Ի՞նչ թուրքի դեմ ակցիա, իմ տղան ծառայում է, շոր էլ կա, սնունդ էլ, ամեն ինչ էլ. քաղաքացին՝ մետրոյի ակցիայի մասնակիցներին
ՀասարակությունԻնչպես արդեն հայտնել ենք, «Ազատագրական շարժման» ներկայացուցիչներն այսօր խաթարել էին Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը։
Քաղաքացիները հորդորել են ակցիայի մասնակիցներին վերականգնել մետրոպոլիտենի աշխատանքը, ինչին ի պատասխան՝ շարժման անդամներից մեկը հայտարարել է, թե՝ «ակցիան թուրքի դեմ է, ինչին ի պատասխան՝ քաղաքացիներից մեկը վրդովված նշել է․
«Արա, ի՞նչ թուրքի դեմ ակցիա, իմ տղեն նորմալ ծառայում ա, լավ ծառայում ա, ամեն ինչ էլ կա, շոր էլ կա, ուտելիք էլ կա, բացեք հենց հիմա»: