Мы пока не услышали ни одного контраргумента против предложенного закона: Ираклий Кобахидзе Легенде армянского джаза Левону Малхасяну – 80. Юбилейные мероприятия начались в Гюмри Азербайджан уничтожил пантеон героев в Степанакерте Передсхождением Благодатнго огняв Иерусалиме усилены меры безопасности В результате ливня на ряде улиц Еревана произошли обрушения, затоплены здания Я призываю присоединиться к шествию всех тех, кому не безралична наша история и наше будущее. Мгер Аветисян Армения и Великобритания обсудили вопросы диверсификации услуг и производства В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Генпрокурор: 44-дневная война стала самым серьезным и жестоким уроком Министр экономики Армении принял посла Великобритании 

Շուրջ 7.4 միլիոնի դրամաշնորհ՝ գիտնականներին․ սա կարելի է որակել՝ վերածնունդ․ Վահե Դանիելյան

Наука и культура

Ֆիլիպ Մորրիսի PMI Science գիտահետազոտական կենտրոնը կրթաթոշակներ հանձնեց նախ մագիստրոսներին և  ասպիրանտներին, ապա նաև Ֆունդամենտալ աջակցություն ցուցաբերեց Հայաստանում գործող համալսարանների եւ գիտահետազոտական ինստիտուտների հետազոտական թիմերին։

10 հետազոտական թիմերն իրենց հետազոտական ծրագրերն իրականացնելու համար ստացան ֆինանսավորում շուրջ 7.4 միլիոն ՀՀ դրամի չափով։ Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ծրագիրը (Faculty Research Funding) իրականացվում է Ֆիլիպ Մորիսի PMI Science-ի աջակցությամբ Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի կողմից։

«Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանը մեզ պատմեց, որ այս նախաձեռնությունն ունի 4 տարվա պատմություն  և  արդեն 4 տարի ակտիվ համագործակցում են Ֆիլիպ Մորիսի PMI Science-ի հետ։ Աջակցում են Հայաստանի գիտական համայնքին, ավելի կոնկրետ՝ գիտությամբ զբաղվող գիտահետազոտական ինստիտուտներին  և համալսարաններին․ «Կոչվում է ֆակուլտետային դրամաշնորհ, ինչը նշանակում է՝ թիմը չի կարող դիմել ծրագրին, այլ պետք է դիմի գիտահետազոտական ինստիտուտի միջոցով։ Դրանով կարողանում ենք միջավայր ստեղծել, որպեսզի գիտնականները ոչ միայն ստանան ֆինանսավորում, այլ ստեղծեն և աջակցեն գիտական միջավայրին։ Տարեկան ֆինանսավորում ենք շուրջ 10 ծրագիր, ամեն ծրագիրը համարժեք է 15 հազար դոլարի, որի միջոցով հիմնականում փորձում ենք նախ վերհանել այն խնդիրները, որոնք կան մեր գիտահետազոտական կենտրոններում, երկրորդը՝ փորձում ենք միջավայրում համագործակցություն ստեղծել գիտական ղեկավարների, ասպիրանտների ինչպես նաև մագիստրոսների միջև։ Շատ ուրախ ենք, որ կարողանում ենք աշխարհին ցույց տալ, որ Հայաստանում կա գիտություն և կարող է այն հետաքրքրել PMI Science-ի պես առաջատար ընկերություններին»։ 

Լինելով աշխարհում ՖՄԻ 3-րդ գիտահետազոտական կենտրոնը՝ PMI Science-ը ակտիվ մասնակցում է Հայաստանում գիտական կյանքին իր հիմնադրման չորս տարիների ընթացքում համագործակցելով մոտ 125 առաջատար գիտնականների, ինչպես նայև լաբորատորիաների հետ։ Իր գործունեության չորս տարիների ընթացքում կենտրոնն ավելի քան 100 կրթաթոշակ եւ դրամաշնորհ է տրամադրել Հայաստանի մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի ուսանողներին ու ֆակուլտետային հետազոտական թիմերին` մի շարք ուղղություններով իրենց հետազոտական ծրագրերն իրականացնելու համար:

«Սա կարելի է որակել որպես վերածնունդ, որովհետև սա այն է, ինչ պատմության մեջ մշտապես եղել է Հայաստանում։ Ինչու, որովհետև մենք այսօր պատվում ենք ֆակուլտետներին, որտեղ կա գիտական հենք։ Ցանկացած հայ երազում է, որ իր զավակը սովորի բարձրակարգ համալսարանում, այսօր մենք խթանում ենք այն ֆակուլտետնի աշխատանքը, որոնք բարձրակարգ են և ունեն բարձր տեխնոլոգիաներ իրենց կրթական համակարգի ներքո։ Կարելի է ասել՝ վերադառնում ենք մեր արմատներին»,- ասում է Ֆիլիպ Մորրիսի PMI Science գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Վահե Դանիելյանը։

Ֆիլիպ Մորիս Հայաստան ընկերության արտաքին կապերի ղեկավար Վիկտորյա Պողոսյանը ևս կարծում է, որ մեր գիտական և տեխնոլոգիական համայնքը ֆանտաստիկ ներուժ ունի։ Պողոսյանը նաև կարևորում է գիտնականի ազատ ստեղծագործելու հնարավորությունը․ «Շատ կարևոր է, որ ազատություն տանք գիտական և կրթական թիմերին, որպեսզի ամբողջ ներուժով կենտրոնանան գիտության ուղղութամբ։ Մենք պետք է ջանք չխնայենք, որպեսզի այս ծրագրերը հաջողակ լինեն և ավելի մեծացնեն այն ներուժը, որը մենք ունենք։ 4 տարվա ընթացքում,քայլ առ քայլ դժվարություններ անցնելով, արդեն տեսնում ենք ծրագրեր, որոնք կարող են գիտությունից անցնել կիրառության։ Հպարտանում ենք, որ մաս ենք կազմում այդ ամբողջ համայնքին և համոզված եմ, որ տարեցտարի այդ տեմպն արագանալու է»։

ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ Արամ Սահարյանը, ով ևս մասնակցում էր սերտիֆիկատների հանձնման արարողությանը, մեզ պատմեց, որ  5 հոգանոց թիմը ամսական շուրջ 350․000 դրամ աշխատավարձ ստանալով, կարողացել է նախատեսված հետազոտությունների 90 տոկոսը իրականացնել։ Ըստ Սահարյանի՝ ցանկացած այսպիսի ֆինանսավորում լրացուցիչ աղբյուր է, որ ապահովվի կադրերի երիտասարդացումը։

Կրթաթոշակի մեկ այլ շահառու՝ Հայ ռուսական համալսարանի կենսատեխնոլոգիայի և բժշկական կենսաքիմիայի ամբիոնի վարիչ Աշխեն Հովհաննիսյանը կարծում է, որ գիտության ֆինանսավորումը պետք է խրախուսվի և այդ գործում PMI Science-ը և «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը շուտվանից դրական ներգործությունն են ունենում գիտական համայնքի զարգացման և ֆինանսավորման գործում․ «Գիտությունն անընդհատ պետք է ֆինանսավորվի, որպեսզի գիտնականը համահունչ քայլի գիտության զարգացմանը և կարողանա իր հայտնագործություններն անել՝ չմտածելով նյութի կամ սարքավորումների պակասի մասին։ Գնահատում եմ՝ նման միջոցառումները և ինքս էլ մեր թիմով հանդերձ մասնակցում ենք միշտ շատ ակտիվ և ներկայացնում ենք մեր ինովացիոն պրոյեկտները»։

 

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Недорогой флагман Poco F6 Pro получит чип Snapdragon 8 Gen 2Казахстан заявил о своей готовности помогать по мирным процессам, в том числе между Арменией и Азербайджаном55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлесДанную информацию в своем Telegram-канале опубликовал сам Никол Пашинян. Apple разрабатывает бюджетный iPad 11, который будет дешевле актуальной моделиУченые доказали правдивость некоторых важных событий из Библии«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиВсеармянский совет дипломатов выражает безоговорочную поддержку движению «Тавуш во имя родины»Мы пока не услышали ни одного контраргумента против предложенного закона: Ираклий КобахидзеМинистр юстиции Турции призвал главного прокурора МУС завершить расследование действий Израиля в ГазеВ бета-версии браузера Microsoft заработал ограничитель потребяемой памятиШествие во главе с архиепископом Багратом Галстаняном направилось в ЕреванНикол Пашинян: Может выясниться, что история армянского народа – это имперская историяХАМАС: Война в Газе закончится, если США решат, что она должна закончитьсяИндия модернизировала поставляемые в Армению артиллерийские системыСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характерФуат Октай обсудил с конгрессменами США мирный процесс между Арменией и АзербайджаномТяжелоатлета Самвела Гаспаряна прооперировали Число палестинцев, погибших в секторе Газа с начала обострения, достигло 34 654Архиепископ Баграт Галстанян отправится в составе шествия движения «Тавуш во имя родины» в ЕреванЗаявление движения «Тавуш во имя родины» из КиранцаЭксперт: В кругу бенефициаров «Зангезурского коридора» все яснее очерчивается интерес ЗападаЭмили Ратаковски показала фигуру в золотом платье с декольте до животаЛегенде армянского джаза Левону Малхасяну – 80. Юбилейные мероприятия начались в ГюмриАзербайджан уничтожил пантеон героев в СтепанакертеПередсхождением Благодатнго огняв Иерусалиме усилены меры безопасностиПредставленный в 1999 году телефон Nokia выйдет в обновленном дизайнеПроизводителей ибупрофена предупредили о новых рисках развития заболеванийГагик Суренян: Такой грозы в Ереване я еще не виделМинюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компанииАлексей Навальный будет удостоен Дрезденской премии мира: награду получит его вдоваВолочкова ответила Кудрявцевой: «Просекко не пью уже давно»Новое поколение Nintendo Switch сможет работать в режиме 240 FPSВ результате ливня на ряде улиц Еревана произошли обрушения, затоплены зданияВ Гюмри сгорел дом: обнаружены тела детей 5-и и 3-х летВ «Зените» оценили возможность подписания НеймараНазваны необычные симптомы инсульта у женщинВ Ереване затопило ряд районов: жертв и пострадавших, по предварительным данным, нетToyota представила два новых электрокроссовераВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 4 МАЯВС Азербайджана не обстреливали армянские позиции: МО АрменииТрамп лидирует согласно последним опросам избирателей В ЕС предупредили Грузию о возможности упустить «шанс на евроинтеграцию»Боррель назвал срок окончания конфликта на Украине без поставок западного оружияSkoda показала внешность спортивной версии кроссовера EnyaqГлавы МИД Армении и Мальты обсудили вопросы о деятельности ОБСЕ и председательстве Мальты в ОрганизацииГенпрокурор: Антикоррупционный комитет Армении проверяет деньги неизвестного происхождения, переданные «ГД»Я призываю присоединиться к шествию всех тех, кому не безралична наша история и наше будущее. Мгер АветисянПосол: Великобритания выступает против ограничений азербайджанских независимых СМИApple проведет рекордный выкуп акций из-за плохих продаж
Самое популярное