Նախագահականում կան խորհրդականներ, որոնք անմիջական կապ են պահպանում Սորոսի հետ. Դավութօղլու
ԱշխարհԹուրքիայի նախկին վաչապետ, ընդդիմադիր «Ապագա» կուսակցության նախագահ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի նախագահի աշխատակազմում կան խորհրդականներ, որոնք անմիջական կապ են պահպանում Ջորջ Սորոսի հետ: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Դավութօղլուի կարծիքով` սորոսականության մեջ մեղադրվող Օսման Քավալան ազատ է արձակվելու, «մի հերոսական պատմություն ևս կարող է բեմադրվել», որի արդյունքում Քավալան բանտից դուրս կգա:
Դավութօղլուն, մասնավորապես, ասել է.
«Բեշթեփեում քանի՞ խորհրդատու է նախկինում մտերիմ հարաբերություններ ունեցել Սորոսի հետ: Թող ընդլայնեն հետաքննությունը, որովհետև կան խորհրդականներ, որոնք անմիջական առնչություն ունեն Սորոսի հետ և աշխատել են նրա հետ»։