Мы пока не услышали ни одного контраргумента против предложенного закона: Ираклий Кобахидзе Легенде армянского джаза Левону Малхасяну – 80. Юбилейные мероприятия начались в Гюмри Азербайджан уничтожил пантеон героев в Степанакерте Передсхождением Благодатнго огняв Иерусалиме усилены меры безопасности В результате ливня на ряде улиц Еревана произошли обрушения, затоплены здания Я призываю присоединиться к шествию всех тех, кому не безралична наша история и наше будущее. Мгер Аветисян Армения и Великобритания обсудили вопросы диверсификации услуг и производства В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Генпрокурор: 44-дневная война стала самым серьезным и жестоким уроком Министр экономики Армении принял посла Великобритании 

Հայաստանը տարածաշրջանում ժողովրդավարության փայլող աստղ է. ԵԽԽՎ համազեկուցողներ

Иностранный

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենին և Բորիանա Աբերգին:

Ողջունելով ԵԽԽՎ համազեկուցողներին՝ վարչապետը նշել է.

«Հարգելի գործընկերներ,

20 տարվա ընթացքում մենք մշտապես բարձր ենք գնահատել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում և Եվրոպայի խորհրդին մեր անդամակցությունը և դա դիտարկել ենք որպես մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումներին աջակցող կարևորագույն մասնակցություն: Երբ մենք անդամագրվում էինք Եվրոպայի խորհրդին, մեր անդամակցության փաստաթղթերում 2 հիմնական ուղղություն կար, որոնք կարևոր էին այդ շրջանում՝ մեկը ժողովրդավարությունն էր, մյուսը՝ խաղաղությունը:

Պետք է արձանագրեմ, որ ժողովրդավարության ոլորտում շոշափելի հաջողություններ ունենք և կարող ենք վերջապես արձանագրել, որ ժողովրդավարական ոլորտի մեր հաջողություններն այնպիսին են, որ տեսնում և արձանագրում է նաև միջազգային հանրությունը: Ուրախ եմ նաև, որ Եվրոպայի խորհուրդն է դա տեսնում և արձանագրում: Կարծում եմ, որ հատկապես վերջին շրջանի իրադարձություններն ակնհայտ են դարձնում ժողովրդավարական գործընթացների անշրջելիությունը Հայաստանի Հանրապետությունում: Մենք թերևս արագությունները կարգավորելու խնդիր ունենք, և շատ կարևոր է, որ ճիշտ արագություն որդեգրենք այդ փոփոխությունների համատեքստում: Մեկ բան ակնհայտ է՝ երկար տարիներ Հայաստանում առկա ֆունդամենտալ պրոբլեմը նույնքան ֆունդամենտալ կերպով լուծված է. խոսքն ընտրությունների արդյունքների վստահելիության մասին է, և այս առումով, իհարկե, մենք գնահատում ենք այն ներդրումը, որ 20 տարվա ընթացքում ԵԽ-ն ունեցել է Հայաստանին ժողովրդավարության հարցում աջակցելիս:

Մյուս հարցում մենք խնդիրներ ունենք. մեր տարածաշրջանում, ցավոք, կայունությունը և խաղաղությունը շատ մեծ հարվածի տակ են, և այն փաստը, որ մենք մինչև հիմա ունենք, ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, գերիներ Ադրբեջանում, սրա ամենավառ արտահայտումն է: Ես շատ բարձր եմ գնահատում, որ ԵԽԽՎ-ում այս խնդիրը բարձրաձայնվեց և արձանագրվեց: Դա իսկապես կարևոր է: Կարևոր է նաև, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մի շարք հարցերում շատ սկզբունքային դիրքորոոշում է արտահայտում: Սա էլ ավելի է ընդգծում Եվրոպայի խորհրդին մեր անդամակցության կարևորությունը:

Այնուամենայնիվ, ի հեճուկս բոլոր մարտահրավերների և դժվարությունների՝ ՀՀ կառավարությունը որդեգրել է Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու քաղաքականությունը: Վատ լուրն այն է, որ դա միայն  մեզնից չէ կախված, ավելի ճիշտ վատ լուրն այն է, որ այս օրակարգը ոչ բոլորն են կիսում և, համենայնդեպս, խաղաղության պարամետրերի պատկերացումները նույնական չեն:  Բայց մենք պիտի հետևողական շարունակենք աշխատել այդ ուղղությամբ: Ամեն դեպքում այս հարցում ունենք նաև մեր միջազգային գործընկերների աջակցության կարիքը: Կրկին ուզում եմ ողջունել ձեզ և ուրախ եմ այս առիթի համար, որպեսզի մեր գործերի ընթացքը քննարկենք»:

ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցող Բորիանա Աբերգն իր խոսքում նշել է. «Պարոն վարչապետ, ցանկանում եմ իմ և իմ գործընկերների երախտագիտությունը հայտնել մեզ այստեղ հրավիրելու համար: Նաև ցանկանում եմ շնորհավորել Ձեզ՝ 2021 թվականի ամռանն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշման և այդ ընտրություններում Ձեր համոզիչ հաղթանակի համար: Դա հաղթանակ էր ոչ միայն Ձեզ համար, այլև  հաղթանակ էր Հայաստանում ժողովրդավարության համար: Ինչպես Դուք արդեն նշեցիք, Հայաստանը շատ ձեռքբերումներ է ունեցել ժողովրդավարության ոլորտում: Վերջին 3 օրվա ընթացքում մենք հնարավորություն ենք ունեցել հանդիպելու շատ մարդկանց, այցելելու մի շարք կառույցներ, ինչպես, օրինակ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով և այլ մարմիններ: Եվ իսկապես ուրախալի է տեսնել, որ Ձեր երկիրը տարածաշրջանում ժողովրդավարության փայլող աստղ է»:

Իր հերթին Կիմո Կիլյունենն ասել է. «Շնորհակալություն, պարոն վարչապետ: Առաջին հերթին, որպես Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, ԵԽԽՎ անունից ցանկանում եմ շնորհավորել Ձեզ ընտրությունների լավ կազմակերպման համար: Մենք դիտորդ ենք եղել և արձանագրել ենք, որ ընտրությունները համապատասխանել են միջազգային չափանիշներին և հանձնառություններին: Անձնապես ցանկանում եմ շնորհավորել Ձեզ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: Այս ընտրությունները Ձեզ և Ձեր կուսակցության համար շատ ավելի կարևոր էին, քան թավշյա հեղափոխությունից հետո կայացած ընտրությունները, քանի որ այժմ իրավիճակն ավելի կոնսոլիդացված է և կարող եք իրականացնել ձեր ծրագիրը: Ձեր կառավարության ծրագիրն ստացել է ժողովրդի ուժեղ մանդատը, և վստահելիությունը երաշխավորված է ընտրությունների արդյունքներով»:

ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողները նաև կարևորել են տարածաշրջանում խաղաղության և կայունության ուղղությամբ մասնակից բոլոր երկրների ջանքերը և նշել, որ կշարունակեն բարձրաձայնել Ադրբեջանում հայ ռազմագերիների, այլ պահվող անձանց անհապաղ ազատ արձակման անհրաժեշտության մասին:

Նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել հետպատերազմյան իրավիճակին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, մեր երկրում ժողովրդավարական հաստատությունների կայացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, ոլորտային մի շարք բարեփոխումներին վերաբերող հարցերի շուրջ:

«Վարչապետն անդրադարձել է դատաիրավական, հակակոռուպցիոն, սահմանադրական, ինստիտուցիոնալ, ընտրական ռեֆորմներին, նաև ընդգծել խոսքի ազատության ոլորտում առաջընթացը՝ նշելով, որ Հայաստանում մամուլի և արտահայտվելու ազատությունը երբեք չի եղել այնպիսի բարձր մակարդակի, ինչպիսին է 2018 թվականից հետո և հիմա: Նիկոլ Փաշինյանը շեշտել է՝ Հայաստանը հանձնառու է ժողովրդավարության հզորացման օրակարգին և շարունակելու է հաստատակամորեն առաջ ընթանալ այդ ճանապարհով»,- հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից՝ հավելելով, որ արծարծվել են նաև խորհրդարանական կառավարման համակարգի արդյունավետությանը վերաբերող հարցեր:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Недорогой флагман Poco F6 Pro получит чип Snapdragon 8 Gen 2Казахстан заявил о своей готовности помогать по мирным процессам, в том числе между Арменией и Азербайджаном55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлесДанную информацию в своем Telegram-канале опубликовал сам Никол Пашинян. Apple разрабатывает бюджетный iPad 11, который будет дешевле актуальной моделиУченые доказали правдивость некоторых важных событий из Библии«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиВсеармянский совет дипломатов выражает безоговорочную поддержку движению «Тавуш во имя родины»Мы пока не услышали ни одного контраргумента против предложенного закона: Ираклий КобахидзеМинистр юстиции Турции призвал главного прокурора МУС завершить расследование действий Израиля в ГазеВ бета-версии браузера Microsoft заработал ограничитель потребяемой памятиШествие во главе с архиепископом Багратом Галстаняном направилось в ЕреванНикол Пашинян: Может выясниться, что история армянского народа – это имперская историяХАМАС: Война в Газе закончится, если США решат, что она должна закончитьсяИндия модернизировала поставляемые в Армению артиллерийские системыСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характерФуат Октай обсудил с конгрессменами США мирный процесс между Арменией и АзербайджаномТяжелоатлета Самвела Гаспаряна прооперировали Число палестинцев, погибших в секторе Газа с начала обострения, достигло 34 654Архиепископ Баграт Галстанян отправится в составе шествия движения «Тавуш во имя родины» в ЕреванЗаявление движения «Тавуш во имя родины» из КиранцаЭксперт: В кругу бенефициаров «Зангезурского коридора» все яснее очерчивается интерес ЗападаЭмили Ратаковски показала фигуру в золотом платье с декольте до животаЛегенде армянского джаза Левону Малхасяну – 80. Юбилейные мероприятия начались в ГюмриАзербайджан уничтожил пантеон героев в СтепанакертеПередсхождением Благодатнго огняв Иерусалиме усилены меры безопасностиПредставленный в 1999 году телефон Nokia выйдет в обновленном дизайнеПроизводителей ибупрофена предупредили о новых рисках развития заболеванийГагик Суренян: Такой грозы в Ереване я еще не виделМинюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компанииАлексей Навальный будет удостоен Дрезденской премии мира: награду получит его вдоваВолочкова ответила Кудрявцевой: «Просекко не пью уже давно»Новое поколение Nintendo Switch сможет работать в режиме 240 FPSВ результате ливня на ряде улиц Еревана произошли обрушения, затоплены зданияВ Гюмри сгорел дом: обнаружены тела детей 5-и и 3-х летВ «Зените» оценили возможность подписания НеймараНазваны необычные симптомы инсульта у женщинВ Ереване затопило ряд районов: жертв и пострадавших, по предварительным данным, нетToyota представила два новых электрокроссовераВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 4 МАЯВС Азербайджана не обстреливали армянские позиции: МО АрменииТрамп лидирует согласно последним опросам избирателей В ЕС предупредили Грузию о возможности упустить «шанс на евроинтеграцию»Боррель назвал срок окончания конфликта на Украине без поставок западного оружияSkoda показала внешность спортивной версии кроссовера EnyaqГлавы МИД Армении и Мальты обсудили вопросы о деятельности ОБСЕ и председательстве Мальты в ОрганизацииГенпрокурор: Антикоррупционный комитет Армении проверяет деньги неизвестного происхождения, переданные «ГД»Я призываю присоединиться к шествию всех тех, кому не безралична наша история и наше будущее. Мгер АветисянПосол: Великобритания выступает против ограничений азербайджанских независимых СМИApple проведет рекордный выкуп акций из-за плохих продаж
Самое популярное