Իբր՝ առանց անվտանգության երթեւեկում են. մինչ Տավուշյան շարժումը նոր փուլ է մտնում՝ Փաշինյանը տեսանյութ է տարածել՝ յասաման գնելու մասին Անցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ (տեսանյութ) Առաջին կադրերը Կիրանցից մեկնարկած քայլերից, որն առաջնորդում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը (տեսանյութ) Տատ ջա՜ն, օրհնի’ր, որ հաղթանակով հետ գանք. Աղոթքից ու Լենա տատի օրհնությունից հետո սկսվեց երթը Երևան (տեսանյութ) Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության Ադրբեջանը հնարավոր բոլոր միջոցներով ու հարթակներով հայտարարելու է, որ «Հայաստանը օկուպանտ» է. Արմեն Հովասափյան Տավուշյան պայքարը հասնում է Երևան ՈւՂԻՂ. Կարևոր հայտարարություն Կիրանցից Թող էդ ասողները գնան, թուրքի հետ ապրեն, առևտուր անեն, տղերքը սաղ լինեն, կպայքարենք մեր հողի համար. Լենիկ տատ Կիրանցն՝ այս պահին․ (լուսանկարներ) 

«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ համեստ և լավ երեխա էր Նվերս: Մինչև իններորդ դասարանը դպրոց հաճախեց, հետո դուրս եկավ դպրոցից: Ընտանիքի հոգսն իրեն բաժին հասավ: Նվերը տասներեք տարեկան էր, երբ իր հայրիկը մահացավ: Տանը երկուսով էինք, մեծ աղջիկներ ունեմ, ամուսնացած են»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լիզան՝ Նվերի մայրիկը:

Նրա խոսքով, որդին շատ մարդամոտ էր, բոլորի հետ համակերպվող ու բոլորի հետ լեզու գտնող: «Մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր: Իր բնավորությունը շատ լավն էր: Ուշադիր էր տանը, ուզում էր ամեն ինչ ստեղծել, ունենալ, որ տանը ոչինչ պակաս չլինի: Ուզում էր հոր կիսատ թողածը լրացնել»: Նվերը ծնվել է Հաղարծին գյուղում, նրա մանկությունն ու պատանեկությունն այստեղ է անցել, այստեղ է դպրոց հաճախել: Մայրիկն ասում է՝ որդին սովորելու հետ այնքան էլ սեր չուներ: «Փայտագործություն էր շատ սիրում, զբաղվում էր այդ գործով: Աշխատասեր էր շատ: Հետո եկավ բանակ գնալու ժամանակը, զորակոչվեց պարտադիր զինվորական ծառայության»: Նվերը 2014-2016 թվականներին ծառայել է Գյումրու հրետանային զորամասում: «Հետախույզ էր, նշանառու, հեռաչափող: Իր զինվորական գրքույկում դա նշված է: Գյումրու զորամասից շնորհակալագիր ստացա իր լավ ծառայության համար: Պարտաճանաչ ու կարգապահ զինծառայող է եղել, ինչի համար զորամասը շնորհակալություն էր հայտնում ծնողներին»:

Զորացրվելուց հետո Նվերն սկսում է աշխատել, մեկնում է արտագնա աշխատանքի: «Առաջին տարում՝ Վիլիս, երկրորդում՝ Օպել մակնիշի մեքենա գնեց: Իր մտքերն ամբողջովին տան մասին էին, ընտանիքին նվիրված էր, վատ սովորություններ չուներ: Մեկնում էր արտագնա աշխատանքի, վերադառնում, ինչ-որ բան ստեղծում տան համար: Սիրած աղջիկ ուներ, որոշել էինք ամուսնացնել, բայց պատերազմն սկսվեց»: Սեպտեմբերի 27-ի լուսադեմին ստացանք պատերազմի լուրը: «Այդ օրը Նվերը Դիլիջանում աշխատանքի էր: Զանգեց՝ մա՛մ, պատերազմ է սկսվել, զինկոմիսարիատից կանչել են, պետք է գնամ: Ես մի քիչ ընդդիմացա, ասացի՝ մենակ եմ, թոշակառու, դու էլ գնում ես: «Մա՛մ, ես որ չգնամ, բա ո՞վ գնա: Ով երեխա ունի, նա՞ գնա: Հայաստանի վիճակն է ծանր, եթե իրավիճակն այսպիսին է, ուրեմն պետք է գնանք»: Եկավ տուն, հաց կերավ ու գնաց: Ինձ թողեց ու գնաց, էլ իրեն չեմ տեսել: Չէի ուզում, որ գնար, բայց ասաց՝ մա՛մ, էս համազգեստ հագնող տղեն հրաժարվի՞, չէ, չեմ կարող»:

Նվերը սկզբում հասել է Խնձորեսկ: «Արդեն գիշեր էր: Զրուցեցինք այդ ժամանակ, ասաց՝ մամա՛ ջան, Խնձորեսկում ենք, մի մորաքրոջ տանն ենք, թեյ ենք խմում: Երբ հետաքրքրվեցի, թե որտեղ են գիշերելու, հանգստացրեց ինձ՝ մա՛մ ջան, մի վախեցի, հեռու չեն տանելու: Գիտեր, որ ես վախենում եմ: Հետո արդեն Ջրական են տարել: Մի անգամ խոսեցինք, ասաց՝ մամա՛, իրավիճակը լավը չի, կարկուտի նման թափում են գլխներիս, չգիտենք, թե ինչ կկատարվի: Այդ օրը՝ հոկտեմբերի 13-ին, ժամը երկուս անց կես զանգեց՝ մա՛մ, ի՞նչ ես անում, առողջականդ ո՞նց է, դու ո՞նց ես: Արձագանքեցի՝ ոչինչ, Նվե՛ր ջան, դու ասա: «Մա՛մ, ես ասելու բան չունեմ»: Դրանից հետո էլ չի զանգել: Ընկերների հետ շատ է խոսել, խնդրել, որ ինձ չասեն, թե ինքը Ղարաբաղում է: «Որ մաման իմանա, լավ չի լինի»: Հետո, երբ ինձ ասացին՝ Լիզա՛ տոտա, Նվերին Ղարաբաղ են տարել, ես չհավատացի, ասացի՝ Նվերն ինձ չէր խաբի: Բայց ընկերները բացատրեցին, որ ուղղակի խնայում էր ինձ: Հոկտեմբերի 13-ին իմ ամբողջ բարեկամությունը լսել էր, որ Ջրականում պայթյուն է եղել, ու Նվերը չկա: Ինձանից թաքուն իրենք տասն օր փնտրել են Նվերին, բայց ես ոչինչ չեմ իմացել, ինձ ոչինչ չեն ասել, մեր տուն չեն եկել:

Հոկտեմբերի 24-ին Նվերին նոր բերել են: Նվերին փնտրողներին ասել էին, որ իրենց կազմից չորս զոհ կա, եկեք, տեսեք, թե ձեր փնտրած մարդը կա՞ նրանց մեջ: Բնականաբար, մինչև տեղափոխել էին Հայաստան, մինչև մեր հարազատները օրեր շարունակ տևող փնտրտուքներից հետո համոզվել էին, որ Նվերն է, տասն օր անցել էր: Հետո Նվերին տուն բերեցին: Ես ո՛չ իրեն տեսել եմ, ո՛չ մի բան: Փակ են իրեն բերել տուն, բայց իրեն տեսնողները ճանաչել են, գիտեն, որ Նվերն է»: Զավակ կորցնող ծնողն այդպես էլ չի համակերպվում նոր իրականության հետ: Չի հաշտվում մտքի հետ, որ փոխվել է աշխարհի կարգը, և ինքն է «ճանապարհել» որդուն դեպի հավերժություն: Տիկին Լիզան ապրում է իրեն բաժին հասած ցավի հետ, պայքարում, կռիվ տալիս, բայց ասում է՝ սա ապրել չի: «Անտանելի կյանքով եմ ապրում: Երկու տղա ունեմ, երկուսն էլ չկան, աղջիկներս ամուսնացած են, ամեն մեկն իր ընտանիքն ունի: Որևէ մխիթարանք չունեմ: Տուն-տեղը մնաց ինձ վրա, առայժմ մենակ ապրում եմ: Չեմ հարմարվում այս իրականությանը:

Գիտեմ, որ Նվերը չկա, բայց ես կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ տուն կմտնի»: Տիկին Լիզան էլ ծանրագույն օրերում շատերի պես իր մեջ ուժ է գտնում ապրելու: «Ուժ տվեց այն, որ կարծես ես եմ իրեն ապրեցնողը, ես կամ, իրեն հիշում են: Ես մի տղա էլ ունեմ, նա տասնութ տարեկանում է մահացել: Երկու հոգի՝ մայր ու աղջիկ, ընկել էին Աղստև գետը, վարարումների ժամանակն էր: Տղաս ցանկացել էր օգնել, մտել էր ջուրը, երեքին էլ ջուրը քշել, տարել էր: 24 տարեկան մայրն էր, 4 տարեկան՝ երեխան, 18 տարեկան էլ իմ տղան: Նվերը ծնվել է այդ տղայիցս հետո, երբ 44 տարեկան էի: 4 թիվը կարծես ինձ դժբախտություն է բերել: 40 տարեկանում մեծ տղայիս եմ կորցրել, 44 տարեկանում՝ Նվերիս ունեցել, 44-օրյա պատերազմի ժամանակ Նվերիս կորցրեցի»:

Հ. Գ. - Նվեր Գուլինյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է հայրենի Հաղարծինում՝ հայրիկի ու եղբոր կողքին:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իբր՝ առանց անվտանգության երթեւեկում են. մինչ Տավուշյան շարժումը նոր փուլ է մտնում՝ Փաշինյանը տեսանյութ է տարածել՝ յասաման գնելու մասինԱլեքսեյ Նավալնին կարժանանա Դրեզդենի խաղաղության մրցանակինԱնցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ (տեսանյութ)Առաջին կադրերը Կիրանցից մեկնարկած քայլերից, որն առաջնորդում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը (տեսանյութ)Տատ ջա՜ն, օրհնի’ր, որ հաղթանակով հետ գանք. Աղոթքից ու Լենա տատի օրհնությունից հետո սկսվեց երթը Երևան (տեսանյութ)Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության Ադրբեջանը հնարավոր բոլոր միջոցներով ու հարթակներով հայտարարելու է, որ «Հայաստանը օկուպանտ» է. Արմեն ՀովասափյանՎրաստանի նախագահը կառավարող կուսակցությանը մեղադրել է Մոսկվային հաճոյանալու փորձի մեջՏավուշյան պայքարը հասնում է Երևան Վերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին. Միշել ՈւՂԻՂ. Կարևոր հայտարարություն Կիրանցից Թող էդ ասողները գնան, թուրքի հետ ապրեն, առևտուր անեն, տղերքը սաղ լինեն, կպայքարենք մեր հողի համար. Լենիկ տատԿիրանցն՝ այս պահին․ (լուսանկարներ)Թուրքիայի ներկայացուցիչը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Հայատանի և Ադրբեջանի հարաբերություններըՄի «խոսույթ» կա, թե, իբր, առաջնորդությունը Հայաստանը առկա իրողություններին «ադապտացնելն» է․ Վարդան Ոսկանյան Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտնել է՝ ինչու Շուշի չի այցելում Երևանի մի շարք փողոցներում տեղատարափ անձրևի հետևանքով փլուզումներ են տեղի ունեցել, ջրալցվել են շենք-շինություններՖրանսիայի էկոնոմիկայի նախարարը հեծանվորդի է վրաերթի ենթարկել Տավուշյան շարժումը կտեղափոխվի՞ ԵրևանՍփյուռքի մեծաթիվ կառույցներ միանում են Տավուշյան շարժմանըՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության է պատրաստվում․ ՌԴ ԱԳՆ Չի բացառվում, որ մեզ միանա Բագրատ Սրբազանը․ ինչ իրավիճակ է Կիրանցում այսօր. լրագրող Անի Գևորգյան Սուքոյանի կողմից բռնության գործադրումը չի կարող դիտվել լրագրողի գործունեությանը խոչընդոտելու եղանակ. փաստաբանԳետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ Այս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կուլ կտան Հայաստանը. թյուրքագետ Վարուժան Գեղամյան Մասիսը 1-ին օրից` իր ղեկավարի գլխավորությամբ, կանգնած է եղել արցախցու կողքին. համայնքապետարանի ներկայացուցիչ Բրազիլիայում 39 մարդ է մահացել վերջին 80 տարվա ամենասարսափելի ջրհեղեղներից հետո (տեսանյութ)Միայն ներկայիս իշխանությունը կարող է աշխարհաքաղաքական իրավիճակի անվան տակ կեղեքել հայրենիքը. Մետաքսե ՀակոբյանՍտեփանակերտի հերոսների պանթեոնն այլևս գոյություն չունի Արցախցու ձայնը արդարության ձայնն է. բռնի տեղահանումը սարսափելի ելք էր. Արցախի թեմի առաջնորդ (տեսանյութ) Արցախցիները պետք է վերադառնան Արցախ, առանց ադրբեջանցիների. Հայկ ԲաբայանՀայաստանը մեր մայր հայրենիքն է, բայց մենք ուզում ենք վերադառնալ Արցախ, մեր տուն. ստեփանակերտցի կին ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են Մարկ ՔեմերոնինՎթարային ջրանջատում Երևանում և ԱրմավիրումՏարադրամի փոխարժեքները մայիսի 4-ինԿրեմլը վտանգավոր է համարում Ռուսաստանին բրիտանական զենքով հարվածելու մասին հայտարարությունըԱնցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը Դատախազությունը սրբազան կառույց է, իսկ դատախազները՝ տարբեր աստիճանի սրբեր․ փաստաբանի արձագանքը՝ ՎարդապետյանինԱրմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա անհանգիստ է միայն իր երկրի համար․ Աշոտյանի փաստաբան ՈւՂԻՂ. Ի՞նչ խնդիրներ ունեն արցախցիներն այսօր, ինչպես ու ինչպիսի Արցախ կվերադառնա արցախցին՝ քննարկումՆիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ» Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)Օդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանովԻնչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ» Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիերԳերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանըՇուռնուխի նոր տները պատրաստ չեն, բայց փոխհատուցումները կտրել են․Դավիթ ԳալստյանՀնդկաստանը Հայաստանի համար արդիականացրել է ATAGS հրետանային համակարգըԵրևանում կովերը հանգիստ ֆռֆռում են, անձրևաջուրն ի՞նչ է՝ չֆռֆռա. Բաբկեն Պիպոյան
Ամենադիտված