Դուք ինչ-որ բան եք ուզում անել ու էլի ամբողջովին գցել նախկինների վրա. Երևանի ավագանու անդամ
ԲլոգոսֆերաԵրևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանի գրառումը. «Ինձ բացարձակ չի հետաքրքրում, թե նախկիններն ինչ էին ուզում անել, բայց ՉԵՆ ԱՐԵԼ:
Ավելին, տեղեկատվական դաշտի այդ նախապատրաստումը ինձ մոտ խուճապ է ստեղծում, որ դուք ինչ-որ բան եք ուզում անել ու էլի ամբողջովին գցել նախկինների վրա:
Հայաստանի ճակատագիրը ձեր ձեռքերում է: Թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական լուծումների, դրանց ընթացքի ողջ պատասխանատվությունը ձեր վրա է:
Եթե ժողովրդի մեջքի հետևից համաձայնություններ չեք տվել ու նեղն եք ընկած արտաքին ճնշումների պատճառով, բաց խոսեք ժողովրդի հետ, կարիք կա՝ երկրորդ Սարդարապատի կոչ արեք:
Եթե մտել եք ինչ-որ պայմանավորվածությունների մեջ, խոստումների տակ, պարզ ու ազնիվ խոստովանեք, հիմնավորեք դրանց անհրաժեշտությունը:
Բայց հանկարծ չստացվի, որ այսօր սահմանին կանգնած տղերքին զոհաբերեք, որ ավելի շատ զոհերից խուսափելու համար մատաղ անեք Հայաստանի ապագայի անվտանգությունը:
Սա առաջին հերթին պիտի պահանջի ՔՊ ընտրածը: Որովհետև, եթե մայիսին գոռում էինք՝ «դու դրա լեգիտիմությունը չունես, քո նախընտրական, հետո նաև կառավարության ծրագրում նման բան գրված չի եղել», վերջին ԱԺ ընտրություններին ՔՊ ընտրածները կարտ բլանշ են տվել գործող իշխանություններին, ինչի մասին էլ նրանք հայտարարում են:
Հետո ի՞նչ, որ ամբողջ քարոզարշավը կառուցված էր 90% ներքաղաքական օրակարգի վրա, նախկինների գալը կանխելու վրա՝ երբեմն-երբեմն աղոտ հայտարարելով ինչ-որ «խաղաղության դարաշրջանի» մասին:
Այս մեծամասնությունը ձևավորածներ, լավ իմացեք, որ ձեզ են հռչակելու «դաբրո տվող»»: