«TikTok»-եր փոխնախարարը որոշել է գերազանցել ինքն իրեն Երևանում բախվել են Volvo-ն ու միկրոավտոբուսը. կան տուժածներ Փաշինյանի քավորը «թիկունքից» հարվածո՞ւմ է հարազատ ՔՊ-ին Պուտինը Թուրքիայի նախագահին տեղեկացրել է Սոչիում եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին Ամերիկացի սենատորները վիճել են, թե ով է ավելի շատ ատում Պուտինին Ադրբեջանցի զինվորականները մուտք են գործել չեզոք գոտի և բռնություն գործադրել անասնապահությամբ զբաղվող խաղաղ բնակչի նկատմամբ. ՄԻՊ Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել Վանո Սիրադեղյանի ընտրությունն էր Հայաստան չգալը․ Խաչատուր Սուքիասյան ՔՊ-ն Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու է առաջադրելու Քրիստինե Գրիգորյանին Միրզոյանը և Թլեուբերդին ընդգծել են հայ–ղազախական հարաբերությունների զարգացման նշանակությունը 

Ամեն ինչ կորած չէ, շատ բան կարելի է վերականգնել. Վարդան Օսկանյան

Բլոգոսֆերա

ԶԼՄ-ներին տրամադրած հոդվածում ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն անդրադարձել է Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային ներկա փուլին ու հնարավոր զարգացումներին․

«Դատելով լրահոսից՝ կարելի է ենթադրել, որ շուտով կվերսկսվեն ղարաբաղյան բանակցությունները Մինսկի խմբի շրջանակում։ Թե ինչ զարգացում կունենա այդ գործընթացը, դժվար է կանխատեսել՝ հաշվի առնելով, որ 44-օրյա պատերազմի արդյունքում ստատուս քվոն գլխիվայր փոխվել է։ Նույնիսկ համանախագահ երկրների հմուտ դիվանագետների համար է այսօր դժվար կողմնորոշվել, թե ինչ դիրքորոշում է պետք ունենալ և հատկապես ինչ սկիզբ ազդարարել այս նոր գործընթացին։

Մի կողմից հազիվ թե այսօր համանախագահ երեք երկրների դիրքորոշումները նախկինի նման միահունչ լինեն՝ հաշվի առնելով Ռուսաստանի խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում և, բնականաբար, այդ երկրի ուժեղացած դիրքերը քաղաքական հարթությունում։ Մյուս կողմից, համանախագահ երկրները չգիտեն, թե կողմերն ինչ դիրքորոշումով կներկայանան բանակցային գործընթացին։

Հայկական կողմի՝ կարևոր այս առաջին հանդիպմանը ներկայացնելիք օրակարգը մեծապես կպայմանավորի,  թե փաստաթղթային ինչ բովանդակություն կձևավորվի և կամրագրվի բանակցությունների հետագա ողջ ընթացքում։

Մինսկի խումբն իր գործունեության նախորդ քսանհինգ տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման հինգ առաջարկություն է ներկայացրել։ Այդ հինգ առաջարկություններից յուրաքանչյուրն առանց բացառության արտացոլել է այդ օրվա Հայաստանի իշխանությունների՝ Ղարաբաղի հարցում որդեգրած սկզբունքները և վարած քաղաքականությունը։

Լևոն Տեր-Պետրոսյանի ղարաբաղյան քաղաքականությունը խարսխված էր Հայաստանի այդ օրերի առկա և տեսանելի համախառն ներուժի սթափ գնահատման վրա՝ զուգորդված իր՝ միջազգային և աշխարհաքաղաքական իրադարձությունների նկատմամբ անվերապահ ռեալիզմով։ Տեր-Պետրոսյանը համոզված էր, որ հետսառըպատերազմյան միջազգային տրամադրություններն այնպիսին են, որ պարզապես անհնար է հասնել Ադրբեջանից դուրս Լեռնային Ղարաբաղի ամբողջական ինքնորոշման։ Նա, հետևապես, տրամաբանում էր, որ եթե ազգովի անպայման պահանջում ենք Ղարաբաղի խնդրի ամբողջական լուծում, ապա պետք է համակերպվել Ադրբեջանի կազմում բարձր ինքնավարության հետ, իսկ եթե ոչ, ապա պետք է գնալ փուլային ճանապարհով։

 

Հետաքրքրական է, որ 1997-ին Մինսկի խումբը մեզ առաջարկեց իրար հաջորդող երկու փաստաթուղթ, որոնք ամբողջությամբ արտացոլում էին Լևոն Տեր-Պետրոսյանի տրամաբանությունը։ Առաջինը «փաթեթայինն» էր, որով Լեռնային Ղարաբաղին տրվում էր բարձր ինքնավարություն Ադրբեջանի կազմում։ Այն անմիջապես մերժվեց Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի կողմից, իսկ դրան հաջորդած «փուլայինը»՝ տարածքների վերադարձ առանց կարգավիճակի հստակեցման, Տեր-Պետրոսյանը համարեց չարյաց փոքրագույնը, ինչը և ավելի ուշ դարձավ նրա հրաժարականի պատճառներից մեկը։

Ռոբերտ Քոչարյանի ղարաբաղյան քաղաքականությունը հիմնված էր ոչ թե Հայաստանի Հանրապետության առկա հնարավորությունների, այլ ապագա հնարավոր ներուժի վրա և զուգորդվում էր միջազգային քաղաքականության մեջ նրա խիստ պրագմատիզմով։ Քոչարյանը վստահ էր, որ կառավարման հարցերում լինելով խիստ նպատակային և կազմակերպված՝ առկա պայմաններում հնարավոր է զարգացում ապահովել և առավել բարենպաստ դիրքերից հանդես գալ բանակցային գործընթացում։ Այդ պրագմատիզմն արտահայտվում էր նրանում, որ նա, ճիշտ գնահատելով օրվա աշխարհաքաղաքական իրադարձությունները և միտումները, ինչպես նաև գլխավոր դերակատարների տրամադրությունները, ղարաբաղյան կարգավորման հարցում ծայրահեղ պահանջներ չէր դնում՝ հակառակ իր անձնական համոզմունքների։ Այդ օրերի հայկական պահանջներն էին․ ա) հորիզոնական կապ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև, բ) Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովում, գ) անխափան կապ Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միջև։

Հետաքրքրական է, որ Քոչարյանի տասը տարիների ընթացքում Մինսկի խմբի կողմից եղել է երեք առաջարկություն՝ «ընդհանուր պետություն», որտեղ առաջարկվում էր հորիզոնական կապ Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև; «Քի Վեսթ», որտեղ Ղարաբաղը դրվում էր Հայաստանի ինքնիշխանության ներքո, և վերջապես՝ «Մադրիդյան փաստաթուղթ», որտեղ Ղարաբաղը ստանում էր Ադրբեջանից դուրս միջանկյալ կարգավիճակ՝ ապագայում հանրաքվեի հեռանկարով։

Սերժ Սարգսյանի ժամանակաշրջանը հիմնականում Քոչարյանի պրագմատիզմի մասամբ իներցիոն, մասամբ նախաձեռնողական շարունակությունն էր։ Այդ ժամանակահատվածում նոր փաստաթուղթ չի ծնվել, այլ ընդամենը տեղի են ունեցել Մադրիդյան փաստաթղթի տարատեսակ փոփոխություններ, այդ թվում այսպես կոչված՝ «Լավրովյան պլանը», որը թերևս Մադրիդյանի փուլային տարբերակն էր։

Փաշինյանի իշխանության սկզբնական շրջանում Ղարաբաղի հարցում նրա դիրքորոշումը անորոշ և քաոսային էր։ Դժբախտաբար նա չուզեց խորհրդակցել նախկիններից որևէ մեկի հետ։ Հայտնվել էր «եթե չգիտես ուր ես գնում, ապա երբեք չես կորում» խաբուսիկ շրջանի մեջ, ուստի որևէ պահի կարիք չէր զգում ինքն իրեն հարց տալու, թե արդյոք սխալ ճանապարհո՞վ չի գնում։

Որոշ ժամանակ անց Փաշինյանի մոտ ձևավորվեց միտքը, որը կարծես դարձավ նրա ղարաբաղյան քաղաքականության անկյունաքարը, որ հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար։ Շատ քննադատներ ու մեկնաբաններ պնդում են, որ պատերազմի բռնկման  պատճառներից  մեկը Փաշինյանի «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունն էր։ Ես կարծում եմ՝ նրա հենց այս գաղափարն էր, որ Ադրբեջանին առիթ տվեց պատճառաբանելու բանակցային ճանապարհով հարցը լուծելու անհնարինությունը։ Ադրբեջանցիների ընկալմամբ՝ դա ցինիզմի և չհիմնավորված իդեալիզմի համադրություն էր։

Հետպատերազմյան շրջանում և ահավասիկ Մինսկի խմբի շրջանակում բանակցությունների հնարավոր վերսկսման նախաշեմին Փաշինյանի ցինիզմի և իդեալիզմի այս համադրությունը նոր դրսևորումներ է ստացել։ Առաջինը արտահայտվում է մեր կորուստների թերագնահատմամբ ու անտեսմամբ և, ինչն առավել ցավալի ու վտանգավոր է, դրանց արդարացմամբ, իսկ նրա իդեալիզմը՝ տարածաշրջանում խաղաղության նոր դարաշրջան բացելու աոաջարկով։

Եկեք արձանագրենք, որ Ադրբեջանը բանակցություններում չի ձգտում խաղաղության։ Նա ձգտելու է բանակցություններով ավարտին հասցնել իր կիսատ թողած պահանջները և իր ամբողջ ավարը միջազգայնորեն օրինականացնել։ Ադրբեջանի համար խաղաղությունը կարող է լինել այդ ամենի արդյունքը:

Հայաստանի համար, եթե խաղաղության ձգտումը վերածվի ինքնանպատակ քաղաքականության, ապա պատերազմի վախը զենք կդառնա հակառակորդի ձեռքում, որը առնվազն մեզ կտանի բարոյական զինաթափման։

Շատ կուզեի տեսնել, որ Փաշինյանը չկրկնի իր նախկին սխալները և անպատրաստ չգնա բանակցությունների։ Այստեղ չէի ցանկանա նորից խորհուրդներ տալ Հայաստանի քաղաքական դիրքորոշման բովանդակության մասով։ Դա արել եմ հետպատերազմյան ժամանակաշրջանում իմ հրապարակած հինգ հոդվածներում, հատկապես վերջինում, որի խորագիրն է «Ամեն ինչ կորած չէ, շատ բան կարելի է վերականգնել»։ Մնում եմ այս դիրքորոշմանը։

Բայց այստեղ կուզեի անել մի քանի տակտիկական առաջարկություններ․

1. Բանակցություններին լավ պատրաստվելու համար Փաշինյանը պետք է կարողանա վեր կանգնել նեղ շահերից և խորհրդակցել այս հարցում կարևոր ներդրման հնարավորություն ունեցող մարդկանց հետ՝ անկախ նրանց՝ իր տված պիտակավորումներից։

2. Իշխանության գործադիր և օրենսդիր ներկայացուցիչները պետք է զերծ մնան կորուստների արդարացումից, ոչ հայանպաստ արտահայտություններից և առհասարակ զգույշ լինեն իրենց յուրաքանչյուր բառի նկատմամբ։ Մի բան, որի կարևորությունը, վախենամ, Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները չեն գիտակցում:

3. Բանակցություններում հայկական կողմը ոչ թե պետք է ձգտի խաղաղության, այլ օրինակարգ (legitimate) համակարգի հաստատման, որի անկյունաքարը լինի ոչ թե ուժերի հավասարակշռությունը, այլ կողմերի բավարարվածությունն ու արդար կարգավորման հեռանկարը։ Միայն սա կարող է բերել կայուն խաղաղություն։

4. Երբեք չենթարկվել ճնշումների ժամանակի առումով և հապճեպություն չցուցաբերել հարցի համապարփակ հանգուցալուծմանը հասնելու ճանապարհին։ Հայկական կողմը հենց այստեղ պետք է որդեգրի խնդրի առաջխաղացման փուլային տարբերակը։

5. Մտքում միշտ ունենալով գլոբալ և տարածաշրջանային մեծ պատկերը, գլխավոր դերակատարների տարաբնույթ շահերը՝ միշտ կենտրոնացած մնալ կոնկրետ մեր շատ նեղ խնդրի վրա՝ առաջնորդվելով միմիայն ազգային առաջնահերթություններով։

Ամեն ինչ կորած չէ, շատ բան կարելի է վերականգնել»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«TikTok»-եր փոխնախարարը որոշել է գերազանցել ինքն իրենՏիկնիկի դեմք ունենալու մասին երազող ուսանողուհին պատրաստվում է 27-րդ անգամ մեծացնել շուրթերը (լուսանկարներ)Խորեն Լևոնյանն ավագ որդու հետ ջերմ լուսանկար է հրապարակելԵրևանում բախվել են Volvo-ն ու միկրոավտոբուսը. կան տուժածներՓաշինյանի քավորը «թիկունքից» հարվածո՞ւմ է հարազատ ՔՊ-ինՊուտինը Թուրքիայի նախագահին տեղեկացրել է Սոչիում եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասինԱմերիկացի սենատորները վիճել են, թե ով է ավելի շատ ատում ՊուտինինԱդրբեջանցի զինվորականները մուտք են գործել չեզոք գոտի և բռնություն գործադրել անասնապահությամբ զբաղվող խաղաղ բնակչի նկատմամբ. ՄԻՊԿուզեի ապրել 1600-ից 1700-ականներում. Սոնա ՌուբենյանԱրցախցի հովվի գերեվարումն ու սպանությունը մտնո՞ւմ է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող թեմաների մեջ. Նաիրա Զոհրաբյան Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկելՎանո Սիրադեղյանի ընտրությունն էր Հայաստան չգալը․ Խաչատուր Սուքիասյան ՔՊ-ն Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու է առաջադրելու Քրիստինե Գրիգորյանին Միրզոյանը և Թլեուբերդին ընդգծել են հայ–ղազախական հարաբերությունների զարգացման նշանակությունըՄիջուկային գործարքի շուրջը բանակցային գործընթացը դադանղ է առաջ շարժվում. Իրանի ԱԳ նախարար Պուտինի և Բայդենի զրույցը կանցկացվի տեսակոնֆերանսի ձևաչափով Նման քաղաքականությունը բիրտ հարված է Ռուսաստանի կողմից իրականացվող խաղաղապահ առաքելությանը. Արցախի ԱԳՆՆիկոլ Փաշինյանը մասնակցում է Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությանը (տեսանյութ) Բացառե՛լ հետընտրական դաշինքը ՔՊ-ի հետ. ավագանու՝ ՀՅԴ թեկնածուների և դաշինքների հայտարարությունը Արմեն Սարգսյանն ընդունել է Էդմոն ՄարուքյանինՄասիս քաղաքի 33 և 39-ամյա բնակիչները նպաստել են մի շարք անձանց պոռնկությամբ զբաղվելուն. ՔԿԱնցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ. ՊՆ«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձին որպես հանձնուք բերված սառնարանի զննությամբ հայտնաբերվել է 30 բջջային հեռախոս Ադրբեջանի զինվորականները բռնություն են գործադրել ու սպանել արցախցուն. ԱՀ ԱԱԾ-ն տեսանյութ է հրապարակելԱրարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ Գոհար Ավետիսյանը հոսպիտալացվել է (լուսանկար)ՀՀ և Ղրղզստանի ԱԳ նախարարներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի Արցախի Ճարտար քաղաքի գերեվարված բնակիչը սպանվել է. ԱՀ ՄԻՊ Սասուն Միքայելյանն ու ԵԿՄ-ականները ներկա են Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությանը (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ից արձագանքել են Ալեն Սիմոնյանի՝ «Լավրովի պլանի» մասին հայտարարությանը 48-ամյա Արմեն Ղազարյանը որոնվում է որպես անհետ կորած Գիտության ոլորտում տեղի կունենան աշխատավարձերի բարձրացումներ. ՓաշինյանՄեքենաների համարանիշեր էր գողացել ու բռնվել. գողոնը հայտնաբերվել է Ինստագրամյան էջում վիրավորական գրառումը` ծեծկռտուքի պատճառ. 36-ամյա երևանցուն մեղադրանք է առաջադրվել Կիպրոսը հայերի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձև է ընդունել «Տիկնիկ»․ Սիրուն Մինասի շքեղ կերպարը Արթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունը 8 օրով կմեկնի Եգիպտոս Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Վանո Սիրադեղյանի դստեր հետՆախադպրոցական հաստատություններում մանկավարժները կընտրվեն մրցույթով. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է նոր նախագիծ ՈՒՂԻՂ. Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը Կալանավորո՞ւմ, թե՞ տուգանք. ի՞նչ պատիժ կընտրի Փաշինյանը օրենքը խախտած թիմակցի համարԿարկանդակները՝ թմրանյութեր փոխանցելու միջոցՆախագահը տեղյակ չէ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման գործընթացի հիմքում ընկած քարտեզներից. «5165 շարժում» Ջրի հոսանքին հակառակ գնացող դատավորները ձեռք են բերել բարձր վարկանիշՔաղաքացիները անտեսում են մետաղական արգելապատնեշը․ կանոնախախտ անցորդներին ոչինչ չի կանգնեցնի«Կյանքի գույները». Լուիզա Ներսիսյանը՝ հմայիչ կերպարումԻլոն Մասքը Twitter-ում անցկացված հարցումների պահից ի վեր վաճառել է Tesla-ի գրեթե 11 միլիարդ դոլարի բաժնետոմսեր Ռազմական օդաչուներն իրականացնում են ուսումնավարժական թռիչքներ. ՊՆ Արցախի բնակիչը մոլորվելով հայտնվել է ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող տարածքում և գերեվարվել «Լիստվյաժնայա» հանքում 29 զոհվածների մարմիններ մնում են գետնի տակ
Ամենադիտված