Այսօր Սննդի համաշխարհային օրն է
ԺամանցԱմեն տարի այս օրը՝ հոկտեմբերի 16 -ին, նշվում է Սննդի համաշխարհային օրը: Այս օրը որպես տոն հռչակվել է 1979 թվականին՝ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համաժողովի կողմից և նշվում է նրա հիմնադրման օրը՝ 1945 թվականի հոկտեմբերի 16-ից:
Տոնի նպատակն է իրազեկության բարձրացումը, սովից տառապողների համար համաշխարհային գործողությունների խթանումը և բոլորի համար առողջ սննդակարգերի ապահովումը:
Աշխարհում պարենային անվտանգության տվյալների համաձայն՝ 2020 թվականին աշխարհում 720 միլիոնից մինչև 811 միլիոն մարդ սովի է մատնվել:
Ավելի քան երեք միլիարդ մարդ (աշխարհի բնակչության գրեթե 40%-ը) չի կարող առողջ սնունդ ստանալ: Միևնույն ժամանակ, գրեթե երկու միլիարդ մարդ գերքաշ կամ գիրություն ունի վատ սննդակարգի և նստակյաց ապրելակերպի պատճառով, որից մոտ 39 միլիոնը երեխաներ են: Բնակչության 10% -ը առողջության համար վտանգավոր սնունդ է օգտագործում՝ վարակված բակտերիաներով, վիրուսներով, մակաբույծներով կամ քիմիական նյութերով աղտոտվածությամբ:
Այս օրը փորձագիտական հանրությունը համընդհանուր համերաշխության կոչ է անում՝ օգնելու ամենախոցելի մարդկանց հաղթահարել համաճարակի հետևանքները և բարձրացնել սննդային համակարգերի դիմացկունությունը, որոնք կարող են ապահովել համընդհանուր սննդամթերք և սննդային անվտանգություն՝ առանց վնասելու տնտեսական, սոցիալական և բնապահպանական ապագա սերունդների հիմքը: