Ինչու է 72-ամյա բնակիչը իրեն կախել ծածկի առաստաղից. մանրամասներ Ասկերանի Խնածախ համայնքում տեղի ունեցած ինքնասպանությունից
ԱրցախԻնչպես քիչ առաջ հայտնեց ԱՀ քննչական կոմիտեն, երեկ՝ նոյեմբերի 9-ին, ԱՀ Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի 1949թ. ծնված Մուրադ Ծատուրի Արզումանյանը գործել է ինքնասպանություն: Դեպքի վերաբերյալ մանրամասներ ճշտելու նպատակով ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի ղեկավար Մհեր Նիկողոսյանի հետ: Նա ասաց, որ 72-ամյա բնակիչը առողջական խնդիրներ ուներ, մշտապես գանագատվում էր մարմնի ցավից, սակայն գիտակցությունը տեղն է եղել. «Շատ բարի, կայացած մարդ էր: Բոլորս զարմանք ապրեցինք՝ իմանալով այդ լուրի մասին: Վերջին շրջանում ցավազրկողներն անգամ այլևս չէին մեղմացնում նրա ցավերը, հավանաբար ցավերն ընդմիշտ մոռանալու համար է գնացել այդ քայլին»,- ասաց համայնքի ղեկավարը:
Վերջինս հայտնեց, որ իրենց առանձնատանը Մուրադն ու իր կին են ապրել միայն, որն էլ առաջինն է տեսել ամուսնու կախված դիակը. «Նրանք ունեն 3 երեխա՝ 2 աղջիկ, 1 տղա: Աղջիկները ամուսնացել են և բնակվում են Ստեփանակերտում, տղան էլ ծնողների կողքի տանն է ապրում»,- ասաց Մհեր Նիկողոսյանը:
Զ. Պետրոսյան