Մահացել է խորհրդային տարիների հայտնի հաղորդավար Իգոր Կիրիլովը
Հասարակություն89 տարեկանում մահացել է խորհրդային եւ ռուս հեռուստառադիոհաղորդավար Իգոր Կիրիլովը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի «Առաջին ալիքը»։
«Ցավալի լուրը ստացվեց մեր եթերից քիչ առաջ: Այսօր կյանքից հեռացավ Իգոր Լեոնիդովիչ Կիրիլովը` մեր լեգենդար գործընկեր, ավագ ընկեր, շատերի համար իսկական ուսուցիչ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մահվան պատճառը չի նշվում։