Министры ИД РА и Катара уделили особое внимание вопросам региональной взаимосвязанности Начался официальный визит министра иностранных дел РА Арарата Мирзояна в Катар Фонд гюмрийского дома-музея Ованеса Шираза пополнился новыми экспонатами МИД: Армения вскоре передаст Турции свои подходы по восстановлению Анийского моста Число жертв аварии иранского автобуса в Сюнике растет: новые подробности от МВД Глава МИД Армении отправляется в Катар с официальным визитом В Грузии заявили, что не собираются сворачивать с европейского пути Давид Ананян: Реальной площадкой происходящих сейчас политических процессов является Ереван РФ и Украина не смогли подписать соглашение в ходе переговоров в Стамбуле в 2022 году из-за давления Британии: Песков 28 апреля Армянская Апостольская Церковь отметит праздник явления Святого Креста 

Նիկոտինը բժշկության մեջ․ ի՞նչն է, որ մենք բաց ենք թողել

Общество

Ի՞նչ օգուտ կարող է բերել ծխախոտի գլխավոր ալկալոիդը

 2021 թվականի հունիսին Լիվերպուլում տեղի ունեցավ Նիկոտինի ութերորդ համաշխարհային ֆորումը (Global Nicotine Forum)։ Միջոցառման թեման՝ «նիկոտինի ապագան»։ Վերջին տարիների գիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ ապագան խոստումնալից է ու ամենևին էլ կապ չունի ծխելու հետ։

Բնական պրոդուկտ

Նիկոտինը կենսաբանական ակտիվություն ունեցող նյութ է, որն առկա է մորմազգիների ընտանիքի բույսերում։ Այլ ալկալոիդների նման, մեծ չափաքանակով օգտագործման դեպքում այն կարող է օրգանիզմի համար անցանկալի հետևանքներ ունենալ՝ չնայած փոքր չափաբաժիններով ալկալոիդները արդյունավետ օգտագործվում են բուժական ու այլ նպատակներով։ Օրինակ, ջերմիջեցնող ու ցավազրկող խինինը մալարիայի բուժման հիմնական միջոցն է։ Ատրոպինը լայնորեն կիրառվում է ակնաբուժության մեջ՝ աչքի հատակն ուսումնասիրելիս, ինչպես նաև խոցի, խոլեցիստիտի, բրոնխային ասթմա բուժման համար  (ու սա ամբողջական ցանկը չէ)։ Կոլխիցինն օգտագործվում է հոդատապի (подагра) և AA ամիլոիդոզի բուժման մեջ: Կոդեինը ցավազրկող միջոց է, որ օգնում է պայքարել հազի դեմ։  Ստրիխինն օգտագործվում է ինչպես բժշկության մեջ, այնպես էլ կրծողների դեմ պայքարում։

Ծխախոտաբույսի (ավելի հաճախ դրան «թութուն» են անվանում) մեջ առկա են մի քանի ալկալոիդներ՝ նորնիկոտին, անաբազին, անատաբին, բայց հիմնականը նիկոտինն է։ Բրիտանացի հոգեբույժ Մայքլ Ռասսելն ասել է՝ «Մարդիկ ծխում են նիկոտինի համար, բայց մահանում են խեժից»։ Այնուամենայնիվ նիկոտինը, թեև անվնաս չէ ու առաջացնում է կախվածություն, ծխելու հետևանքով առաջացող հիվանդությունների հիմնական պատճառը չէ։

Վերջին շրջանում ակտիվորեն ուսումնասիրվում են նիկոտինի հնարավոր օգտակար հատկությունները, այդ թվում նաև բժշկության ու անասնաբուժության մեջ վերջինիս կիրառման հնարավորությունը։

 Նիկոտինը ատամնաբուժության մեջ

Հայտնի է, որ սիգարետ ծխելը լուրջ վնաս է հասցնում բերանի խոռոչին։ Իսկ ո՞րն է նիկոտինի դերը։

2019 թվականին Նյուքասլի համալսարանի ատամնաբույժներ Ռիչարդ Հոլլիդեյը, Ջեյմս Քեմպբելլն ու Ֆիլիպ Պրեշոուն Journal of Dentistry  պարբերականում տպագրեցին լնդերի, պարոդոնտալ կապանների և եղջերավոր խոռոչի էպիթելի վրա նիկոտինի ազդեցության ուսումնասիրությունների համակարգված վերանայում: Աշխատանքի շրջանակներում վերլուծվել են նիկոտինի օգտագործմամբ 42 վերահսկվող հետազոտություն։ Ուսումնասիրվել են բջիջների կենսունակությունը, կապվածությունն և տարածումը (վերարտադրման միջոցով ավելացումը), բորբոքային միջնորդների ձևավորումը:

Այն դեպքերում, երբ փորձի շրջանակներում օգտագործվող նիկոտինի ծավալը համապատասխանում էր սիգարետ ծխողի կամ ծխախոտը տաքացնող սարք օգտագործողի ստացվող նիկոտինի չափին, բջիջների կենսունակության վրա ոչ մի ազդեցություն չի արձանագրվել։

Կենսունակության վրա բացասական ազդեցություն էր գործում միայն նիկոտինի այն՝ ավելի բարձր չափաքանակը, որը համապատասխանում է ծամախոտ օգտագործողի թքում նիկոտինի մակարդակին։ Նիկոտինի՝ բերանի խոռոչի վրա գործած այլ ազդեցության վերաբերյալ տվյալներն անբավարար են ու հակասական։ Ուսումնասիրության հեղինակները կոչ էին անում այս ուղղությամբ այլ հետազոտություններ ևս անցկացնել։

Նիկոտինը Պարկինսոն հիվանդության դեմ պայքարում

Այն փաստը, որ ծխողների մոտ ավելի հազվադեպ է զարգանում Պարկինսոնի հիվանդություն, բժշկական համայնքում քաջ հայտնի ու հետազոտություններով հիմնավորված փաստ է։

2015 թվականին Արևելյան Չինաստանի Գիտության և տեխնոլոգիայի համալսարանի և Չինաստանի Գիտությունների ակադեմիայի գիտնականները հրապարակեցին 1959–2014 թթ․ գիտական ​​հրապարակումների մետաանալիզի արդյունքները։ Դրանք հակադարձ կապ ցույց տվեցին ծխելու և Պարկինսոնի հիվանդության զարգացման ռիսկի միջև: Հետևաբար, աշխատության հեղինակներն առաջարկեցին ծխախոտաբույսի հիման վրա Պարկինսոնի հիվանդությունը բուժող դեղեր ստեղծելու գաղափարը։

2020 թվականին Neurology ամսագիրը հրապարակեց Օքսֆորդից մի խումբ հետազոտողների աշխատանքը, ում նպատակն էր պարզել սիգարետ ծխելու և Պարկինսոնի հիվանդության միջև կապը:

1951 թվականին բոլոր բրիտանացի բժիշկներին հարցաշար ուղարկվեց՝ նրանց ծխելու սովորություններն ուսումնասիրելու նպատակով։ Ամբողջական պատասխան ստացվեց  34 439 բժիշկներից։ Հետագայում՝ 1958-1998 թվականներին նույն բժիշկները վեց անգամ պատասխանել են նոր հարցաշարերին, որտեղ ֆիքսվում էր՝ արդյոք նրանց վերաբերմունքը ծխելու նկատմամբ փոխվել է։ 2020 թվականի հետազոտության հեղինակները ուսումնասիրել են 65 տարիների ընթացքում հարցման մասնակիցների մահվան պատճառները։ Պարզվեց, որ Պարկինսոնի հիվանդությունից մահացել է 283 բժիշկ։ Ծխողների մոտ այդ հիվանդությունը ձեռք բերելու ռիսկը 30–40% ավելի քիչ էր, քան չծխողների մոտ։

 

Նիկոտինը Ալցհեյմերի հիվանդության դեմ պայքարում

Պարկինսոնի հիվանդությունը նեյրոդեգեներատաիվ հիվանդությունների շարքում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ ըստ տարածվածության։ Առաջին տեղում է Ալցհեյմերի հիվանդությունը։

ԱՄՆ-ում 2017-2020 թվականներին Ծերացման ազգային ինստիտուտը, Վանդերբիլտի համալսարանն ու Այցհեյմերի հիվանդության թերապիայի ինստիտուտը MIND ծրագրով համատեղ կլինիկական հետազոտություն իրականացրին, որին մասնակցեցին 300 պացիենտ։ MIND հապավումը բացվում է որպես Memory Improvement Through Nicotine Dosing (հիշողության բարելավում նիկոտինի չափաբաժնի ընդունման արդյունքում)։ Հետազոտության մասնակիցների կեսը հաշվետու ժամանակաշրջանում օգտագործում էր նիկոտինային սպեղանի։ Երկրորդ խմբի սպեղանիների մեջ նիկոտին չկար, թեև խմբի անդամները կարծում էին, որ նույնպես նիկոտին են օգտագործում։ Պաշտոնական արդյունքները դեռևս հրապարակված չեն, բայց մամուլում արդեն իսկ առկա են հետազոտության մասնակիցների մեկնաբանությունները․ առաջին խմբի մասնակիցները նշում են, որ իրենց հիշողությունն ու ուշադրությունը բարելավվել են։

 

Նիկոտինը սրտաբանության մեջ

Պերիֆերիկ նյարդային համակարգի վրա ազդեցության պատճառով նիկոտինը անմիջական բացասական ազդեցություն ունի սրտանոթային համակարգի վրա։ Դա է պատճառը, որ նիկոտինի փոխարինման թերապիայի (ՆՓԹ) մեթոդների մշակման ու գնահատման համար անցկացվող հետազոտություններում դիտարկվում է նիկոտինի մեկուսացված ազդեցությունը հենց սրտանոթային համակարգի վրա։

Նման հետազոտությունների ընթացքում պարզ է դարձել, որ չնայած սրտի կծկումների հաճախության և արյան ճնշման վրա ազդեցությանը, այն ծխողների մոտ, ովքեր արդեն իսկ ունեին զարկերակային հիպերտենզիայի նախանշաններ, ՆՓԹ-ի անցնելիս վիճակի վատացում չի արձանագրվել։ Սա թույլ է տալիս արձանագրել, որ ՆՓԹ-ի կիրառման օգուտները վնասներից ավելի են։

Scientific Reports պարբերականում 2021 թվականի հունիսին հրապարակվել է մի հետազոտության զեկույց, որը Իգնատիոս Իկոնոմիդեսի ղեկավարությամբ անցկացվել է Աթենքի ազգային համալսարանի մի խումբ գիտնականների կողմից։

Գիտնականները համեմատել են սիգարետի ու ծխախոտի տաքացման համակարգերի ազդեցությունը մարդու սրտանոթային համակարգի վրա։ Հայտնի է, որ նոր սերնդի սարքերը պարունակում են նիկոտին, բայց դրանց օգտագործման ժամանակ չի արտազատվում խեժ ու այրման այլ պրոդուկտներ (քանի որ այդ սարքերն աշխատում են առանց այրման ու ծխի)։ Հետազոտությունը ցույց է տվել, որ ծխախոտը տաքացնող սարքերի օգտագործման ժամանակ անոթների միջոցով զարկերակային ալիքի տարածման արագությունը ավելի քիչ  է աճել, քան սիգարետ ծխելու ժամանակ։

Սիգարետ ծխելու ժամանակ բրախիալ զարկերակում սիստոլիկ զարկերակային ճնշումը և սրտի կծկումների հաճախությունն աճում էին, իսկ ծխախոտը տաքացնող սարքերի օգտագործման ժամանակ մնում գրեթե անփոփոխ։

Սիգարետ ծխելը հանգեցրել է օրգանիզմում ածխածնի մոնօքսիդի, մալոնդիալդեհիդի, թրոմբոքսան B2-ի մակարդակների զգալի աճի, ինչը չի նկատվել ծխախոտը տաքացնող սարքերի օգտատերերի մոտ:

Այն պացիենտների մոտ, ովքեր սիգարետից անցում էին կատարել ծխախոտը տաքացնող սարքերին, անցումից մեկ ամիս անց բարելավվել էին արյան հոսքի հարաբերական ռեզերվի ցուցիչը, անոթային էնդոթելիի գործառույթները, զարկերակային անոթների պատերի առաձգականությունը, սրտամկանի ֆունկցիան, թրոմբոցիտների ագրեգացումը, օքսիդատիվ սթրեսը:

Մարմնի վրա նիկոտինի մեկուսացված ազդեցության հետագա ուսումնասիրությունը կարող է նոր հեռանկարներ բացել բժշկության և գիտության այլ ոլորտներում այդ նյութի օգտագործման համար:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Анастасия Волочкова снялась обнаженнойМинистры ИД РА и Катара уделили особое внимание вопросам региональной взаимосвязанностиВ РА ожидаются дожди, гроза, град, температура повысится на 2-4 градуса затем понизится на 7-9 градусовНачался официальный визит министра иностранных дел РА Арарата Мирзояна в КатарФонд гюмрийского дома-музея Ованеса Шираза пополнился новыми экспонатамиГенконсул Ирана посетил пассажиров, пострадавших в результате ДТП в СюникеНовые смарт-часы Samsung получат неинвазивный глюкометрМИД: Армения вскоре передаст Турции свои подходы по восстановлению Анийского мостаЧисло жертв аварии иранского автобуса в Сюнике растет: новые подробности от МВДГлава МИД Армении отправляется в Катар с официальным визитом«Чудо-женщина» вышла в свет в облегающем платье через месяц после четвертых родовУченые показали фото весенних «пауков» на поверхности МарсаВ Грузии заявили, что не собираются сворачивать с европейского путиСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человекПодвергнут приводу полковник запаса Григор ГригорянДавид Ананян: Реальной площадкой происходящих сейчас политических процессов является ЕреванРФ и Украина не смогли подписать соглашение в ходе переговоров в Стамбуле в 2022 году из-за давления Британии: ПесковМинобороны РА призывает воздерживаться от распространения лжи и дезинформацииВрач рассказал, к чему приводит густая кровьВ Сан-Франциско взломали автомобиль конгрессмена Адама Шиффа и украли багаж с одеждойМужчина покончил с собой, бросившись с 4 этажаМинобороны Испании подтвердило отправку Украине ракет Patriot и танков LeopardПрезидент Палестины и ряд международных чиновников проведут в Эр-Рияде переговоры по перемирию в ГазеВолочкова о слитых фото: «Меня пытаются скомпрометировать»Погода в АрменииYerevan.Today: Ряд военных подали заявления об отставкеВ Тегеране назвали виновных в терактах в Иране и РоссииThe Wall Street Journal: В американской разведке считают, что Путин, возможно, непричастен к смерти НавальногоПосол Армении: Все экс-лидеры Карабаха были переданы с базы российского миротворческого контингентаАрхиепископ: Есть подозрения, что в автомобиле с тонированными стеклами находились Григорян и Мустафаев«Родина – это государство. Любишь Родину – укрепляй государство». Н.Пашинян выступает с лекцией28 апреля Армянская Апостольская Церковь отметит праздник явления Святого КрестаЖители Киранца уже 9-й день подряд проводят акцию протестаAl Jazeera: Автомобиль израильского министра-радикала попал в ДТП и перевернулся, он госпитализированНа территории РА есть закрытые автодорогиМинистры обороны Ирана и Китая обсудили активизацию военного сотрудничестваПо делу военнослужащих, присоединившихся к акции протеста в Киранце, возбуждено уголовное делоРБК-Украина: В ночь на 27 апреля российские войска нанесли по Украине комбинированный ракетный ударГагик Суренян: Скорость ветра внутри торнадо, обрушившегося на Небраску, достигла 300 км/чСК Армении: По информации о присоединении военных к жителям Киранца начато уголовное производствоОбращение Пашиняна по случаю Дня гражданина: Мы решили стать хозяевами, не думая о последствияхВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 27 АПРЕЛЯ«Грапарак»: Когда оппозиция перейдет к совместной и радикальной борьбеСтолтенберг назвал помощь Украине инвестициями в безопасность НАТОПолицейские применили светошумовую гранату против протестующих в ТавушеHonor представила бюджетный смартфон, спереди напоминающий iPhoneЭксперт посоветовал властям Армении самовольно уйти в отставкуВ Китае нашли самую большую и богатую гробницу правителя древнего царства ЧуОмбудсмен: Депутат парламента Армении может быть лишен свободы лишь в исключительных случаяхФранция безоговорочно поддержит Армению: посол на мероприятии в Монтевидео по случаю годовщины Геноцида армян
Самое популярное