Կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները կերկարաձգվեն մինչև 2022-ի հունիսի 20-ը
ՀասարակությունՀայաստանում կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները կերկարաձգվեն մինչև 2022թ.-ի հունիսի 20-ը։ Համապատասխան որոշման նախագծին գործադիրը հավանություն տվեց կառավարության այսօրվա նիստում։
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ երկարաձգման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակի շարունակվող լարվածությամբ։
Որոշման համաձայն նախատեսվում է, որ մինչև հունիսի 20-ը պահպանվելու է ՀՀ մուտք գործող օտարերկրյա քաղաքացիների համար առավելագույնը 72 ժամ վաղեմության ՊՇՌ թեստի բացասական արդյունքի առկայությունը։
Առաջարկվում է նաև արգելել պաշտպանության նախարարության զորամասերում տեսակցությունները և շարքային, կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողների արձակուրդները, բացառությամբ ընտանիքի անդամի մահվան դեպքերի։