«Մեկ-երկու օրվա չաշխատելը ի՞նչ է տալու մեզ»․ Թովմասյանը՝ Քերոբյանին
ՀասարակությունԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը «Պատիվ ունեմ»-ից Թագուհի Թովմասյանը հետաքրքրվեց. «Թվային պատկեր կա՞: Եթե մենք հյուրանոցային տնտեսություններին զրկում ենք Ամանորյա տոներին երկարաժամկետ աշխատելու հնարավորությունից, ի՞նչ է դա տալու մեզ, ինչքա՞ն են տուժելու հյուրանոցները»:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն արձագանքեց. «Դուք, իհարկե, դա կապում եք նրա հետ, որ հյուրանոցները կարող է չաշխատեն, բայց ես ձեզ հավատացնում եմ, որ մենք բոլոր հաշվարկներն արել ենք, հյուրանոցներն էլ, ռեստորաններն էլ ավելի շատ գումարներ են աշխատելու այդ օրերին»:
Ըստ Քերոբյանի՝ մարդկանց մեծ մասը տոներին կմնա Հայաստանում, չի մեկնի արտերկիր, դա հնարավորություն կտա մարդկանց ճամփորդել երկրում: Նա շեշտեց նաև՝ հաշվարկները ցույց են տալիս, որ ՀՆԱ-ն, առևտուրը կաճեն: