Ավստրիայի նախկին կանցլեր Կուրցը որդի է ունեցել
ԱշխարհԱվստրիայի ժողովրդական կուսակցության (ANP) ղեկավար Սեբաստիան Կուրցը, ով նախկինում զբաղեցրել է կանցլերի պաշտոնը, առաջին անգամ հայր է դարձել, հայտնել է ՌԻԱ Նովոստի-ն։
Շաբաթ առավոտյան նա եւ Սյուզաննա Թիրը որդի են ունեցել։ «Այսօր վաղ առավոտյան ես ու Սյուզաննան որդի ունեցանք։ Մենք աներեւակայելի երջանիկ եւ երախտապարտ ենք», - գրել է Կուրցը Twitter-ում։
Նրա խոսքով՝ երեխայի եւ մոր ինքնազգացողությունը լավ է: Նախկին կանցլերը շնորհակալություն է հայտնել ծննդատան աշխատակիցներին աշխատանքի համար։
Կուրցն այս մասին հուլիսի կեսերին էր հայտարարել:
Նա ու Սյուզաննան երկար տարիներ է՝ միասին են, սակայն դեռ չեն գրանցել իրենց հարաբերությունները։