ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է ՀԻՄԱ․ անհնազանդության ակցիաներ Երևանում ու մարզերում Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքին Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. 60 ժամվա ընթացքում նրան մեղադրանք չի ներկայացվել Փակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները. Թաթոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում է Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն Վրթանեսյան 

«Արյունդ եմ, իմ սեր. երակներովդ հոսելու եմ էնքան, մինչեւ ամրանաս ու ոտքի կանգնես»․ Նազենի Հովհաննիսյան

Ժամանց

Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում նոր, հուզիչ գրառում է կատարել, որում կիսվել է «վիրավոր» հայրենիքի, երկրի հանդեպ իր սիրո, ներկայի մասին մտորումներով։

«Ամեն օրս քո գրկում ապրում եմ կյանքիս վերջին օրվա նման... Խելագարի պես՝ ամբողջ ուժով քեզնից կառչած: Վախենում եմ էս մի կտորդ էլ պոկեն, նվիրեն, խլեն. թողնեն ինձ անքեզ:

Թե դու չլինես՝ ու՞մ եմ պետք իմ ապրած օրերով ու անմիտ մտքերով. անգո ու անէ: Ում ենք պետք բոլորս՝ առանց քեզ:

Ես՝ անթաղ մարմին, դեգերող հոգի, մոլորված մի սիրտ...ախր առանց քեզ կյանք չկա, սիրտ չկա, նույնիսկ մահ չկա... անիմաստը կա միայն, գոյությամբ անիմաստն ու էությամբ անօգուտը:

Դարձանք անօգուտների ազգախումբ...

Ներիր, որ ընկճվում եմ, ընկրկում եմ, ընկնում եմ, ներիր, որ հուսահատ՝ ինձ փոթորիկներին տված ապրում եմ, ու ցավերս թաքուն պահած խարխափում՝ չիմանալով քեզ ոնց օգնել, ոնց փրկել:

Ես ու դու մենակ ենք: Մենակ: Աշխարհի ու ցավերի դեմ՝ մենակ:

Մենակ՝ինչպես դատարկ քաղաքում ոռնացող քամին, որ ամեն ծակուծուկ գիտի, բայց տուն չունի, մարդ չունի... ցավ ունի միայն, ոռնում է:

Ես ու դու մենակ ենք՝ էն հավերժական մենակությամբ, որով ապրում է որդուն կորցրած մայրը, հերոսին գերեզման դրած հայրը կամ ընկերը՝ ինքը խրամատում թաղված, ու չիմանալով՝ո՞ր ընկերոջը հանի մի կերպ. ո՞ր մեկին ախր....

Իմ հավերժական սեր. առանց քեզ էլ ի՞նչ կյանք կամ սեր:

Ծիծաղում, բարոյազրկում ու ծաղրում էին մեր սերը, «ժամանակակից» չէր, ոմանց քիմքին հարմար ու մարսելի չէր:

Տխմարներ:

Ես ու դու՝ նույն զարկն ու նույն վանքն ունենք, նույն ցավն ու խաչը, նույն բացն ու նույն հացը, նույն լացն ու մորմոքը, կորուստն ու ճաքը, նույն հույսն ու հավատը, տո նույն թշնամին:

Ո՞նց են ապրում առանց քեզ:

Արյունդ եմ, իմ սեր. երակներովդ հոսելու եմ էնքան, մինչեւ ամրանաս ու ոտքի կանգնես: Իսկ հետո...«Հետո»- ն հավերժ գոյությունդ է՝ իմ կյանքով լինի, թե մահով:

Երկիրս՝ վանքերով ու սրբացած հերոսների մասունքներով լի անվերջանալի խրամատ. ես իրավունք չունեմ հոգնելու: Դու էլ:

Քանի արյան կանչը կա, հոգու ցավը, սրտի տաքը, կյանքի աղը, ցավի դաղը ու մի բուռ մնացած երկիրս կորցնելու վտանգը կա՝ խփելու եմ զանգը, որ արթուն մնանք, որ չբթանանք, որ չմոռանանք: Ու չներենք:

Դավաճանին չներենք:

Թշնամուն չներենք:

Մոռացողին եւ ուրացողին չներենք:

Հողի մեջ սերմեր դարձած հերոսներին չմոռանանք, ու հանուն նրանց էլ չներենք:

Երկիր ջան, կնճռոտ ու ալեկոծ իմ դրախտ, ծով էի սիրում, բայց պարզվեց Աշխարհի բոլոր ծովերն ընդամենը մի բուռ աղ են՝ բաց վերքիս դրած... եթե դու չկաս:

Եղիր, երկիր ջան, եղիր, դու միայն եղիր», - գրել է հաղորդավարուհին, ապա հավելել «#Հայաստան», «#նոյեմբերի9» հեշթեգները։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են. մարմնամարզության երիտասարդների ԵԱԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԵրևանում շարունակվում են անհնազանդության ակցիաները, փակ է Շիրակի փողոցը Ոնց որ գնաս բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ-պատգամավորրը՝ գույքահարկի մասին2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է ՀԻՄԱ․ անհնազանդության ակցիաներ Երևանում ու մարզերումՌուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքինՄարդը տանում է մեքենան տեխզննման, ստիպում են ընթացիկ տարվա գույքահարկ վճարել. Թունյան (տեսանյութ)Ոնց որ թե թույլ ենք տալիս «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկեր վճարեն. Թունյան (տեսանյութ) Չարբախը նույնպես փակ է (տեսանյութ)Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. 60 ժամվա ընթացքում նրան մեղադրանք չի ներկայացվելՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆՓակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ԱՍՀ նախարարությունը գործարկելու է աշխատանք գտնելու առաջին մասշտաբային պետական հարթակըԵրևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել էԿիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները. Թաթոյան (տեսանյութ)Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում էԵվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին․ ԹովմասյանԱվստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունըԵրևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ ՄնացականյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ինՄամիկոն Ասլանյանը բանտում է, որովհետև Վանաձորում հաղթել է Փաշինյանին. Մելիքյան (տեսանյութ)Օրվա խորհուրդ. Ապրիլի 26«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. ՀովհաննիսյանԱպամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդԵրևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել ԵրևանՆավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներՀրդեհ Գառնի գյուղումԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանՄամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակԵրեւանում քաղաքացիները վաղ առավոտյան փակել են Ազատության պողոտան՝ ի աջակցություն տավուշցիների «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում ենՀակակոռուպցիոն դատարանում կհրապարակվի Վանաձորում ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքի վերաբերյալ որոշումը«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում«Ժողովուրդ». Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետԿինը սիրահարվել է կեղծ Իլոն Մասկին և նրան գումար տվելԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Աննա Հակոբյանը Գյումրի կատարած այցից լուսանկարներ է հրապարակելԴանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԿարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրելՊեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքները
Ամենադիտված