ԱԺ-ում շարունակվում է լիագումար նիստը. ՈՒՂԻՂ
ՔաղաքականԱզգային ժողովում շարունակվում է լիագումար նիստը:
Նոյեմբերի 16-ի նիստի ընթացքում ԱԺ-ն քննարկել է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, Անկանխիկ գործառնությունների մասին, «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը։
Նիստի օրակարգում ներառված է 33 հարց:
Նիստերի օրակարգում է նաև ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի նախագիծը, որը մինչ այդ քննարկվել է խորհրդարանի հանձնաժողովների համատեղ նիստերում: