Կառավարության մոտ հավաքված մարդիկ պահանջում են, ինչ-որ երևակայական փաստաթղթի բովանդակության հրապարակում. պատգամավոր
ԲլոգոսֆերաԿառավարության մոտ հավաքված մարդիկ պահանջում են, ինչ-որ երևակայական, փաստաթղթի բովանդակության հրապարակում` ընթացքում խուճապ և անկայունություն տարածելով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը։
«Սա հավասար է նրան, որ պահանջեն հրապարակել ամռան կեսին ենթադրվող գալիք ձյան չափը։
Այս մարդկանց գործողությունները միտված են երկրի ներսում ներքին անկայունության առաջացմանը, որը ձեռնտու է միայն թշնամի պետությանը»,- գրել է նա։