Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետ Ես ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ) Այո, Մակրոնի քավորությամբ Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս. Արցախի էջը փակել չի կարելի. Շարմազանով Անվտանգային անդառնալի հարցեր կարող են առաջանալ. Արման Թաթոյան (տեսանյութ) «Միացի՛ր, որ փոխենք», «Միացի՛ր». իրազեկման ակցիա բուհերում (տեսանյութ) Մարտի 1-ի գործով վաղեմության ժամկետի խնդիր է առաջանալու․ գլխավոր դատախազ Երեկ ադրբեջանցիներ են հայտնվել Ոսկեպարի մոտ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Հայաստանի Հանրապետության հիմնական պետական ինստիտուները երբեք չեն հայկականացվել․ Արմեն Այվազյան Վարդան Ղուկասյանի նամակը՝ ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին «Բելաջիո»-ի հարևանությամբ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը. կա վիրավոր 

Քաղաքացու երկրից դուրս գալու սահմանափակումը ՍԷԿՏ համակարգից վերացվել է ՄԻՊ-ի աջակցությամբ

Հասարակություն

Քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ՀՀ տարածքից իր ելքի սահմանափակումը ՍԷԿՏ-ից՝ Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից վերացնելուն աջակցելու հարցով: Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Նա նշել է, որ քրեական գործով ունեցել է մեղադրյալի դատավարական կարգավիճակ, հետագայում իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել, իսկ նշված քրեական գործի վարույթը կարճվել է, սակայն ՀՀ տարածքից իր ելքի սահմանափակումը ՍԷԿՏ համակարգում մինչ օրս վերացված չէ, ինչի հետևանքով չի կարողանում դուրս գալ երկրից:

Պաշտպանի աշխատակազմի և Ոստիկանության համագործակցության արդյունքում վերացվել է քաղաքացու համար առաջացած ելքի խոչընդոտը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ քրեական գործի հետ կապված՝ շարունակում է խնդրահարույց լինել անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակման և մարդուն շարունակաբար անորոշ վիճակում պահելու պրակտիկան: Խոսքը, մասնավորապես, սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգին վերաբերող խնդիրների մասին է։ Դրանից գլխավորներից է այն, որ մարդը չի իմանում կամ տեղյակ չի պահվում, որ իր նկատմամբ կիրառվում է երկիրը հատելու արգելք ու երբ, նույնիսկ տարիներ անց, փորձում է դուրս գալ երկրից, չի կարողանում։

Մարդու իրավունքների պաշտպանին տարիների ընթացքում հասցեագրված բողոքները վկայում են, որ այս համակարգային խնդիրն այդպես էլ լուծում չի ստացել։ Միայն 2020 թվականին՝ պայմանավորված ռազմական ու արտակարգ դրույթներով, բողոքների թիվը եղել է տարբեր։ Պետական սահմանով անցման սահմանափակումները վերացնելուց հետո զուգահեռ բողոքները շարունակվում են հասցեագրվել։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի համաձայն՝ չհեռանալու մասին ստորագրություն տված կասկածյալը կամ մեղադրյալը չի կարող առանց հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կամ դատարանի թույլտվության մեկնել այլ տեղանք կամ փոխել բնակության վայրը, նա պարտավոր է ներկայանալ հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի և դատարանի կանչով և նրանց հայտնել իր բնակության վայրը փոխելու մասին:

Անձի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից ստորագրություն` չհեռանալու մասին խափանման միջոցը կիրառելու մասին տվյալները մուտքագրվում են ՍԷԿՏ։ Սա նախատեսված է ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ ստեղծելու, դրա շահագործման կարգը և համակարգից օգտվողների ցանկը սահմանելու մասին» թիվ 884-Ն որոշմամբ: Ինքնին ՍԷԿՏ համակարգի խնդիրը Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարությունների և պետական կառավարման այլ մարմինների կողմից ՀՀ մուտք (ելք) գործող անձանց և տրանսպորտային միջոցների հաշվառման միասնական տեղեկատվական համակարգի ձևավորումն է, տեղեկատվության ստացման, կուտակման և մշակման ապահովումն է, ինչպես նաև համապատասխան շահագրգիռ մարմիններին անհրաժեշտ տվյալների տրամադրումն է։

Գլխավոր խնդիրներից է այն, որ օրենքը նշված խափանման միջոցի դեպքում ՍԷԿՏ համակարգ տվյալների մուտքագրումը և մարդու ելքի արգելափակում չի նախատեսում։

Այսինքն՝ այս սահմանափակումն որևէ օրենքի մակարդակով նախատեսված չէ։ Ավելին, մարդիկ գլխավորապես չեն էլ տեղեկացվում, որ ընտրված խափանման միջոցի հետ միասին իրենց նկատմամբ կիրառվել է օրենքով չնախատեսված արգելք, այն է՝ սահմանափակվել է պետական սահմանի հատումը որևէ անցակետով։

Շարունակել են արձանագրվել դեպքեր, որ խափանման միջոցի վերացման դեպքում համապատասխան գրառում ՍԷԿՏ համակարգում չի արվել, և երբ անձը ցանկացել է հատել ՀՀ պետական սահմանը, տեղեկացվել է, որ իր նկատմամբ դեռևս առկա է արգելք:

Առկա են ավելի խնդրահարույց դեպքեր, երբ նշված սահմանափակումը կիրառվում է անգամ առանց նշված խափանման միջոցի ու անգամ կասկածյալ կամ մեղադրյալ չհանդիսացող անձի նկատմամբ։

Հարկ ենք համարում նշել, որ ՀՀ ոստիկանության ՀՀ քննչական կոմիտեի և մի շարք այլ մարմինների հետ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ունի պատշաճ համագործակցություն՝ իրավասու պաշտոնատար անանց մակարդակով: Հարցերը ստանում են արագ արձագանք, բայց համակարգային խնդիրը շարունակվում է պահպանվել:

Ինչպես 2017, 2018, 2019, այնպես էլ 2020 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի քննությանն առնված բողոքներով վեր են հանվել նաև այնպիսի դեպքեր, երբ անձինք կրած են եղել դատարանի կողմից նշանակած պատիժը, սակայն նրանց՝ հանրապետությունից դուրս գալու իրավունքի սահմանափակումը ՍԷԿՏ համակարգից չի հանվել՝ դեռևս նախաքննության փուլում կիրառված արգելանքի հիման վրա:

Դատավարությունն ավարտված լինելու պատճառով նման վիճակում հայտնված մարդիկ չեն էլ կարողանում գտնել այն իրավասու մարմնին, որ կարող է վերացնել արգելքը։

Խնդիրը շարունակում է արդիական մնալ նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից Սահմանադրական դատարան ներկայացված դիմումի վերաբերյալ կայացված որոշումից հետո։

Պաշտպանը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ խնդրի լուծումը պետք է տրվի օրենսդրական բացի հաղթահարման ճանապարհով՝ համապատասխան ընթացակարգերի ամրագրմամբ: Միաժամանակ, անհրաժեշտ է նկատել, որ, եթե անձն ունի որևէ դատավարական կարգավիճակ, օրինակ՝ մեղադրյալի, սակայն նրա նկատմամբ խափանման միջոց կիրառված չէ, ապա որևէ կերպ չի կարող սահմանափակվել հանրապետությունից դուրս գալու նրա իրավունքը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՄեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետԱնունով, կայքերով, իրենց կուսակցությամբ, ղեկավարով զրպարտելու համար պատասխան են տալու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՌԴ խաղաղապահ զորախմբի մի մասի մնալը կարևոր բան չէր, բայց հեռանալը հոգեբանական ճնշում է. ՂուլյանԲագրատ Սրբազանին «գործակալ ու Կրեմլից փող ստացող» անվանելու համար սկսվելու է դատական գործընթաց (տեսանյութ)Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ) Մոսկվայում 3 տարեկան երեխան ընկել է 12-րդ հարկիցԵս ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ) Այո, Մակրոնի քավորությամբ Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս. Արցախի էջը փակել չի կարելի. Շարմազանով Երևանում նախատեսվում է 5 նոր մանկապարտեզի կառուցում Գործ ունենք ՀՀ արտաքին քաղաքական սխալ հաշվարկների հետ՝ Արցախի հարցը փակված չէ. Աշոտ Ղուլյան (տեսանյութ) Նշյալ անձը Բագրատ Սրբազանին մեղադրում է «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ․ հաղորդում է ներկայացվելԱՄՆ-ն մերժում է ՀՀ-ի դիմումներն անձանց արտահանձնելու վերաբերյալ, չկա երկկողմ պայմանագիր․ գլխավոր դատախազԱնվտանգային անդառնալի հարցեր կարող են առաջանալ. Արման Թաթոյան (տեսանյութ)Տոկաևը կես օրով եկավ Երևան, որից հետո պարզվեց, որ ՀՀ-ի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ղազախստանում․ ՔոչարյանՊատգամավորի դեմքը, երբ կողքից ՔՊ-ականն ասում է` չկա ավելի ծանրաբեռնված մարդ, քան ԱԺ պատգամավորըԿադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան համալսարանի համակարգողՀաստատ ասում եմ` զրպարտողները չեն մնալու անպատասխան. Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Միացի՛ր, որ փոխենք», «Միացի՛ր». իրազեկման ակցիա բուհերում (տեսանյութ)Մարտի 1-ի գործով վաղեմության ժամկետի խնդիր է առաջանալու․ գլխավոր դատախազՄեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԵրեկ ադրբեջանցիներ են հայտնվել Ոսկեպարի մոտ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ ՄարտիրոսյանըՀայաստանի Հանրապետության հիմնական պետական ինստիտուները երբեք չեն հայկականացվել․ Արմեն ԱյվազյանՆերվայնանում եմ, երբ ասում են՝ ծանրաբեռնված են, եթե այդպես է, ուրեմն մի բան լավ չեն անում. դատախազԱՄՆ-ում տորնադոյի հետևանքով՝ հինգ մարդ է զոհվել (տեսանյութ)Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի նախագիծը պատրաստ է. այն կկառուցվի 2 տարումՎարդան Ղուկասյանի նամակը՝ ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին«Բելաջիո»-ի հարևանությամբ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը. կա վիրավորԱպրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպքԿարաչայ-Չերքեզիայում ոստիկանների վրա հարձակում է տեղի ունեցել. 7 մարդ է զոհվել (լուսանկարներ) ԱԳՆ-ում հավաքված են տուն պահող, հնազանդ դիվանագետներ, ոչնացնում են ամեն ինչ. Մելքոնյան10 000 ադրբեջանցի ուսանող մասնակցել է «Արևմտյան Ադրբեջան» թեմայով օլիմպիադային, սա մարտահրավեր է (տեսանյութ)Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերԹբիլիսիում ձերբակալվել է նախկին պետնախարարըԱլիևը հասկանում է՝ ձեռքբերածը կարող է կորցնել. պատերազմը չի ավարտվել ո'չ 2020-ին, ոչ 2022թ-ինԲաքվում հարցումներ են արել. մարդկանց 96%-ը Երևանը համարում է իրենցը. սա է նրանց քաղաքականությունը (տեսանյութ)ԱԳՆ-ում հրատապ կարգուկանոն պետք է մտցվի, վերածվել է պարզ կամակատարի. Ղալաչյան (տեսանյութ)Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. ՍուրենյանԱՍՀ նախարարը Սաուդյան Արաբիայում ընդգծել է ոլորտային ռազմավարությունների մշակման կարևորությունըԵրևանի մետրոպոլիտենի Երիտասարդական կայարանի արտաքին և ներքին լուսավորման աշխատանքներն ավարտվել ենՀայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն ԱլմաթիումՎարդապետյանը հայտնեց, թե ավարտված գործերով որքան գումար է վերադարձվել պետությանըՈրևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու թշնամուն նվիրել ՀՀ տարածքները․ ՀՅԴ ՀԵՄ«Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջ. shamshyan«Ծիծեռնակաբերդում» «ցեղասպան Նիկոլ» բառի համար կալանավորվել է 1անձ, մյուս 6 ձերբակալվածները ազատ են արձակվել Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. ՍիրուշոԼարված իրավիճակ է Արմավիր–Երևան ճանապարհին (տեսանյութ)Տարադրամի փոխարժեքները ապրիլի 29-ինԻնչո՞ւ հենց Մախսուդյանի 2 որդիներին կալանավորեցին, որովհետև հայրը Մախսուդյա՞նն է (տեսանյութ)
Ամենադիտված