Մեր հոգատարությունն Արմեն Չարչյանի նկատմամբ եղել է բացառիկ. Արդարադատության նախարար
ՔաղաքականԱրմեն Չարչյանի առողջական վիճակն այնքանով է ինձ մտահոգում, որ պարոն Չարչյանը համարյա ժամեր չի անցկացրել խցում, նա իր ազատազրկումն անցկացրել է բժշկական հսկողության ներքո: Այս մասին կառավարության նիստից հետո հայտարարեց Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:
«Առաջին իսկ օրվանից ես հատուկ հոգածությամբ վերաբերվել եմ ոչ միայն Արման Չարչյանին, այլ բոլոր այն ազատազրկվածներին, որոնք առողջական խնդիրներ են ունեցել: Իսկ Արմեն Չարչյանը, հաշվի առնելով նաև նրա քաղաքական թիմի մտահոգությունը, ունի առանձնահատուկ ուշադրություն թե՛ հասարակության, թե՛ բժշկական հաստատությունների կոմից, թե՛ կալանավայրում:
Մեր հոգատարությունը Արմեն Չարչյանի նկատմամբ եղել է բացառիկ: Ես ամենօրյա ռեժիմով ստացել եմ զեկուցումներ նրա առողջական վիճակի վերաբերյալ, ամեն ինչ արել ենք օրինականությամբ, և հիմա, ըստ վերջին զեկուցումների, պարոն Չարչյանի առողջությանը որևէ վտանգ չի սպառնում։ Երաշխավորում եմ, որ պարոն Չարչյանը ստանում է սահմանադրությամբ, օրենքներով, միջազգային նորմերով սահմանված ամբողջ ուշադրությունը պետության կողմից»,-ասաց Կարեն Անդրեասյանը։