Թալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Կարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրել Պեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքները Ցեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ) Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 

Ինքնաթիռի վայրէջքից միայն րոպեներ առաջ եմ իմացել՝ եղբայրս ևս վերադարձածների մեջ է. ռազմագերիի եղբայր

Հասարակություն

11 ամիս շարունակ գերության մեջ մնալով՝ Մելս Ամբարդարյանը երեկ՝ հոկտեմբերի 19-ին, վերադարձավ հայրենիք։ Նրան օդանավակայանում սպասում էր եղբայրը՝ Տիգրան Ամբարդարյանը։ 

Վերջինս ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ օդանավակայան էր գնացել իր հայրենակիցների կողքին լինելու, նրանց ուրախությունը կիսելու համար, Տիգրանը ինքնաթիռի վայրէջքից միայն րոպեներ առաջ է իմացել, որ իր եղբայրը ևս հայրենիք վերադարձած գերիների մեջ է.

«Իմացել եմ, որ ինքնաթիռ է գալու, գնացել եմ օդանավակայան, հետո արդեն, երբ օդանավակայանում էի տելեգրամյան ալիքներից տեղեկացա, որ եղբայրս էլ է վերադարձած գերիների ցուցակում: Մինչև իր օդանավակայանից իջնելը, ճիշտն ասած, չեմ հավատացել, որ ախպերս էլ է նրանց մեջ լինելու»,- ուրախությամբ պատմեց Մելսի եղբայրը՝ հավելելով, որ այդ օրը ներքին որևէ զգացողություն չի ունեցել:

«Այս անգամ, երբ իմացա, որ 5 հոգի են վերադարձողները, մտածեցի՝ ինչու այդ 5-ի մեջ հենց իմ եղբայրը պետք է լինի: Այդպես մտածելով էլ՝ գնացի լինելու այն ծնողի կողքին, որը դիմավորում էր իր երեխային»,- նշեց նա:

Մեր զրուցակիցը պատմում է, որ եղբորը կարողացել է տեսնել միայն զինվորական հոսպիտալում, որտեղ էլ 5 րոպե շարունակ գրկախառնվել է առանց որևէ բառ փոխանակելու. «Շոկի մեջ էի ուղղակի, օդանավակայանից գնացինք հոսպիտալ, որտեղ էլ հանդիպեցի եղբորս: Անբացատրելի զգացում էր ինձ մոտ: Մելսին, որ տեսել եմ, մոտավորապես, 5 րոպե ոչ մի բառ չենք փոխանակել, ամուր գրկել ենք իրար: Դեռ հոսպիտալում է, անհամբեր սպասում եմ, թե երբ եմ ինձ հետ տուն տանելու»,- ասաց Տիգրանը՝ ընդգծելով, որ ցանկանում է՝ բոլորի հարազատները վերադառնան, որ իրենք էլ զգան, թե ինչ է կատարվում այն մարդու հետ, որը հույսը կորցրած սպասում է, որ մթության մեջ մի լույս վառվի՝ ինձ համար վառվեց այդ լույսը:

Անդրադառնալով գերությունից վերադարձած տղաների առողջական վիճակին, նա ասաց. «Զգացի, որ այդ մարդիկ անասելի  չարչարանքներ են տարել Բաքվի բանտում, բայց,  առողջական տեսանկյունից չեմ կարող հստակ գնահատական տալ, որովհետև արտաքին տեսքից նորմալ էր ամեն ինչ»:

Տիգրանը եղբոր վերադարձի լուրը հայտնել է ծնողներին միայն այն ժամանակ, երբ վստահ է եղել՝ Մելսը հայրենիք վերադառանալու ճանապարհին է. «Ծնողներիս հայտնեցի միայն այն ժամանակ, երբ հստակ իմացա, որ եղբորս անունը կա վերադարձող գերիների ցուցակի մեջ: Առաջինը ասել եմ հայրիկիս, բոլոր հարազատները հավաքվել էին մեր տանը՝ ուրախությունը կիսելու. իրենք էլ ինձ նման շոկի մեջ էին»,- պատմեց նա: 

Ըստ մեր զրուցակցի խոսքերի՝ միշտ հավատացել է, որ գալու է մի օր, երբ իր ընտանիքը այս մղձավանջից դուրս կգա: Սակայն, այն, որ եղբայրը այլևս գերության մեջ չէ, Տիգրանին ետ չի պահում բողոքի ակցիաներ անելուց և պարբերաբար գերիների վերադարձի մասին խոսելուց. «Ինձ համար, բողոքի ակցիաներն ու պայքարը վերջացած չէ այնքան ժամանակ, քանի դեռ չեն եկել մեր բոլոր գերեվարված տղաները: Մեզ սա դաս եղավ»,- ընդգծեց Տիգրանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ի երեկոյան հայրենիք վերադարձան 5 ռազմագերի։ Նրանք բոլորը Շիրակի մարզից են։ Նրանցից 3-ին` Ռաֆիկ Կարապետյանին, Սեդրակ Սողոմոնյանին և Մելս Ամբարդարյանին, հուլիսի 23–ին Բաքվի դատարանը դատապարտել էր 6 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի բանտում: Բաքվի դատարանում հուլիսի 22–ին նմանատիպ դատավճիռ էր կայացվել13 հայ գերիներից բաղկացած մեկ այլ խմբի նկատմամբ։ Նրանց թվում նաև Երևան վերադարձած Ժորա Վանոյի Մանուկյանը։
 
Նրանք գերեվարվել էին պատերազմի ավարտից հետո. 2020 թվականի դեկտեմբերի 16-ին Արցախի Պաշտպանության բանակը տարածել էր հաղորդագրություն, համաձայն որի՝ Հադրութի շրջանի Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում անհետ կորել էր 73 հայ զինծառայող: Ավելի վաղ, զինծառայողները հայտնվել էին շրջափակման մեջ, որոնց մի մասին հնարավոր էր եղել հանել այնտեղից, իսկ 62 շիրակցի, ինչպես հետո պարզվեց, գերեվարվել են դեկտեմբերի 13-ին։

Զվարթ Պետրոսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կինը սիրահարվել է կեղծ Իլոն Մասկին և նրան գումար տվելԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Աննա Հակոբյանը Գյումրի կատարած այցից լուսանկարներ է հրապարակելԴանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԿարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրելՊեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքներըՑեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ) Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով Փաշինյանը ՔՊ նախաձեռնող խմբի նիստին հանդես է եկել սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով Քննարկվել են ԱՄՆ կողմից ՀՀ-ին տրամադրվող աջակցության վերաբերյալ հարցեր Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան ԱբրահամյանՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Աննախադեպ ռեպրեսիաների քարտ-բլանշ Արևմուտքից՝ Նիկոլ ՓաշինյանինՄիգրանտները Ռուսաստանին չեն օգնի, այլ մոտեցումներ են պետք․ ՊուտինԲռնցքամարտի ԵԱ․ 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը դուրս է եկել եզրափակիչ (տեսանյութ)Անօրինական եկել եք մարդու վարձակալած հողատարածք․ քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ)Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան ՍարգսյանԵրեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք․ Արմեն ԱշոտյանՔՊ շարքերում անհանգիստ ջղաձգումներ են՝ աճող հանրային դժգոհության ալիքի ֆոնինԱնընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը. Տեր Արամ (տեսանյութ)Grand Indian Wedding at Seven Visions, The Dvin (տեսանյութ)Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չեմ դադարեցնելու իմ պայքարը, մինչև ստույգ չասեն՝ ինչն է Հայաստան իմ մուտքն արգելելու պատճառը․ Լեո Նիկոլյան (տեսանյութ)2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ)ԱՄՆ նախազգուշացնող «մեսիջը»՝ Փաշինյանին, թե լավ բեմադրված շոուՔրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել՝ խուլիգանություն կատարելու համարՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն Գրիգորյան (տեսանյութ) Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա (տեսանյութ)Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ)10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համարՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը. նրան թույլ է տրվել խոսել ընտանիքի հետԱկցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է. ՆԳՆ Քաղաքացիները միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)Հանրապետության հրապարակում ինքնաբուխ բողոքի ակցիա է (տեսանյութ)Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և միանգամից եկել Կիրանց (տեսանյութ)Արշակունյաց պողոտայում մեծ խցանում է առաջացել (տեսանյութ)Հայ մարդ, ոտքի՛ ել, տեր կանգնի՛ր քո երկրին․ Կարին Տոնոյան (տեսանյութ)«Մինի վրա մարդ ա տրաքել», «Եթե թուրքը մտնելու ա իմ էրեխուն մորթի, շատերը կտրաքեն». լարված իրավիճակ (տեսանյութ) Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը (տեսանյութ)Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելԱննամուսնե՛ր, կոտորվե՛ք դուք․ Կիրանցում իրավիճակը լարված է․ ինչ է կատարվում այս պահին (տեսանյութ) Միրզոյանը և Սերբիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերԿիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)
Ամենադիտված