Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества США, Великобритания и Канада ввели новые санкции против Ирана Министр финансов Армении принял посла ЕС Василиса Марагоса Большая индийская свадьба в Seven Visions, The Dvin Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана Карт-бланш на беспрецедентные репрессии со стороны Запада Николу Пашиняну В рядах ГД неспокойно на фоне растущей волны общественного недовольства Предупреждающий «месседж» США Пашиняну или хорошо поставленное шоу Тюремное заключение на срок от 10 до 15 лет. Kакое наказание предусмотрено за нарушение территориальной целостности РА Спикер НС Армении и руководитель группы дружбы Франция-Армения обсудили процесс либерализации виз Армения-ЕС 

«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը հավաստագրեր հանձնեց Տվյալագիտության և ՏՏ Վաճառքներ դասընթացի մասնակիցներին

Армения

ՀՀ ԲՏԱ նախարարության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը համաֆինանսավորմամբ իրականացնում է «Տվյալագիտության (Data Science/ Analytics)» և «ՏՏ Վաճառքներ (IT Sales)»  դասընթացներ: 

Հոկտեմբերի 14-ին առաջին փուլով դասընթացներին մասնակցած շուրջ 70 ուսանող ստացավ հավաստագիր Ֆիլիպ Մորրիսի PMI Science գիտահետազոտական կենտրոնում։

Նոր խմբերի ձևավորման համար այս պահին էլ ընթանում են հավաքագրումները, անցկացվում են ընդունելության քննություններ, հարցազրույցներ, որից հետո էլ որոշվում է մասնակիցը կարող է անցնել տվյալագիտության դասընթացը, թե ոչ և որքան կկազմի իր համար պետական համաֆինանսավորումը։

Հավաստագրերի հանձնման արարողության ընթացքում ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի տնօրեն Սամվել Գևորգյանն ասաց, որ այս տարվա ընթացքում պատրաստվում են տվյալագիտության մասնագիտությամբ վերապատրաստել 500 մարդու․ «Ասեմ, որ տվյալագիտությունն ամենապահանջված մասնագիտություններից մեկն է ու ապագայի մասնագիտությունն է։ Դա առկա տվյալների հավաքագրումն է և վերլուծությունը։ Այսպիսի տարածված խոսք կա՝ կարևոր չէ՝ ինչ ինֆորմացիա ունես, կարևորն այն է, թե ինչպես ես դա կարողանում վերլուծել։ Սա շատ լավ հնարավորություն է երիտասարդների համար, ովքեր կարող են տվյալագիտության դասընթացը անցնելով, նոր մասնագիտություն ձեռք բերել և մտնել ՏՏ և դրան հարակից ոլորտներ»։

Թե որքանով են այս մասնագիտությունները պահանջված շուկայում և արդյոք վերապատրաստված մասնագետները կկարողանան աշխատանք գտնել, ըստ Սամվել Գևորգյանի, աշխատանքի տեղավորման հարցում նաև իրենք կաջակցեն իրենց թիմը համալրելու համար։ «Լինելով խորհրդատվական ընկերություն՝ մենք անընդհատ համալրման կարիք ունենք, և տվյալագիտության մասնագիտությունը մեր ամենակարևոր ուղղություններից մեկն է։ Ի դեպ, ասեմ, որ դեռ շարունակվում է ընդունելությունը, և կոչ եմ անում մեր երիտասարդներին դիմել անպայման՝ մինչև 80 տոկոս համաֆինանսավորման հնարավորությամբ»։

ԲՏԱ ծրագրերի վարչության ավագ մասնագետ Ռիտա Ասրյանը, ով ևս ներկա էր կազմակերպված միջոցառմանը, տեղեկացրեց, որ 2020 թվականից իրականացվում  է մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցության ծրագիրը և «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը այս տարի երկու մրցույթով հաղթել է և իրականացնում է «Տվյալագիտության (Data Science/ Analytics)» և «ՏՏ Վաճառքներ (IT Sales)»  դասընթացները:

Ըստ Ասրյանի՝ բավականին հաջող են անցկացվել դասընթացները և այսօր արդեն մասնակիցներն իրենց առաջին քայլն են անում դեպի ՏՏ ոլորտ․ «Դեռ դասընթացները շարունակվում են, նոր խմբեր ձևավորելու համար հավաքագրումն այս պահին ընթանում է, ցանկացողները ընդունելության քննություն և հարցազրույց պետք  է անցնեն, և դրանից հետո որոշվում է մասնակիցը կարող է անցնել տվյալագիտության դասընթացը, թե՝ ոչ։

Ֆիլիպ Մորրիս  ընկերության տվյալագիտության բաժնի ղեկավար Նարեկ Մելքոնյանը ևս ողջունում է այս ծրագրի իրականացումը և ուրախ է նաև այն հանգամանքի համար, որ կա պետական օժանդակություն։ «Այս պահին, օրինակ, մեր մոտ կա 10 թափուր հաստիք և շատ շահագրգռված ենք, որպեսզի կարողանանք համալրել այդ հաստիքները։ Մենք ավարտողների  մեջ տեսնում ենք մեր վաղվա պոտենցիալ աշխատակիցներին և ուրախ ենք, որ անցկացվում է այս վերապատրաստման ծրագիրը»։  

Ֆիլիպ Մորրիսի PMI Science գիտահետազոտական կենտրոնն աշխատում է Կուբի հետ (PMI-ի գիտահետազոտական կենտրոնը Շվեյցարիայում), համագործակցում տեղական հետազոտական ինստիտուտների և համալսարանների հետ՝ իրականացնելով համատեղ ծրագրեր։  

Պետությունը կֆինանսավորի դասընթացի արժեքի մի մասը (30%-80%), որը կախված կլինի ընդունելության և ավարտական քննությունների արդյունքների միջին գնահատականից:

Արցախյան պատերազմների մասնակիցների համար դասընթացը կլինի ԱՆՎՃԱՐ:

Ո՞վ կարող է մասնակցել.

  • Դասընթացին կարող են մասնակցել Երևանից` 18 տարեկանը, իսկ ՀՀ մարզերից և Արցախի Հանրապետությունից` 16 տարեկանը լրացած ՀՀ քաղաքացիները: 
  • Դասընթացին մասնակցելու համար դիմորդը պետք է ունենա անհրաժեշտ նվազագույն գիտելիքներ և հմտություններ՝
  • մաթեմատիկայի բազային գիտելիքներ,
  • անգլերենի իմացության միջին (B1) կամ ավելի բարձր մակարդակ,
  • վերլուծական մտածողություն,
  • կրթվելու, զարգանալու, նորը սովորելու ձգտում,
  • հաղորդակցման հմտություններ («ՏՏ վաճառքների (IT Sales)» դասընթացի համար):

Ինչպե՞ս դիմել.

  • Լրացնել գրանցման թերթիկը

Տվյալագիտություն՝  https://forms.gle/RSEng22gz1KJF3w4A

ՏՏ վաճառքներ՝ https://forms.gle/CyPfPS9dYAtjiE6U7

  • Հանձնել առցանց թեստ
  • Սպասել արդյունքին

Ի՞նչ ձևաչափով են անցկացվելու դասընթացները.

 «Տվյալագիտության (Data Science/ Analytics)» օնլայն դասընթացներն իրականացվելու են շաբաթական 2-3 անգամ (ընդհանուր 16 դաս՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ):

«ՏՏ վաճառքների (IT Sales)» օնլայն դասընթացներն իրականացվելու են շաբաթական 2-3 անգամ (ընդհանուր 13 դաս՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ):

Բոլոր մասնակիցները դասընթացների ավարտին ԱՆՎՃԱՐ կմասնակցեն մոտ 2 ժամ տևողությամբ softskill-երի զարգացման դասընթացի, որի հիմնական նպատակը մասնակիցներին CV կազմելու և հարցազրույցին ներկայանալու հմտությունների փոխանցումն է:

Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրամադրվի համապատասխան վկայական։

«Տվյալագիտություն (Data Science/ Analytics)» դասընթացի մանրամասների և գրանցման համար՝

Edutainment - Դասընթացներ - DataScience/Analytics (hti.am)

«ՏՏ Վաճառքներ (IT Sales)» դասընթացի մանրամասների և գրանցման համար՝

Edutainment - Դասընթացներ - IT Sales (hti.am)

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Франция безоговорочно поддержит Армению: посол на мероприятии в Монтевидео по случаю годовщины Геноцида армянУкраина вернула тела 140 погибших военнослужащихНа границе Армении и Азербайджана установлено 28 пограничных столбовБузова рассказала, как операция повлияла на ее отношение к людям В Армении с 1 мая вводится обязательная маркировка бутылированной питьевой водыМы решаем вопрос существования Армении в ближайшие десятилетия: ПашинянБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против КитаяZivert вернется на сцену уже в сентябре после творческой паузыАрмения и Италия обсудили вопросы военного сотрудничестваОкампо прочел доклад «Международно-правовые аспекты насильственной депортации армян Нагорного Карабаха»В Испании изъяли 25 тонн гашиша на €50 млнРазъяснение депутата от правящей партии: Может ли Армения отказаться от российского газа, предпочтя азербайджанский? С 1 января 2026 года в Армении в налоговом документообороте будет внедрена QR-кодовая системаСША, Великобритания и Канада ввели новые санкции против ИранаХристианские лидеры Британии призвали правительство признать Геноцид армянГраждане машинами перекрыли трассу Гюмри – ВанадзорУтвержден список кандидатов, выдвинутых Арменией на должность судьи ЕСПЧСкончался журналист, редактор Айк ДжанполадянМинистр финансов Армении принял посла ЕС Василиса МарагосаNikkei: Токио, Рим и Лондон хотят создать прототип новейшего истребителя к 2026 годуРазъяснения экс-омбудсмена Армении: Что произойдет в результате изменений границы на Тавушском участке?В Эчмиадзине граждане проводят акцию в поддержку жителей приграничных сел Тавушской областиАлиев и Шольц обсудят вопросы, связанные с внешней политикой, экономикой и энергетикойНефть Brent подорожала до $89,35 за баррельВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больницеСовместный российско-турецкий мониторинговый центр в Агдаме закрытБольшая индийская свадьба в Seven Visions, The Dvin Ученики школы села Киранц объявили забастовкуЕреван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и АзербайджанаСуд оставил Мамикона Асланяна под арестомВ исследованиях по строительству новой АЭС в Армении участвуют и американские организации: замминистра ТУИPolitico: США могут в пятницу объявить о пакете помощи Украине на 6 млрд долларов. Но придет он очень нескороВ разных частях Еревана граждане проводят акции неповиновенияВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 26 АПРЕЛЯКарт-бланш на беспрецедентные репрессии со стороны Запада Николу ПашинянуВ рядах ГД неспокойно на фоне растущей волны общественного недовольстваПредупреждающий «месседж» США Пашиняну или хорошо поставленное шоуТюремное заключение на срок от 10 до 15 лет. Kакое наказание предусмотрено за нарушение территориальной целостности РААрмения планирует создать консульское учреждение в ИранеЕвропол задержал девять граждан Грузии по делу о краже редких книг из библиотек ЕвропыСпикер НС Армении и руководитель группы дружбы Франция-Армения обсудили процесс либерализации виз Армения-ЕСВ Тавуше протестующие перекрыли мост КиранцСборная Армении до 16-и лет проиграла БолгарииДоклад ООН: 282 миллиона людей в мире голодаютВ рамках кредитного соглашения «Городские дороги Гюмри» запланирован новый транш в размере 2,72 млн. евроСекретари Советов безопасности стран СНГ обсудили вопросы борьбы с терроризмомДорога Баганис-Воскепар вновь перекрыта патрульнымиИндия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Гегам Манукян: В Армении нет закона, есть Никол ПашинянЕще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»
Самое популярное