Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը «Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հակակոռուպցիոն դատարանում կհրապարակվի Վանաձորում ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքի վերաբերյալ որոշումը «Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ «Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ «Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից «Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում «Ժողովուրդ». Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ 

Առողջապահության ոլորտում պետպատվերի վաղաժամ սպառվելը համակարգային խնդիր է. ՀՀ ՄԻՊ

Իրավունք

Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո են  պետպատվերի սպառման պատճառով անվճար բժշկական օգնության և սպասարկման   հետ կապված խնդիրները: ՀՀ ՄԻՊ-ը նշում է, որ ՀՀ կառավարության վերջին նիստում ընդգրկված՝ ոլորտային ֆինանսական միջոցների վերաբաշխման առաջարկները կարևոր են, բայց խնդրի կարճաժամկետ լուծում են։ Այնուամենայնիվ,   խնդիրն ունի համակարգային բնույթ։ Հետագայում նման իրավիճակները բացառելու նպատակով անհրաժեշտ են պետության լրացուցիչ քայլերը մարդկանց առողջության պահպանման սահմանադրական իրավունքն իրապես երաշխավորելու ուղղությամբ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դեռևս մեկ շաբաթ առաջ գրություն է հասցեագրել ՀՀ առողջապահության նախարարություն մարդկանց անվճար բուժօգնության տրամադրման համար նախատեսված գումարի սպառման  հարցերով։

Խնդրի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է նաև մամուլի հրապարակումների մշտադիտարկում: Առանձնազրույցներ են տեղի ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց և հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիներին աջակցություն ցուցաբերող հասարակական կազմակերպությունների հետ: Պաշտպանի աշխատակազմը ստացել է ահազանգեր, որ պետպատվերը սպառված լինելու պատճառով մարդիկ չեն կարողանում իրացնել պետության երաշխավորած անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունն ու սպասարկումը: Արդյունքում խախտվում են մարդկանց իրավունքները։

Օրինակ՝ մի դեպքում  1-ին խմբի զինհաշմանդամություն ունեցող անձը տարել է կաթված և հետազոտությունների, բուժսպասարկման նպատակով շտապ օգնության համար տեղափոխվել տարբեր հիվանդանոցներ: Հիվանդանոցներում հրաժարվել են նրա բուժսպասարկումն իրականացնել պետպատվերի շրջանակներում՝ պատճառաբանելով, որ սպառվել է գումարը, իսկ հիվանդանոցներից մեկում էլ հայտնել են, որ բուժսպասարկումը կիրականացվի վճարովի հիմունքներով: Որոշ ժամանակ անց նույն մարդու առողջական վիճակը վատթարացել է, առաջացել է կրկնակի կաթվածի վտանգ, և բժիշկը տրամադրել է մագնիտառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) ուղեգիր, սակայն պետպատվերի շրջանակում այն իրականացնել այդպես էլ չի հաջողվել:

Որոշ դեպքերում մարդիկ բուժհաստատություններում ուղղորդվել են հետազոտությունների կամ բուժօգնության նպատակով հերթագրվել հաջորդ տարվա համար: Այս դեպքում, թեև բժշկի կողմից ցուցված հետազոտությունները չեն որակվել  անհետաձգելի անհրաժեշտության, սակայն ուղղակիորեն կապված են անձի առողջության պահպանման իրավունքի հետ և դրանք հետաձգելը կհանգեցնի անձի առողջության համար անդառնալի հետևանքների:

Պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները վկայում են, որ խնդիրը վերաբերում է ոչ միայն արտահիվանդանոցային դժվարամատչելի հետազոտություններին, այլ նաև ստացիոնար բուժօգնությանը:

Այսպես, դեպքերից մեկով վիրավորում ստացած անձին ցուցված վիրահատություններից առաջինն իրականացվել է պետպատվերի շրջանակներում, իսկ երկրորդը հնարավոր չի եղել անվճար իրականացնել, քանի որ պետության հատկացրած տեղերը սպառվել են: 

Եղել են դեպքեր, երբ նեղ մասնագետների կողմից ցուցվել է վիրահատական բուժում՝ ինչպես վերականգնողական, այնպես էլ առողջության հետագա վատթարացումը կանխարգելու նպատակով, տրամադրվել են ուղեգրեր, սակայն պետպատվերի շրջանակում վիրահատությունները չեն իրականացվել անորոշ ժամկետով, ինչը հանգեցնում է առհասարակ առողջության վերականգնման անհնարինության:

Մեկ այլ դեպքում՝ հաշմանդամություն ունեցող երեխային տրամադրվել է Երևանում դժվարամատչելի հետազոտության ուղեգիր։ Երեխային հետազոտելու նպատակով մարզից տեղափոխել են Երևան, սակայն չեն կարողացել օգտվել անվճար բուժսպասարկումից՝ պետպատվերի հատկացված քանակը սպառված լինելու պատճառով:

Պետպատվերի՝ ժամանակից շուտ սպառման դեպքեր արձանագրվել են նաև նախորդ տարիներին, բայց, որպես կանոն, այդ խնդիրն առաջ է եկել տարեվերջին, ոչ թե մի ամբողջ եռամսյակ առաջ կամ ինչպես ներկայում, այնպես էլ նախկինում իրականացվել են նախատեսված միջոցների վերաբաշխումներ, ինչը չի կարող բացառել հետագայում նման իրավիճակների առաջացումը։

Այս համակարգային խնդիրն էլ ավելի է սրվել նոր կորոնավիրուսային համավարակի և պատերազմի հետևանքով:

Ուստի, պաշտպանն արձանագրում է, որ, որպես համակարգային խնդրի լուծում, պետք է դիտարկել բուժման պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի ներդրումը, որը կձևավորի նոր սոցիալական ինստիտուտ, ինչպես նաև բժշկական ծառայությունների ֆինանսավորման նոր մոտեցում: Առողջության պարտադիր ապահովագրության ինստիտուտի ներդրմամբ կապահովի բնակչության որոշակի խմբերի համար առողջապահական ծառայությունների հասանելիությունը՝ պետության պարտադիր մասնակցության պայմանով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հրդեհ Գառնի գյուղումԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանՄամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակԵրեւանում քաղաքացիները վաղ առավոտյան փակել են Ազատության պողոտան՝ ի աջակցություն տավուշցիների «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում ենՀակակոռուպցիոն դատարանում կհրապարակվի Վանաձորում ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքի վերաբերյալ որոշումը«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում«Ժողովուրդ». Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետԿինը սիրահարվել է կեղծ Իլոն Մասկին և նրան գումար տվելԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Աննա Հակոբյանը Գյումրի կատարած այցից լուսանկարներ է հրապարակելԴանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԿարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրելՊեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքներըՑեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ) Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով Փաշինյանը ՔՊ նախաձեռնող խմբի նիստին հանդես է եկել սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով Քննարկվել են ԱՄՆ կողմից ՀՀ-ին տրամադրվող աջակցության վերաբերյալ հարցեր Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան ԱբրահամյանՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Աննախադեպ ռեպրեսիաների քարտ-բլանշ Արևմուտքից՝ Նիկոլ ՓաշինյանինՄիգրանտները Ռուսաստանին չեն օգնի, այլ մոտեցումներ են պետք․ ՊուտինԲռնցքամարտի ԵԱ․ 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը դուրս է եկել եզրափակիչ (տեսանյութ)Անօրինական եկել եք մարդու վարձակալած հողատարածք․ քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ)Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան ՍարգսյանԵրեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք․ Արմեն ԱշոտյանՔՊ շարքերում անհանգիստ ջղաձգումներ են՝ աճող հանրային դժգոհության ալիքի ֆոնինԱնընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը. Տեր Արամ (տեսանյութ)Grand Indian Wedding at Seven Visions, The Dvin (տեսանյութ)Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չեմ դադարեցնելու իմ պայքարը, մինչև ստույգ չասեն՝ ինչն է Հայաստան իմ մուտքն արգելելու պատճառը․ Լեո Նիկոլյան (տեսանյութ)2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ)ԱՄՆ նախազգուշացնող «մեսիջը»՝ Փաշինյանին, թե լավ բեմադրված շոուՔրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել՝ խուլիգանություն կատարելու համարՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն Գրիգորյան (տեսանյութ) Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա (տեսանյութ)Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ)10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համարՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ)
Ամենադիտված