Կիրանցում լուսաձայնային հատուկ միջոցի հետևանքով տուժած 5 քաղաքացի և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ․ պատգամավոր ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալուն Բագրատ Սրբազանն այցելում է ոստիկանների կողմից ծեծի հետևանքով հիվանդանոց տեղափոխված տավուշցիներին (տեսանյութ) Տավուշցիները մեքենայի մեջ նկատել են Մհերի Գրիգորյանին ու Շահին Մուստաֆաևի՞ն․ 168.am Այսօրվա իշխանություններն արտաքին սպառնալիքներին դիմակայելու իրենց ողջ ռեսուրսը սպառել են․ Արշակ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում բախումներից տուժած քաղաքացիներին շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց (տեսանյութ) 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ) Կիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացել․ News.am «Ռեալը» Մբապեին արգելել է մասնակցել Օլիմպիական խաղերին Ոտքն է այտուցվել, գլխին վնասվածք կա. Կիրանցում բուժօգնություն են տրամադրում բախումներից տուժածներին (տեսանյութ) 

Վարդենիսի քաղաքապետը՝ նոր փրկիչ. չկայացած մարդասպանը նրա հարեւան գյուղից է. Հրապարակ

Հասարակություն

Մեր ծանոթը Վարդենիսից վստահեցնում է, որ Արտակ Ս-ին ինքնասպանության վայր է բերել հենց Վարդենիսի քաղաքապետն իր մեքենայով: Այս մասին գրում է Hraparak.am-ը՝ անդրադառնալով «Հաղթանակ» կամրջին այսօր գրանցված ինքնասպանության փորձին, որը, ըստ տեղեկությունների, կանխել է Վարդենիսի համայնքապետ Արամ Մելքոնյանը:

«Ինքնասպանության իմիտացիան հայկական «փիար» արսենալում իր ուրույն տեղն ունի։ Սխեման պարզ է, աղմուկը երաշխավորված, փրկչի իմիջը՝ նույնպես։ Իսկ ո՞ւմ փրկիչ պետք չի, հատկապես երբ ընտրությունների համար լավագույնս աշխատող իմիջը փրկիչն է։ Մարդը հասնում է որևէ կամրջի, որպես կանոն՝ սոցիալական վատ վիճակից, հուսահատված։ Այդ նույն պահին նույն կամրջիվրա տվյալ պաշտոնյան է հայտնվում, ում փիառի համար բեմադրվել է ներկայացումը։ Պաշտոնյան փրկում է ինքնասպանին, նրան օգնելու խոստումներ է տալիս, ու բոլորը գոհ ու երջանիկ գնում են տուն։

Երեկ առավոտյան կամրջի վրայով անցնող պաշտոնյան Վարդենիսի քաղաքապետ, առաջիկա ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակի առաջին համար Արամ Մելքոնյանն էր։ 

Առավոտյան ԶԼՄ-ներով տեղեկություն տարածվեց, որ 38-ամյա տղամարդը, Արտակ Ս-ն, «Հաղթանակ» կամրջի վրա անցել է վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ինքնասպան լինել։ Ոստիկանները, ԱԻՆ աշխատողները վազեցին եկան, նույնիսկ հոգեբան։ Բայց ոչ ոք չկարողացավ նրան համոզել, որ կյանքին վերջ չտա, ու միայն Արամ Մելքոնյանը, որը պատահաբար անցավ կողքով, համոզեց նրան փոխել որոշումը։

Մենք փորձեցինք պարզել, թե ո՞վ է Արտակ Ս-ն, ինչո՞ւ է որոշել վերջ տալ կյանքին և ինչո՞ւ է հենց այդ պահին կամրջով անցել ՔՊ ցուցակի առաջին համարը ու պարզեցինք։ Ուրեմն, «քցվողը»՝ Արտակ Ս-ն, Վարդենիսի Փամբակ գյուղից է։ Փամբակը քաղաքապետ Արամ Մելքոնյանի հարազատ Արեգունի գյուղի հարևան համայնքն է։ Մեր ծանոթը Վարդենիսից վստահեցնում է, որ Արտակ Ս-ին ինքնասպանության վայր է բերել հենց քաղաքապետը իր մեքենայով։ «Ես առավոտյան լսեցի դեպքի մասին, իմացա, որ առավոտ  ժամը յոթին քաղաքապետը գնացել է Փամբակ, Արտակին վերցրել է Փամբակից ու իրար հետ եկել են Երևան։ Չալարեցի, ավտոն նստեցի, քշեցի Երևան, տենամ՝ Սանոսյան Գնելը մոստի վրա կանգնած», - պատմում է Վարդենիսի բնակիչ Է․ Մ-ն։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, որը շոուի մյուս պերսոնաժն է, հավանաբար, եւ որը նախկինում Գեղարքունիքի մարզպետ էր աշխատում, Արամ Մելքոնյանի «կնքահայրն» է պաշտոնյաների ՔՊ Օլիմպոսում։ Հենց նա է ժամանակին «դուրս գրել» Մելքոնյան Արամին Ռուսաստանից, որտեղ վերջինս բիզնեսմեն էր, հարյուրավոր արտագաղթած ու ՌԴ-ում գործ անող գեղարքունիքցիների նման։

Կապվեցինք Վարդենիսի քաղաքապետի հետ, նրան մեր կասկածները հայտնեցինք։ «Ինքը Փամբակ գյուղի բնակիչ էր, Աբովյանից է, բայց ապրել է Փամբակում։ Հինգ երեխա ուներ, կինը չէր թողնում երեխաներին տեսնել», - ներկայացրեց իր «զեմլյակին» և նրա չստացված ինքնասպանությունը ՔՊ առաջին համարը։ 

Պատմում են, որ դուք Արտակի հետ միասին եք եկել առավոտյան Երևան։

Ես նրան այսօր առավոտյան առաջին անգամ եմ տեսել կամրջի վրա, մեկ էլ երեկ չէ առաջին օրը, Փամբակում քարոզարշավին եմ տեսել, հեռվում կանգնած էր, բայց դեմքը մի կերպ հիշեցի։

Ակտիվ ընտրող է, փաստորեն։

Չգիտեմ ինչ է, հեռվում կանգնած էր, ինձ թվաց, մեզ հետևող ա, որովհետև Փամբակ գյուղում տենց ակնոցներով մարդ չի լինում։ Ես միամիտ, պռոբկա էր, գնացել էի թաղում, իմ ու ընկերոջս, Սանոսյանի հայրիկն էր մահացել։

Բայց հիմա ոչ ոք չի հավատա, որ սա փիար քայլ չէր…

Ես բոլորին խնդրում եմ իրենց էջերից հանեն էս դեպքը։ Ըտեղ ինչ կա փիարի։ Ես երեկ պետք է գայի պանիխիդայի, բայց Հայկ Սարգսյանը եկել էր, ամբողջ օրը բարձրացել ենք դիրքեր։ Թողեցի, առավոտ եկա։ Պրոբկի մեջ տեսա, ասի՝ էս մարդու դեմքը ծանոթ ա, ոստիկանին ասի՝ կարա՞մ ֆռամ կայնեմ։ Ֆռացի, կանգնա, իջա, ասի՝ կարող ա, ինձ ճանաչում ես, Արտակ ջան։

Արամ Մելքոնյանն ասաց, որ Սանոսյանը խոստացել է, որ կխոսի ինքնասպանի կնոջ հետ, իսկ ինքը՝ Արամը, համարը տվել է, ասել է՝ որ պահին նեղվես, զանգի։

Որքան էլ ուզում ենք հավատալ քաղաքապետ Մելքոնյանին, կասկածի որդը ներսից տանջում է մեզ։ Որդը հիշեցնում է, որ 2015-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը կանգնեցրեց ինքնասպանի, որը պատրաստվում էր ցած նետվել Բոսֆորի նեղուցի կամրջից։ Հայաստանում սխեման առաջինը կիրառել են ԱԻ նախկին նախարար, լուսահոգի Արմեն Երիցյանի «փիարշիկները», նույն 2015 թվին։ Նախարարը Դավթաշենի կամրջի վրա տեսախցիկների առաջ մի երիտասարդի «հանեց» կամրջից։

Բոլորովին վերջերս էլ, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանն էր ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվել ու վրաերթի ենթարկված հետիոտնին առաջին օգնություն ցույց տվել՝ մինչ կժամանեին շտապօգնության բժիշկները։ Ճիշտ տեղում ու ճիշտ ժամի հայտնվել էր նաև Շամշյանը։ Այս զարմանալի միջադեպից հետո սոցիալական ցանցերում Թորոսյանին անվանում էին «սուպերմեն»։ Այդպես է։ Հայաստանում այլեւս փրկիչներին չեն հավատում»,- գրում է աղբյուրը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ Կիրանցում լուսաձայնային հատուկ միջոցի հետևանքով տուժած 5 քաղաքացի և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ․ պատգամավոր ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալունԲագրատ Սրբազանն այցելում է ոստիկանների կողմից ծեծի հետևանքով հիվանդանոց տեղափոխված տավուշցիներին (տեսանյութ)Սեփական իրավունքների համար մարդկանց պայքարը բացարձակ արդարացի է․ Արման ԹաթոյանՏավուշցիները մեքենայի մեջ նկատել են Մհերի Գրիգորյանին ու Շահին Մուստաֆաևի՞ն․ 168.am Այսօրվա իշխանություններն արտաքին սպառնալիքներին դիմակայելու իրենց ողջ ռեսուրսը սպառել են․ Արշակ Սրբազան (տեսանյութ)Կիրանցում բախումներից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններինԿիրանցում բախումներից տուժած քաղաքացիներին շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց (տեսանյութ) 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ)Կիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացել․ News.am «Ռեալը» Մբապեին արգելել է մասնակցել Օլիմպիական խաղերինՈտքն է այտուցվել, գլխին վնասվածք կա. Կիրանցում բուժօգնություն են տրամադրում բախումներից տուժածներին (տեսանյութ) Գուգարաց թեմի առաջնորդը և Միքայել Սրբազանը Կիրանցում ենԱգրեսիա Արցախի դեմ, սպանություններ, խոշտանգումներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցն Ադրբեջանի վերաբերյալՈստիկանությունը հրաժարվում է վերադարձնել ցուցարարների մեքենաները. Վարազդատ ՀարությունյանԷկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել էՓաշինյանը ողջ հանրապետությունով համերգներ է կազմակերպելԿիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ ՇոլցՔիչ հետո մեզ կմիանա Շիրակի թեմի առաջնորդը․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Գնացեք այս ժողովրդի ոտքերը լվացեք, և ջուրը, էլ չասեմ, ինչ արեք...». Բագրատ Սրբազանը` սև բերետավորներին«Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր»․ Բագրատ Սրբազանին հաջողվեց հանդարտեցնել իրավիճակըԿիրանցում քաշքշուկ ու հրմշտոց սկսվեց սև բերետավորների և քաղաքացիների միջև (տեսանյութ)Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը (տեսանյութ)Պրեմիերա․ Վահագ Ռաշ՝ «Լուսամփոփի պես աղջիկ» (տեսանյութ)ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ–ը գրություն կուղարկի իրավասու մարմնինՔաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժըՄա՛մ, պապան գնացել ա, որ մեր տունը պաշտպանի՞. Սուրեն Պետրոսյանի կինը՝ երեխաների հարցերի մասին (տեսանյութ) Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել կառավարությունում Լարված իրավիճակ՝ Կիրանցում. բնակիչները հրաժարվում են ճանապարհ տալ մեքենային․ ուղիղՄիջպետական մի քանի հատվածներ ողջ հանրապետությունում շարունակում են փակ մնալ Դա չի խանգարելու ո՛չ մեր պայքարին, ո՛չ վճռականությանը․ Սուրեն Պետրոսյանն՝ իր ձերբակալության մասին (տեսանյութ)Ծայրից ծայր խաբեություն է, ուզում են մոլորեցնել մեզ, գնացե՛ք, Շուռնուխը տեսեք, Աղավնոն․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց (տեսանյութ)Ադրբեջանցիները պիտի ռադ լինեն մեր տարածքներից. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Կոստանյանը Կատարի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքներըՌուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ «Խաբում եք մարդկանց»․ մարզպետն այցելել է ակցիա իրականացնող տավուշցիներին․ ուղիղՔաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհըԻսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել (տեսանյութ)Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում խոսել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասին Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ուղիղ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանության մեջՀրազդանում բողոքի ակցիայի ժամանակ 3 անձ է բերման ենթարկվել Դիլիջանում «Toyota»-ն բախվել է «Mercedes-Benz»–ին և շրջվել՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելիԵՄ դեսպանի հետ քննարկեցինք ՀՀ–ում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները․ Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված