Մեկնարկել է Երևանի ավագանու նիստը. ՈՒՂԻՂ
ՏեսանյութերԵրևանի քաղաքապետարանում մեկնարկել է Երևան քաղաքի ավագանու յոթերորդ նստաշրջանի երկրորդ նիստը:
Օրակարգում կա 29 հարց:
Քննարկվելու է Երևան քաղաքի մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Սվետլանա Նավասարդյանին, Նորայր Մեհրաբյանին, Ռոբերտ Էլիբեկյանին, Արտյուշա Կարապետյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին հարցը:
Անդրադառնալու են Էդուարդ Խաչիկյանի, Հենրիկ Մամյանի, Իգոր Մուրադյանի, Սոս Մանուկյանի հիշատակը հավերժացնող հուշարձանների տեղադրմանը: Քննարկվելու է նաև Ալբերտ Ազարյանի արձանի տեղադրմանը համաձայնություն տալու հարցը:
Օրակարգում ընդգրկված են նաև հողամասի նպատակային նշանակություն փոխելու վերաբերյալ և մի շարք այլ հարցեր: