Իսրայելի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իրանը մոտենում է միջուկային զենքին
МирԻրանի հետ բանակցությունների ամեն օր ձգձգումը Թեհրանին մոտեցնում է միջուկային զենքի ստեղծմանը, Իսրայելը իրեն իրավունք է վերապահում ցանկացած պահի և ցանկացած եղանակով դա կանխել: Այս հայտարարությունը չորեքշաբթի օրը կատարել է Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդը Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և ԱՄԷ-ի ԱԳ նախարար շեյխ Աբդալլա բեն Զաիդ ալ Նահայյանի հետ համատեղ ասուլիսում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Իմ այցի կենտրոնում (Վաշինգտոն - նշում է ՏԱՍՍ-ը) Իրանի միջուկային սպառազինման մրցապայքարն է, Իրանի վերածվելը նախաշեմային միջուկային պետության: Ամեն անցնող օր, ցանկացած հետաձգում և բանակցությունների ձգձգումն Իրանին մոտեցնում է միջուկային ռումբին: Եթե ահաբեկչական ռեժիմը միջուկային զենք ստանա, մենք պետք է գործենք: Իսրայելն իրեն իրավունք է վերապահում գործելու ցանկացած պահի և ցանկացած միջոցով, որը ոչ միայն մեր իրավունքն է, այլև մեր պատասխանատվությունը»,- ասել է Լապիդը:
«Մենք պետք է հստակեցնենք, որ քաղաքակիրթ աշխարհը դա թույլ չի տա (Իրանը ստանա միջուկային զենք - ՏԱՍՍ): Իրանի ռեժիմը հրապարակավ հայտարարել է, որ ցանկանում է մեզ (Իսրայել - ՏԱՍՍ) ջնջել երկրի երեսից: Մենք չենք պատրաստվում թույլ տալ դա անել», - հավելել է Իսրայելի ԱԳՆ ղեկավարը: Լրագրողի հարցին ի պատասխան` նա ասել է, որ Իսրայելը եւ ԱՄՆ-ն «քննարկում են դիվանագիտության ձախողման դեպքում գործողությունների այլ տարբերակներ»:
«Մենք պատմության նոր գլուխ ենք գրում:», - շարունակել է Լապիդը՝ դիմելով ԱՄՆ-ի և ԱՄԷ-ի գործընկերներին: «Ես շնորհակալ եմ երկուսիցդ էլ այս դաշինքի համար, ձեր բարեկամության համար. դրանք հույս են ներշնչում ողջ աշխարհին», - ասել է Լապիդը: