London expels military attaché of Russian embassy China’s Sinovac ‘ready’ for Disease X 2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial Technology Al Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza City International center for money laundering, terrorist funding risk assessment to be established in Armenia AstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effect Gallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their Jobs Armenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace Treaty Armenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforced Pashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agenda 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմում կայացած միջազգային համաժողովում բանախոսությամբ է հանդես եկել

Սույն թվականի հոկտեմբերի 6-7-ը Հռոմում (Իտալիա) տեղի ունեցավ աշխարհի հիմնական կրոնների առաջնորդների 35-րդ միջազգային համաժողովը՝ «Մարդիկ որպես եղբայրներ և երկրի ապագան. կրոններն ու մշակույթները երկխոսության մեջ» խորագրով։ Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

«Հանուն խաղաղության և երկխոսության այս միջազգային հավաքը 1986 թ.-ից սկսած կազմակերպում է Կաթոլիկ Եկեղեցու հովանու ներքո գործող և աշխարհականներից բաղկացած Սանտ Էջիդիո համայնքը։

Համաժողովին իր մասնակցությունը բերեց նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ ներկաներին փոխանցելով իր օրհնության խոսքը։

Վեհափառ Հայարապետը, ողջունելով Սանտ Էջիդիոյի համայնքի կազմակերպած միջկրոնական ու միջմշակութային երկխոսության հերթական համաժողովի մասնակիցներին, Իր  օրհնությունն ու գնահատանքը բերեց կազմակերպիչներին և նախաձեռնողներին։

«…Հակառակ պատմական տարբեր փորձառությունների, առկա կրոնական, մշակութային և աշխարհընկալման տարբերությունների՝ մենք բոլորս մեկ Աստծո զավակ ենք, եղբայրներ և քույրեր՝ միավորված Աստծո սիրով։ Եվ հենց այս բազմազանության մեջ մեր սիրո միությունն է՝ Աստծո զավակ լինելու վավերական վկայությունը։ Աստծո ամենախնամ սիրո գիտակցումն է փոխըմբռնման հիմքը և համոզումը, որ բոլոր մարդիկ, իբրև Աստծո զավակներ, կրողն են Ամենակալի կողմից շնորհված խաղաղ, ազատ ու անկախ կյանքի սրբազան իրավունքի։ Այս ընկալումներին հակադրվող քայլերն են նեղացնում միմյանց առավելագույնս ճանաչելու և հասկանալու հնարավորություններն ու հորիզոնները, փակում նույն Աստծո կողմից արարված մարդկանց սրտերն ու մտքերը, աչքերն ու ականջները՝ դարձնելով նրանց անտարբեր միմյանց ցավի ու դժբախտության, նեղությունների և համամարդկային հիմնախնդիրների նկատմամբ։ Աստվածատուր այդ սիրո և եղբայրության մեջ տեղ չունեն թշնամանք ու անհամերաշխություն, որոնք այսօր էլ շարունակում են փորձության մեջ պահել մարդկային հասարակությունը՝ պատերազմներով ու ահաբեկչություններով, նաև կրոնական ատելությամբ ու խտրականությամբ։ Մեր եղբայրներից և քույրերից շատերն աշխարհում ամեն օր ենթարկվում են տիրապետելու մոլուցքից, անարդարությունից ծագող բռնության տարբեր դրսևորումների, որոնք ստեղծում են ատելություն ծնող հոգևոր ամայություն: Ցեղասպանություն վերապրած Մեր ժողովրդի պատմության էջերը գրվել են հաճախ նահատակների ու հավատի վկաների արյամբ։ Հետևաբար, լավ գիտենք արժեքը սիրո, եղբայրության, ժողովուրդների բարեկամության, խաղաղ ու ապահով կյանքի։ Եվ սրտակից ենք մեր եղբայրների ու քույրերի  տառապանքներին, քանզի Սուրբ Պողոս առաքյալի խոսքով՝ Աստված «մեկ արյունից ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը, որ բնակվեն երկրի վրա» (Գործք Առաք. 17.26)», - նշեց Վեհափառ Հայրապետը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում անդրադարձ կատարեց նաև անցյալ տարի մեր ժողովրդին պատուհասած աղետալի փորձությանը՝ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին, կրած ծանր կորուստներին և պատերազմի հետևանքներին։

Ներկայացնելով տիրող տագնապալի իրավիճակը՝ Նորին Սրբությունը մասնավորապես խոսեց ռազմագերիների խնդրի մասին. «…Գերեվարվեցին շատեր, և խաղաղ բնակիչներ, որոնք այսօր շարունակում են ենթարկվել նվաստացումների ու աննկարագրելի խոշտանգումների՝ հակառակ միջազգային հանրության, եկեղեցական կառույցների և մարդասիրական կազմակերպությունների կողմից ազատ արձակման վերաբերյալ հնչող հարատև կոչերի։ Ցանկանում ենք արձանագրել, որ պատերազմական գործողությունները ոչ միայն ողբերգություն դարձան մեր ժողովրդի, այլև հենց պատերազմը սանձազերծած երկրի՝ Ադրբեջանի համար, որը նույնպես կրեց մարդկային ծանր կորուստներ: 44-օր տևած արյունալի պատերազմը հնարավոր եղավ դադարեցնել Ռուսաստանի Դաշնության նախագահ մեծահարգ Տիար Վլադիմիր Պուտինի ջանքերի շնորհիվ: Հավատում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությամբ կկարգավորվի Արցախի կարգավիճակի հարցը: Ադրբեջանի ագրեսիան Արցախի Մեր զավակների նկատմամբ և նման ոճրագործությունները այլ ազգերի հանդեպ, անտարակույս, խստորեն պիտի դատապարտվեն ողջ միջազգային հանրության կողմից, որպեսզի այդպիսի ողբերգություններ չկրկնվեն ժողովուրդների կյանքում»։ 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ այսօր համընդհանուր գործակցության ու ջանքերի կարիքն է զգացվում՝ բարեկարգելու համար մեր ընդհանուր տունը՝ Երկիր մոլորակը, որպեսզի այնտեղ տիրապետող լինի և դեպի երջանկաբեր կարգավորումներ առաջնորդի խաղաղությունը՝ մեր Փրկչի պատգամի համաձայն. «Իրար հետ խաղաղությա՛մբ ապրեք» (Մարկ. 9.49)։

«…Հեշտընթաց չեն փոխըմբռնման ու փոխճանաչողության վրա հիմնված խաղաղության ճանապարհները, բայց միշտ՝ հնարավոր, եթե կան ազնիվ ու մաքուր հոգով համամարդկային բարօրությանը, խաղաղ ու ստեղծագործ կյանքին ծառայելու կամքը, ձգտումը։

Աշխարհի չորս անկյուններում ապրող մեր ժողովուրդի զավակները տարբեր ազգերի հետ խաղաղ համակեցությամբ լավագույն վկայությունն են բերում մշակույթների և կրոնների երկխոսության, և հավատում ենք, որ միմյանց նկատմամբ ազնիվ եղբայրասիրությամբ ու համատեղ ջանքերով իրականանալու է մարգարեական խոսքը, երբ ազգերն «իրենց սուսերներից խոփեր պիտի ձուլեն և իրենց սվիններից՝ մանգաղներ» (Ես. 2.4)։

Մենք աղոթում ենք, որ  բացվեն բոլոր մարդկանց սրտերն ու մտքերը՝ մարդկության կյանքի նորոգման համար մարդուն վերահաստատելով Աստծուն արարչակից լինելու իր ճշմարիտ կոչման ու նպատակի մեջ»,- ասաց Ամենայն Հայոց Հայրապետը։

Վերջում Նորին Սրբությունը հայցեց, որ Աստված օրհնի բոլոր ազնիվ ջանքերը հանուն խաղաղության և ժողովուրդների համերաշխության»,- նշված է հաղորդագրությունում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial TechnologyDer Spiegel: New attacks on politicians occur in GermanyMFA: Russia welcomes Armenia, Azerbaijan FMs' upcoming meetingAl Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza CityHow redistricting in these states could determine which party controls the US HouseInternational center for money laundering, terrorist funding risk assessment to be established in ArmeniaShakira wears bold satin white dress to Met Gala after-partyWhat devices did Apple announce at its Let Loose event?Ucom's fixed network is launched in ArtashatKim Kardashian reveals secrets behind her sensational Met Gala lookRare Lamborghini Jalpa is up for auctionAstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effectNewspaper: Armenia soldier who died yesterday committed suicide, according to initial theoryPM lists what national values of people of Armenia areMore civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13Prime Minister claims all referendums on Armenian Constitution were falsifiedGallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their JobsPencil Pro to be presented today? New stylus appears on Apple’s websiteApple plans to release first ever iPhone Slim: When will it appear and what is known about it?EU Mission in Armenia Status Agreement enters into forceArmenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace TreatyArmenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforcedPashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agendaPutin inaugurated for fifth term as Russian presidentPashinyan: Border posts being installed in Tavush Province are pillars of Armenia's security guaranteesArmenia-Azerbaijan border delimitation being carried out according to latest USSR maps, Nikol Pashinyan saysThe Wall Street Journal: US delays sending precision weapons to IsraelChina specialists create UAV that flies to drowning person, transforms into lifebuoyIDF takes over Palestinian side of Rafah crossingIsrael army tanks enter Gaza’s Rafah city, media reportIndia's PM Modi casts his vote in world's largest electionsOil Prices DownNewspaper: March coming from Kirants village to Yerevan causes serious concerns among Armenia authoritiesUS State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in Kazakhstan
Most Popular