Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը կկայանա. Լավրով
Արտաքին ՔաղաքականՌուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը կկայանա։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Որպեսզի կոնսենսուս լինի, անհրաժեշտ է, որ սրա հետ համաձայնվեն բոլոր նրանք, ովքեր պատրաստվում են հանդիպել, վստահ եմ, որ նման հանդիպում կլինի»,- ասուլիսում ասել է նա։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ գագաթնաժողովը «ինչ-որ փուլում անհրաժեշտ կլինի, սակայն դրա համար պետք է բոլոր կողմերի համաձայնությունը»։