Մեր պահանջը վարչապետի հետ հանդիպումն է. սպասում ենք պատասխանի. անհետ կորած զինծառայողների ծնողները բացեցին փողոցը
ОбществоՄեր պահանջը վարչապետի հետ հանդիպումն է. ոստիկանությունը եկավ, բանակցեցինք։ Հանդիպում կլինի փոխոստիկանապետի հետ, ըստ դրա կտեսնենք՝ ոստիկանությունը կարո՞ղ է միջամտել, որ վարչապետի հետ հանդիպումը կազմակերպվի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, կառավարության մոտ լրագրողների հետ զրույցում նշեց զոհված զինծառայողի ծնողը՝ Գարիկ Մխիթարյանը:
«Քանի որ հանդիպելու ենք փոխոստիկանապետի հետ, ճանապարհը այս պահին բացեցինք: Վարչապետի հետ հանդիպում պահանջում ենք մինչեւ մեկ ամսվա ընթացքում: Չենք ասում՝ հենց այս պահին հանդիպենք: Ծնողների մի մասը պահանջում է, որ իրենց անհետ կորած որդիներին շուտ վերադարձնեն»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ քիչ առաջ անհետ կորած եւ զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության շենքի դիմեց՝ փակելով Տիգրան Մեծի պողոտան: