«Ընկերս՝ Հայկս, գնաց... Աստված թող հոգիդ լուսավորի, ուժեղ, տաղանդավոր, լավ տղա». քաղաքական գործիչների գրառումները՝ Հայկոյի մասին
Հասարակություն![«Ընկերս՝ Հայկս, գնաց... Աստված թող հոգիդ լուսավորի, ուժեղ, տաղանդավոր, լավ տղա». քաղաքական գործիչների գրառումները՝ Հայկոյի մասին](/timthumb.php?src=disc/29-09-21/86cade02a1408c7b80240fa0eb933e5b.jpg&w=780)
Այսօր կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, կոմպոզիտոր Հայկոն։
Քաղաքական գործիչները սիրված երգչի մասին սոցիալական ցանցերում հրապարակումներ են արել:
«Հայկո ջան, լավ ու ջերմ ընկեր ջան, չպիտի սենց լիներ.... շուրջ բոլորդ դրական էներգիա էիր սփռում, միշտ պատրաստակամ, միշտ մարդկային.... ու միշտ դեպի վերև ձգտող.... գնացիր Վերեվ.... խաղաղությամբ ննջես....»,- գրել է Արփինե Հովհաննիսյանը
«Ընկերս՝ Հայկս, գնաց... Աստված թող հոգիդ լուսավորի, ուժեղ, տաղանդավոր, լավ տղա»,- գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը
«Մեծ ցավով տեղեկացա բոլորիս կողմից սիրված երգիչ, երգահան Հայկոյի մահվան մասին։
Ցավակցությունս եմ հայտնում նրա հարազատներին, ընկերներին, նրա երկրպագուներին։
Խաղաղությու ՛ն հոգուդ, սիրելի՛ Հայկո:
Ցավոք, քովիդը չի խնայում...
Խնդրում եմ, ևս մեկ անգամ զգոն լինենք և միասնական պայքարենք համավարակի դեմ:»,- գրել է Անահիտ Ավանեսյանը
«Բոլոր հնարավոր զենքերով կռվեցինք ու պայքարեցինք չարաբաստիկ քովիդի դեմ սակայն նենգ հիվանդությունը հաղթեց մեզ․․Ցավակցում եմ հարազատներին, ընկերներին և մեզ՝ տաղանդավոր Մարդ կորցրեցինք․․․»,- գրել է Արմեն Մուրադյանը
![](disc/29-09-21/3e63aa2af09121149ab1597e8e3c31cb.jpg)
![](banners/armflix.jpg)