Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ բնակարանային գողության համար նախկինում դատապարտված, Աբովյան քաղաքի 22-ամյա մի բնակիչ նույն բնակարանից կրկին գողություն է արել:
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների հետ ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո հոկտեմբերի 26-ին կասկածվողը հրավիրվեց բաժին:
Պարզվել է, որ նա սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին, օգտվելով հարևանուհու տան դուռը կողպված չլինելու հանգամանքից, նույն բնակարանից երկու անգամ փող էր գողացել: Տուժողից ընդունվել է հաղորդում: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: