Այս սրբազան շարժումը մարմնավորում է ավելի քան 10 000 000 հայերիս՝ հզոր ու մեծ Հայաստանի ընդհանուր երազանքը. «Միասնություն» ազգային շարժում Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Եթե ստել են ժողովրդին, պետք է պատասխան տան. հոգևորական (տեսանյութ) Կիրանցի բնակիչները միացել են Բագրատ Սրբազանին (տեսանյութ) Հայաստանն աշխարհում եղել է երկրորդ ամենատաքը՝ օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Սրբազանին հավատում եմ, սա պայքար է, որպեսզի հայ ժողովուրդն իր ունեցածը գնահատի․ Ալլա Լևոնյան Փաշինյանը ԵԱՏՄ շրջանակներում տրամադրված է կառուցողական աշխատանքի․ Օվերչուկ Հայկական կողմն աջակցում է Մոնղոլիայի հետ բանակցությունների մեկնարկը նախատեսող փաստաթղթերի փաթեթի ընդունմանը․ Փաշինյան (տեսանյութ) Սա լույսի շարժում է ընդդեմ խավարի, լույսը կհաղթի. երթի մասնակիցները հասնում են Աբովյանի քաղաքապետարանի մոտ (տեսանյութ) Ցանկացած հոգևորական իրենից 10-ապատիկ ավել գիտի. Տեր Հուսիկը՝ Փաշինյանին (տեսանյութ) 

Ես չեմ հրաժարվել Հայաստանից, ուղղակի այդպես է ստացվել. Լևոն Արոնյան

Սպորտ

Այնպես է ստացվում, որ քո երկրի իշխանությունը շախմատի զարգացումը տեսնում է այլ ճանապարհով եւ դու չես կարող ասել՝ ոչ, դա ճիշտ չէ։ Ես պետք է դրսում ապրեմ, որովհետեւ այնտեղ է այն հնարավորությունը ու վերաբերմունքը, որն ինձ անհրաժեշտ է իմ շախմատային ներուժի առավելագույնին հասնելու համար։ Հայաստանում որեւէ մեկից չեմ նեղանում եւ դժգոհ չեմ։ Ես միայն ուզում եմ, որ մեր երկրում շախմատը չկորի։ 

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց շախմատի Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն, Հայաստանի հավաքականի նախկին անդամ Լեւոն Արոնյանը, հաղորդում է Sport.news.am-ը։

Նոյեմբերի 26-ին Երեւանի Աբովյան 62 հասցեում պաշտոնապես վերաբացվեց Լեւոն Արոնյանի եւ Գաբրիել Սարգսյանի անվան շախմատի դպրոցը։

Վերաբացմանը ներկա էր Հայաստանի երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա Լեւոն Արոնյանի եւ Գաբրիել Սարգսյանի հետ շրջեց դպրոցում, հետեւեց դասավանդման գործընթացին։

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանի եւ Գաբրիել Սարգսյանի հիմնած շախմատի դպրոցը 2018 թվականի հոկտեմբերից պետական ֆինանսավորման բացակայության պատճառով փակվել էր: Այդ շրջանում Պետական եկամուտների կոմիտեի հովանու ներքո գործող «Միկա» մարզահամալիրը, որտեղ էլ գործում էր շախմատի դպրոցը, հանձնվել էր ԿԳՄՍ նախարարությանը եւ դադարեցվել էր շախմատի դպրոցի ֆինանսավորումը։ 2021 թվականի հուլիսից դպրոցը վերսկսեց աշխատանքները «Վերածնվող միտք» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։

«Շախմատը մեր ազգի համար շատ կարեւոր է, այն հնարավորություն է տալիս ճանաչել Հայաստանը։ Այլ մարզաձեւերում մենք հաջողակ ենք, բայց շախմատը միակ ձեւերից է, որ ունենք պատմության մեջ ամենամեծ նվաճումները։ Եթե դու շախմատով հետաքրքրվում ես, անպայման կիմանաս Տիգրան Պետրոսյանին, մեր թիմի հաղթած երեք Օլիմպիադաների, իմ նվաճած աշխարհի երկու գավաթների մասին, այդպես կիմանաս նաեւ Հայաստանը։ Մենք պետք է փորձենք ունենալ շատ շախմատիստներ։ Այս դպրոցում ունենք լավագույն մարզիչներին, որոնք մնացել են Հայաստանում։ Փորձում ենք բոլորով մի բան անել, որ շարունակվի այն կյանքը, ինչ մենք նվիրել ենք շախմատին»,- ասաց Լեւոն Արոնյանը։

Լեւոն Արոնյանը մշտական բնակություն է հաստատել ԱՄՆ-ում։ Այս ընթացքում նաեւ գտնվում է ԱՄՆ-ում մարզական քաղաքացիություն ստանալու գործընթացում։ 

«Ես չեմ հրաժարվել Հայաստանից, ուղղակի այդպես է ստացվել։ Հայաստանում որեւէ մեկից դժգոհ չեմ։ Եթե պետք է ծառայեմ իմ ազգին, պետք է այն քայլերին դիմեմ, որոնցով կկարողանամ ծառայել իմ ազգին։ Ես նվիրված եմ իմ հայրենիքին, մտքերս եւ խոսքերս պարզ են, հպարտ քայլում եմ եւ անում իմ աշխատանքը։

Հասկանալի է, որ մեր երկիրն այսօր մեծ փորձությունների միջով է անցնում։ Կարծում եմ՝ այս շրջանում մեր հույսը չպետք է կորցնենք։ Գլխավորն այն է, որ ամենքս մեր բնագավառում մեր գործը շարունակենք։ Ես շախմատիստ եմ եւ ուզում եմ, որ շախմատն այս երկրում զարգանա, չկորի։

Ես Հայաստանում չեմ ապրում, բայց Հայաստանն ինձ համար ապրելու լավագույն տեղն է աշխարհում։ Այս պահին, եթե ես պետք է կենտրոնանամ իմ շախմատային պոտենցիալի վրա, հասցնեմ այն առավելագույնի, չեմ կարող ապրել Հայաստանում։ Պետք է դրսում ապրեմ, որովհետեւ այնտեղ է այն պայմանները եւ այն վերաբերմունքը, որն ինձ անհրաժեշտ է։ Շատ մարդկանցից այդ վերաբերմունքն այստեղ կա։ Մեր ազգն ու ժողովուրդը շատ է սիրում շախմատ, բայց այդպես է լինում, որ քո երկրի իշխանությունը ինչ-որ մի ճանապարհ է տեսնում եւ որոշում է, որ դա է ճիշտը։ Այստեղ դու չես կարող ասել՝ ոչ, սա է ճիշտ։ Դու քո կարծիքն ես հայտնում, բայց քո պետությունը որոշում է ինչ-որ մի ճանապարհով գնալ։ Կարող ես նեղանալ, բայց ես չեմ նեղանում։ Ես գիտեմ, որ իմ ճանապարհը պետք է անցնեմ»,- ասաց Լեւոն Արոնյանը։

Լուսինե Շահբազյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Այս սրբազան շարժումը մարմնավորում է ավելի քան 10 000 000 հայերիս՝ հզոր ու մեծ Հայաստանի ընդհանուր երազանքը. «Միասնություն» ազգային շարժումԼարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԵթե ստել են ժողովրդին, պետք է պատասխան տան. հոգևորական (տեսանյութ)Կիրանցի բնակիչները միացել են Բագրատ Սրբազանին (տեսանյութ) Հայտնի են դարձել ԵԱՏՄ ղեկավարների հերթական հանդիպման ժամկետներն ու վայրըՀայաստանն աշխարհում եղել է երկրորդ ամենատաքը՝ օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքովՌումինիայի հայոց թեմը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանըՍրբազանին հավատում եմ, սա պայքար է, որպեսզի հայ ժողովուրդն իր ունեցածը գնահատի․ Ալլա ԼևոնյանԵրթի մասնակիցները հասնում են Աբովյանի քաղաքապետարան (տեսանյութ)Փաշինյանը ԵԱՏՄ շրջանակներում տրամադրված է կառուցողական աշխատանքի․ Օվերչուկ Նիկոլ Վլադիմիրիչ, թույլ տվեք ձեզ և մյուս ղեկավարներին հրավիրել աշխատանքային ընթրիքի․ Պուտին (տեսանյութ)Հայկական կողմն աջակցում է Մոնղոլիայի հետ բանակցությունների մեկնարկը նախատեսող փաստաթղթերի փաթեթի ընդունմանը․ Փաշինյան (տեսանյութ)Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամՍա լույսի շարժում է ընդդեմ խավարի, լույսը կհաղթի. երթի մասնակիցները հասնում են Աբովյանի քաղաքապետարանի մոտ (տեսանյութ) Տավուշի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «Iveco» «մանիպուլյատոր»-ը․ կա 3 վիրավորՈղջունում ենք Վիրահայոց թեմի հայտարարությունը, աջակցում շարժմանը. Վրաստանի հայ համայնքՑանկացած հոգևորական իրենից 10-ապատիկ ավել գիտի. Տեր Հուսիկը՝ Փաշինյանին (տեսանյութ)Դամասկոսի հայոց թեմն իր աջակցությունն է հայտնում Սրբազանի առաջնորդած շարժմանըԵրթի մասնակիցները շարժվում են Աբովյանի քաղաքապետարան (տեսանյութ)Միմյանց նկատմամբ հարգալից հարաբերություններով միայն կկարողանանք ապահովել ԵԱՏՄ-ի զարգացումը․ Փաշինյան (տեսանյութ)Պատրաստ ենք կառուցողական երկխոսության՝ ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական շուկայի ժամանակին գործարկելու համար. ՓաշինյանԱմեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար․ Արշակ արք․ ԽաչատրյանԲոլոր «գործակալների՛դ», «նարկոբարոնների՛դ» բարևներ. Սրբազանի գլխավորած քայլերթը հասավ Աբովյան (տեսանյութ)Հանրահավաք Ազատության հրապարակում․ ուղիղԵս միշտ զարթոնքի կողմնակիցն եմ. Միքայել ՊողոսյանԵԱՏՄ-ն ցույց է տվել իր արդյունավետությունը պատժամիջոցների պայմաններում․ Պուտին (տեսանյութ)Փաշինյանը և Պուտինը մասնակցում են ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին․ ուղիղԱդրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի որքան հնարավոր է շուտ․ ԷրդողանՀԱՊԿ-ում արձագանքել են կազմակերպության ֆինանսավորումը դադարեցնելու Հայաստանի որոշմանըՄիացել ենք Բագրատ Սրբազանին, խաղաղության, աղոթքի, հաշտության կոչով ենք երթին եկել. հոգևորական (տեսանյութ)Պետք է գնանք Գանձասար, երբ էլ որ լինի, այսօր այն գերեվարված է, պետք է տանք դրա պատասխանը. Սրբազան (տեսանյութ) ՌԴ դիվանագետները և Ռուսական տան ներկայացուցիչը հարգել են Քաջարանում խորհրդային օդաչուների հիշատակը Արզնիում քաղաքացիները դիմավորում են դեպի Երևան երթի մասնակիցներին և միանում նրանց (տեսանյութ)«Շիրակը հանուն հայրենիքի» շարժման երթը հասել է Կոտայք և միացել Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին (տեսանյութ)Բելառուսի իշխանությունների պահանջով Հայաստանում ձերբակալված Նովիկովը փախստականի կարգավիճակ է ստացելՇարժման մասնակիցները միասնական Տերունական աղոթք են բարձրացնում (տեսանյութ) ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմը մայիսի 9-ին աշխատելու է արտակարգ ռեժիմովԲագրատ Սրբազանի առաջնորդած շարժումն Աբովյան կհասնի ժամը 20:00-ինԱՄՆ դեսպանը հանդիպել է խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներինՓաշինյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին ջերմ ընդունելության համար (տեսանյութ)Մայիսի 11-ին Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի. քաղաքապետարանՎիրահայոց թեմը միանում է «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժմանըՀայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը․ ԱԳՆ Շիրակի թեմի հոգևորականների առաջնորդությամբ քաղաքացիներն ընդառաջ են քայլում Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին (տեսանյութ)ԵԱՏՄ-ն նախորդ տասնամյակում իրեն դրսևորեց որպես ինքնաբավ միավոր, ՀՆԱ-ն հասել է 2,5 տրիլիոն դոլարի. Պուտին (տեսանյութ)Մեծ թվով քաղաքացիներ հավաքվել են Աբովյանի մատույցներում՝ դիմավորելու Բագրատ Սրբազանին (տեսանյութ) Ձեր կողքին ենք․ Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Արտաշես Քասախյանն աջակցություն է հայտնել Տավուշյան շարժմանը (տեսանյութ)«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմինՆիկոլ Փաշինյանը ժամանել է ԵԱՏՄ գագաթնաժողովին (տեսանյութ)Հուլիսի 1-ից ՀՀ քաղաքացիները քրեական պատասխանատվություն կկրեն «ուրիշին տհաճություն պատճառելու» համար. փաստաբան
Ամենադիտված