Միջանցքի թեման փակված է. Փաշինյան
ՔաղաքականՆոյեմբերի 9-իմ եռակողմ հանդիպում անցկացնելու որևէ պայմանավորվածություն չկա։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հարցին` կարո՞ղ ենք արձանագրել, որ միջանցքի հետ կապված զարգացումների թեման փակված է, Նիկոլ Փաշինյանն ասաց.
«Այդ թեման փակված է եղել դեռ 2020-ի նոյեմբերի 9-ին։ Պետք է արձանագրեմ, որ շատ բարձր եմ գնահատում ՌԴ-ի դիրքորոշման հրապարակայնացումն այս հարցում, որովհետև մեծ հաշվով ՌԴ-ն երբեք էլ այլ դիրքորոշում չի ունեցել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։