Քաղաքացիները հնարավոր է՝ վճարի դիմաց կարողանան անցնել Գորիս–Կապան ճանապարհով. Արմեն Գրիգորյան
ՔաղաքականՃանապարհի այդ հատվածը յուրահատուկ կարգավիճակ ունի, եւ դրա պատճառով մաքսակետերը, որոնք հնարավոր է՝ տեղադրվեն, այս պահին Ադրբեջանը չի տեղեկացրել ընթացակարգի մասին, բայց տրամաբանությունը հուշում է, որ ընթացակարգը որոշակի վճար կամ ինչ-որ բան կարող է լինել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, Կառավարության նիստից հետո իր ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Քաղաքացիները վճարելով՝ դրանք կարող են անցնել։ Քանի որ մենք ունենք այլընտրանքային ճանապարհ, արդեն կառուցված է, այսինքն՝ Կապան-Տաթեւ ճանապարհն ամբողջովին վերանորոգված է եւ երեկ հայտարարել ենք, որ ճանապարհը բացված է, ապա քաղաքացիների համար ամբողջովին հարմար է, որպեսզի օգտագործեն այդ ճանապարհը»,- նշեց նա։