«Գուգլը», «Ֆեյսբուքը» և այլ խոշոր կորպորացիաները կհարկվեն․ քաղաքացիների կյանքում որևէ բան չի փոխվում
Տեսանյութեր«Ֆիզիկական անձանց կյանքում որևէ բան չի փոխվում։ Որևէ հավելյալ հարկային բեռ ֆիզիկական անձինք չեն կրում, այլ էլեկտրոնային հարթակի միջոցով ոչ ռեզիդենտ խոշոր կորպորացիաները, ինչպիսիք են օրինակ Google-ը և Facebook-ը, հնարավորություն են ստանում գրանցվել հարկային մարմնի կայքում և եռամսյակի կտրվածքով հաշվարկել ու վճարել ավելացված արժեքի հարկը բոլոր այն ծառայությունների մասով, որոնք մատուցվում են ֆիզիկական անձանց». Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծի քննարկմամն ժամանակ ասաց ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:
«Ծառայությունների ցանկը սահմանվելու է կառավարության որոշմամբ։ Դրանք կարող էլ լինել գովազդային ծառայություններ օնլայն հարթակում, էլեկտրոնային գրքեր, ֆիլմեր, շտեմարանների հասանելիության ապահովում կամ էլեկտրոնային ծրագրերի օգտագործման հետ կապված տարբեր ծառայություններ»,- հավելեց Բադասյանը: