Նատալյա Օրեյրոն կոչ է արել արգենտինացիներին մասնակցել «Հայաստան» հիմնադրամի դրամահավաքին (տեսանյութ)
ՏեսանյութերԱշխարհահռչակ դերասանուհի և երգչուհի Նատալյա Օրեյրոն կոչ է արել արգենտինացիներին մասնակցել նոյեմբերի 27-ին կայանալիք «Հայաստան» հիմնադրամի արգենտինական մասնաճյուղի դրամահավաքին։
«Հայաստան» հիմնադրամի հետ միասին դրամահավաքին կմասնակցի նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի Արգենտինայի մասնաճյուղը, իսկ հավաքագրված բոլոր միջոցները կուղղվեն Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի մանկապարտեզի հիմնանորոգմանը։