Հովհաննես Բաչկովը պարտվեց օլիմպիական չեմպիոնին՝ նվաճելով բրոնզե մեդալ
СпортՀովհաննես Բաչկովը չկարողացավ հաղթահարել Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոնի արգելքը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում բռնցքամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում:
63,5 կգ քաշային կարգի եզրափակիչի ուղեգրի համար Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը մենամարտեց աշխարհի կրկնակի չեմպիոն, կուբացի Էնդի Գոմես Կրուսի հետ և ծանր մենամարտում պարտվեց 0։5 հաշվով՝ բավարարվելով բրոնզե մեդալով: