«Ուրարտու»-ն գերազանցեց «Սթարս»-ին. Բասկետբոլի Ա լիգա
ՍպորտՀայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության մեկնարկային տուրում «Ուրարտու»-ն գերազանցեց «Սթարս»-ին, հաղորդմամբ` մեկնարկային քառորդում «Ուրարտու»-ն 5 միավորի առավելություն ստացավ և պահպանեց այն հաջորդ քառորդներում: Ի վերջո «Ուրարտու»-ն հաղթեց «Սթարս»-ին 101:89 հաշվով: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Բրենդոն Անյանվուն է`39 միավոր:
Ավելի վաղ կայացած խաղում միմյանց դեմ մրցեցին «Գյումրին» և «ՖԻՄԱ»-ն: «Գյումրին» կարողացավ հաղթել մեկնարկային տուրում` պարտության մատնելով ՖԻՄԱ-ին 118: 84 հաշվով: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը «Գյումրի»-ից Կամբելն էր` 32 միավոր:
Նախօրեին` առաջնության անդրանիկ խաղում ԲԿՄԱ-ն առավելություն էր հասել «Էրեբունի»-ինկատմամբ` հաղթելով 95:74 հաշվով: