Ապրիլի 12-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ն ավարտել են բուժումը և դուրս գրվել հոսպիտալից Խնդիր եմ դրել` ՀՀ-ում լինեն ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ. ԿԸՀ նախագահ (տեսանյութ) Սև բերետավորների հերթական խմբաքանակը ժամանեց Կիրանց (տեսանյութ) Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան Շտապ. ինչպես են ծեծում ու բերման ենթարկում Կիրանցի բնակիչներին (տեսանյութ) Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին Կիրանցում հոսանքը վերականգնվել է. համայնքապետ Իշխանությունը վախենում է Սրբազանից. տավուշեցիների պայքարն արդյունք տվել է. Արթուր Սարգսյան (տեսանյութ) Հենց հիմա, այս պահին Տավուշում իրականացվում է «Հանուն թուրքի» օպերացիան. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Առաջին անգամ Հայաստանում ճանապարհներ փակել են թուրքերը 1918-ին. նպատակը նորաստեղծ Հայաստանի Հանրապետությունը ոչնչացնելն էր. Էդգար Էլբակյան 

ԱՊՀ այսօրվա նիստը ցույց տվեց, թե ինչպես է Փաշինյանը «պաշտպանում» մեր ազգային շահերը. Լևոն Զուրաբյան

Բլոգոսֆերա

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՆԻԿՈԼ, ՀԵՌԱՑԻՐ

Այսօր, հոկտեմբերի 15-ին, ԱՊՀ երկրների ղեկավարների հեռավար հանդիպումն էր, որը հեռարձակվում էր «Россия 24» հեռւստաալիքով, եւ մեզ բախտ վիճակվեց (կամ միգուցե՝ դժբախտություն) ուղիղ եթերում ունկնդրել Ալիեւի եւ Փաշինյանի ելույթները։

Ալիեւն իր ելույթում մեղադրեց Հայաստանին բազմաթիվ հանցագործությունների մեջ, Ադրբեջանի տարածքները օկուպացնելու եւ ամբողջությամբ ավերելու, մզկիթները քանդելու կամ մւսուլմաններին հատուկ վիրավորելու նպատակով մզկիթներում խոզեր պահելու, Իրանի հետ միասին, ըստ էության, պետականորեն նարկոտրաֆիկ կազմակերպելու եւ նմանատիպ այլ բաների համար։

Նրանից անմիջապես հետո ելույթ ունեցավ Նիկոլ Փաշինյանը։ Մի կողմ թողնեմ ռուսերենի գրավոր տեքստը դժվարությամբ եւ անգրագետ մարդու առոգանությամբ կարդալու խնդիրները, որոնք բնորոշ են նաեւ իր անգլերենին։ Բովանդակությամբ դա մի խղճուկ ելույթ էր, որում Փաշինյանը ոչ մի համարժեք պատասխան չտվեց Ալիեւի շահարկումներին ու ստերին եւ Հայաստանին այդպիսի լայն լսարանի առջեւ նվաստացնելու փորձերին։

Մասնավորապես, Փաշինյանը հերթական անգամ չներկայացրեց ղարաբաղյան հակամարտության էությունը եւ պատերազմական գործողությունների հրահրման իրական մեղավորներին։ Պետք էր ասել, որ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի կառավարության միջեւ հակամարտության գլխվավոր պատճառը եղել է Ադրբեջանի՝ ըստ էության ցեղասպան մտադրությունը ռազմական գործողություններով հայաթափելու Արցախը, որը հանդգնել էր պահանջել անվտանգություն եւ ազատություն։ Պետք էր ասել, որ անվտանգության գոտին ստեղծվել էր հենց մարդկանց կյանքն ու անվտանգությունն ապահովելու նպատակով, այն բանից հետո, երբ Ադրբեջանում տեղի ունեցան հայերի բազմաթիվ ջարդեր, իսկ հետագայում նաեւ Ադրբեջանը բազմիցս խախտելով զինադադարի մասին պայմանավորվածությունները եւ ՄԱԿ֊ի անվտանգության Խորհրդի բանաձեւերը, վերսկսել էր պատերազմական հարձակումները։ Փաշինյանը այս ամենը չգիտի՞, թե՞ նպատակահարմար չի համարել հիշատակել։ Ստացվեց այնպես, կարծես Ադրբեջանն իրեն պահել է հրեշտակի պես, իսկ դաժան եւ վայրի հայերը օկուպացրել են Ադրբեջանի տարածքները եւ զբաղվել քանդարարությամբ եւ վանդալիզմով։

Նիկոլը նաեւ չբացատրեց, որ ղարաբաղյան հակամարտության ավարտի մասին Ալիեւի պնդումներ անհիմն են, քանի դեռ լուծված չէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության եւ ազատության խնդիրը, ինչը, ինչպես արդեն ասվեց, ղարաբաղյան հակամարտության բուն պատճառն է։

Ալիեւի մեղադրանքները Իրանի հետ պայմանավորված նարկոտրաֆիկ կազմակերպելու վերաբերյալ հավասարազոր էին Հայաստանն ու Իրանը կազմակերպված հանցագործությամբ զբաղվող եւ հովանավորող պետություններ հայտարարելուն, ինչին պետք էր շատ հստակ հակահարված տալ։ Ալիեւի պնդումները պետք է որակվեին որպես ստախոս թշնամական պրոպագանդա, որն ուղղված է հաշտության եւ լարվածության, ինչպես նաեւ էթնիկ ատելության մթնոլորտի հաղթահարման բոլոր ջանքերի դեմ։ Սակայն Նիկոլը վախենում էր տալ Ալիեւի կամ Ադրբեջանի անունը, անգամ երբ խոսեց այն մասին, որ սադրանքները մեր տարածաշրջանւմ ամենօրյա առօրյա են դարձել։

Փաշինյանի նման վախվորածության պատճառը ակնհայտ է, եւ այն որեւէ կապ չունի դիվանագիտության կամ խաղաղության հաստատման անհրաժեշտության հետ։ Նրա պահվածքը նման է քուչի պոռոտախոս լակոտի վարքին, որը հոխորտում է փողոցային կռվից առաջ, իսկ հետո ընդունում իրեն ծեծածի գերակայությունը։ Համարժեք չեն ոչ նրա սպառնալից հոխորտանքը պատերազմից առաջ, ոչ էլ՝ պարտությունից հետո ամենինչում զիջելու եւ ամեն գնով Ալիեւի բարկությունից խուսափելու ցանկությունը։

ԱՊՀ այսօրվա նիստը ցույց տվեց, թե ինչպես է Փաշինյանը «պաշտպանում» մեր ազգային շահերը միջազգային բանակցություններում։ Նման ղեկավարով եւ նրա քաղաքականությունն իրականացնող ներկայացուցիչներով եւ դիվանագետներով մենք բոլոր բանակցություններում եւ հարթակներում ներկայացվելու ենք սխալ, անհամոզիչ եւ արդյունքում անընդհատ պարտվելու ենք։ Այս ամենը ցույց է տալիս նաեւ, որ պարտված, նվաստացված ղեկավարը չի կարող արժանապատիվ եւ արդյունավետ հետապնդել մեր շահերը նրան պարտության եւ նվաստացման ենթարկած ղեկավարի առաջ, ոչ միայն տգիտության, այլ նաեւ՝ զուտ հոգեբանական պատճառներով»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մակրոնը երկու պայման է նշել ֆրանսիացի զինվորականներին Ուկրաինա ուղարկելու համարԱպրիլի 12-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ն ավարտել են բուժումը և դուրս գրվել հոսպիտալիցՏարադրամի փոխարժեքները մայիսի 2-ինՂրղզստանում առանց վարորդի բեռնատարը մխրճվել է ամբոխի մեջ՝ վրաերթի ենթարկելով 29 երեխայի (տեսանյութ)«Չայնիի ոլորաններ»-ում «Mercedes» է այրվում․ կրակի տարածումը կանխել են քաղաքացիներըՀՀ-ում տագնապալի զարգացումներ են լինում, ձեր լռությունը անհասկանալի է, ներդրված ջանքերը՝ անարդյունքՊարզվել են «Ուրալի» վթարի պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվելԽնդիր եմ դրել` ՀՀ-ում լինեն ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ. ԿԸՀ նախագահ (տեսանյութ)Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է գործում. Ուկրաինայի ԱԳ նախարարԲայդենը ներել է 317 000 ուսանողի՝ 6,1 միլիարդ դոլարի պարտքը Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ թուրք վերլուծաբանԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության համար պետբյուջեից ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացվիԿոչ եմ անում Եվրամիությանը հարգել Իրանի զինված ուժերը. Իրանի ԱԳ նախարարը՝ ԲորելինՍև բերետավորների հերթական խմբաքանակը ժամանեց Կիրանց (տեսանյութ) Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան Շտապ. ինչպես են ծեծում ու բերման ենթարկում Կիրանցի բնակիչներին (տեսանյութ)Այ էս հայերի տները տալիս են թշնամուն, որոշում են էս շենքից, հաշտ չեմ, վաղը բոլորիս տներն են տալուԵրևանում բախվել են «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն. վերջինը կողաշրջվել էԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․ Բաքվում ԵՄ դեսպանՍուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանինՊարտապանի եկամուտը կարող է բռնագանձվել միայն նվազագույն աշխատավարձի չափով. Օրենսդրական նոր կարգավորումներ են առաջարկվումԿիրանցում հոսանքը վերականգնվել է. համայնքապետԱմերիկան պատժամիջոցներ է սահմանել ադրբեջանցի գործարար Ալիևի դեմ Հայաստանը իշխանությունը դարձնելու է «քպ-ստան», եթե ժողովրդի կողմից ընդզվում չեղավ. Արծվիկ Մինասյան Ռուսաստանի ևս մի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարել Իշխանությունը վախենում է Սրբազանից. տավուշեցիների պայքարն արդյունք տվել է. Արթուր Սարգսյան (տեսանյութ)Վերևը նստողը վախի մեջ ա, էդքան դողալ կարելի՞ ա, բորբոքել են, կստանան, պատասխանատուն իրենք են200 հոգով մեր ճանապարհը փակեցին, երբ ուզում էինք Սրբազանի հետ անտառով Կիրանց գնալ, վախենում ենՍպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են. նախաձեռնվել է քրեական վարույթ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազիՀենց հիմա, այս պահին Տավուշում իրականացվում է «Հանուն թուրքի» օպերացիան. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Ուղղակի ամաչում եմ հայ ոստիկանների համար. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Առաջին անգամ Հայաստանում ճանապարհներ փակել են թուրքերը 1918-ին. նպատակը նորաստեղծ Հայաստանի Հանրապետությունը ոչնչացնելն էր. Էդգար ԷլբակյանՀոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր» ՀայաստանինԱլիևն ընդունել է բարձրաստիճան ռուս պաշտոնյաների Ես քվեարկել եմ հօգուտ ինձ, որովհետև վստահ եմ եղել՝ շահերի բախում չկա. Հովակիմյան Ցուցարարները մտան ԵՊՀ. ուսանողներին իրազեկում են Տավուշում տեղի ունեցող դեպքերի մասինՆիկոլի հիմար մտքերը մի արտաբերեք, չարիքը Երևանում է, նա ձեռք է տալիս բոլորին, կամազուրկ մարդ է պետքԼևոն Շանթի անվան թիվ 4 դպրոցի աշակերտները վանկարկում են «Նիկոլ դավաճան» Կիրանց գյուղն ամբողջովին շրջափակման մեջ է. լարված մթնոլորտ Կիրանցում (նոր ֆոտոշարք)Ադրբեջանցիների 96․2%-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» (Սյունիք, Երևան և Սևան) համարում է ադրբեջանական պատմական հողեր․ Արմա Թաթոյան«Հանուն Ալիևի և Ադրբեջանի» օպերացիա են անում Տավուշում, հայ ոստիկանը թուրքի համար ճանապարհ է բացում. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)«Փնտրի'ր հացահատիկը». Լուկաշենկոն գյուղնախարարին ստիպել է դաշտում մատներով փորել հողը (տեսանյութ)Փաշինյանը թուրք-ադրբեջանական ծրագիր է իրականացնում, Աշոտյանին կալանավորել են դրա բացահայտման համար (տեսանյութ)Լևոն Քոչարյանի ձերբակալված օգնականը բացատրում է, թե ինչ միջադեպ է եղել լրագրողի հետ (տեսանյութ)Հսկայական ոստիկանական ուժեր` ընդդեմ իր տունը թշնամուց պաշտպանող հայի. Սուրեն ՊետրոսյանԵրևանում դանակահարվել է 35-ամյա տղամարդ. նա կյանքից զրկվել էՔաղաքացիները իրազեկման ակցիա են իրականացնում Գյումրիում
Ամենադիտված