ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է ՀԻՄԱ․ անհնազանդության ակցիաներ Երևանում ու մարզերում Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքին Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. 60 ժամվա ընթացքում նրան մեղադրանք չի ներկայացվել Փակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները. Թաթոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում է Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն Վրթանեսյան 

Պատվաստումը հեռավար աշխատողների համար պարտադիր կլինի, 17 տարեկան աշխատողների համար՝ ոչ. ԱՆ

Հասարակություն

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորությամբ տեղի է ունեցել առողջապահության նախարարին կից կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի մասնագիտական հակահամաճարակային խորհրդատվական խմբի առցանց հանդիպում-քննարկումը: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Հանդիպմանը ներկա էին խորհրդատվական խմբի անդամներ, հանրային առողջապահության ոլորտի հրավիրված մասնագետներ, համաճարակաբաններ, առողջապահության նախարարության ներկայացուցիչներ:

Օրակարգում 2 հարց էր ներառված. ՀՀ-ում COVID-19 համավարակի ներկա իրավիճակը և հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող աշխատողների համար ՊՇՌ թեստի հանձնման պահանջների վերաբերյալ նոր կարգավորումները:

Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ-փորձագետ Գենադի Պալոզյանը զեկույցով ներկայացրել է աշխարհում և Հայաստանում COVID-19 համավարակի ներկա իրավիճակը, անդրադարձել վարակվածների և մահվան սեռատարիքային բաշխվածությանը, մանկապատանեկան տարիքային խմբերում դեպքայնության շարժընթացին, պատվաստումներին` ըստ մարզերի ու ռիսկային խմբերի:

Կարևորելով հանդիպումը՝ Լենա Նանուշյանը նշել է.

«Այս հանդիպում-քննարկման նպատակն է ամփոփ տեղեկատվության միջոցով հասկանալ Հայաստանում COVID-19 համավարակի ներկա իրավիճակն ու գնահատել ռիսկերը: Միաժամանակ, առանցքային քննարկման թեմա է նաև հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող աշխատողների համար ՊՇՌ թեստի հանձնման պահանջների վերաբերյալ նոր կարգավորումները»:

Փոխնախարարը ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարի թիվ 17-Ն և թիվ 24-Ն հրամաններում ներառված կարգավորումները, մասնավորապես` յուրաքանչյուր 14 օրը մեկ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ՊՇՌ թեստի բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատի ներկայացման պահանջի վերաբերյալ և առաջարկել քննարկել բացառությունների ցանկը վերանայելու անհրաժեշտությունը:

Քննարկման մասնակիցները շեշտադրել են այդ սահմանափակումների անհրաժեշտությունը և կարևորությունը: Բացառությունների ցանկի վերաբերյալ հնչեցրել հետևյալ առաջարկությունները.

•​Հղիությունը չի հանդիսանում հակացուցում պատվաստման իրականացման համար և ընդհակառակը` խրախուսվում է, քանի որ միջազգային փորձը ցույց է տալիս, որ հղիության ընթացքում պատվաստված մայրերից ծնված երեխաների մոտ նույնպես հայտնաբերվում են COVID-19 դեմ հակամարմիններ: Սակայն խմբի անդամների կողմից առաջարկվել է, այնուամենայնիվ, հղիության առկայությունը դեռևս թողնել բացառությունների ցանկում:

•​Ինչ վերաբերում է հեռավար աշխատողներին, հանդիպման մասնակիցները բարձրաձայնել են, որ հանրային առողջության և համաճարակաբանության տեսանկյունից հեռավար աշխատողներին բացառությունների ցանկում ներառելը նպատակահարմար չէ:

•​17 տարեկան աշխատող անձանց վերաբերյալ խմբի անդամները նպատակահարմար են համարել այս բացառության ներառումը` հաշվի առնելով, որ ներկայումս Հայաստանում COVID-19 դեմ պատվաստումների ենթակա են 18 տարեկանից բարձր անձինք:

•​Մասնակիցները քննարկել են COVID-19 հիվանդությունից հետո առողջացած անձանց բացառելու նպատակահարմարությունը: Նշվել է, որ համաձայն միջազգային փորձի` առողջացած անձինք հիվանդության տարածող չեն հանդիսանում հիվանդության ախտանիշների ի հայտ գալուց սկսած 10-րդ օրից հետո, սակայն կարող են դրական ՊՇՌ արդյունքներ ունենալ 90 օրվա ընթացքում: Հետևաբար, նպատակահարմար է նման դեպքերը (COVID-19-ից ապաքինվածներին` մինչև 90-րդ օրը) ներառել բացառությունների ցանկում:

Խմբի անդամները բարձրաձայնել են մի շարք հարցեր քննարկվող թեմաների շուրջ, լսել պարզաբանումներ՝ համեմատականներ անցկացնելով այլ երկրներում կիրառվող քաղաքականության և փորձի վերաբերյալ, հնչեցրել առաջարկներ, մտքեր փոխանակել համավարակի զսպմանն ուղղված ներկայումս կիրառվող միջոցառումների արդյունավետության և հետագա անելիքների անհրաժեշտության վերաբերյալ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի՝ Հայաստանին զենք մատակարարելու առթիվ քննադատությանըԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են. մարմնամարզության երիտասարդների ԵԱԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԵրևանում շարունակվում են անհնազանդության ակցիաները, փակ է Շիրակի փողոցը Ոնց որ գնաս բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ-պատգամավորրը՝ գույքահարկի մասին2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է ՀԻՄԱ․ անհնազանդության ակցիաներ Երևանում ու մարզերումՌուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքինՄարդը տանում է մեքենան տեխզննման, ստիպում են ընթացիկ տարվա գույքահարկ վճարել. Թունյան (տեսանյութ)Ոնց որ թե թույլ ենք տալիս «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկեր վճարեն. Թունյան (տեսանյութ) Չարբախը նույնպես փակ է (տեսանյութ)Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. 60 ժամվա ընթացքում նրան մեղադրանք չի ներկայացվելՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆՓակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ԱՍՀ նախարարությունը գործարկելու է աշխատանք գտնելու առաջին մասշտաբային պետական հարթակըԵրևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել էԿիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները. Թաթոյան (տեսանյութ)Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում էԵվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին․ ԹովմասյանԱվստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունըՕկուպացված Ստեփանակերտում գտնվող խորհրդարանի շենքի տեղում հսկայական խառնարան է առաջացել (տեսանյութ)Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ ՄնացականյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ինՄամիկոն Ասլանյանը բանտում է, որովհետև Վանաձորում հաղթել է Փաշինյանին. Մելիքյան (տեսանյութ)Օրվա խորհուրդ. Ապրիլի 26«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. ՀովհաննիսյանԱպամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդԵրևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել ԵրևանՆավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներՀրդեհ Գառնի գյուղումԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանՄամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակԵրեւանում քաղաքացիները վաղ առավոտյան փակել են Ազատության պողոտան՝ ի աջակցություն տավուշցիների «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում ենՀակակոռուպցիոն դատարանում կհրապարակվի Վանաձորում ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքի վերաբերյալ որոշումը«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում«Ժողովուրդ». Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետԿինը սիրահարվել է կեղծ Իլոն Մասկին և նրան գումար տվելԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Աննա Հակոբյանը Գյումրի կատարած այցից լուսանկարներ է հրապարակելԴանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԿարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ)
Ամենադիտված