Կիրանցում լուսաձայնային հատուկ միջոցի հետևանքով տուժած 5 քաղաքացի և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ․ պատգամավոր ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալուն Բագրատ Սրբազանն այցելում է ոստիկանների կողմից ծեծի հետևանքով հիվանդանոց տեղափոխված տավուշցիներին (տեսանյութ) Տավուշցիները մեքենայի մեջ նկատել են Մհերի Գրիգորյանին ու Շահին Մուստաֆաևի՞ն․ 168.am Այսօրվա իշխանություններն արտաքին սպառնալիքներին դիմակայելու իրենց ողջ ռեսուրսը սպառել են․ Արշակ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում բախումներից տուժած քաղաքացիներին շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց (տեսանյութ) 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ) Կիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացել․ News.am «Ռեալը» Մբապեին արգելել է մասնակցել Օլիմպիական խաղերին Ոտքն է այտուցվել, գլխին վնասվածք կա. Կիրանցում բուժօգնություն են տրամադրում բախումներից տուժածներին (տեսանյութ) 

«Թավշյա» պաշտոնյաների տապալված առաքելությունները

Վերլուծական

Վերջին մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ, ի թիվս այլ դեպքերի, քննության առարկա պետք է դառնան նաև պաշտոնյաների աշխատանքի արդյունավետությունը: Դիտարկելով Փաշինյանի նշանակած, նրա հովանու ներքո աշխատող պաշտոնյաների ՕԳԳ-ն՝ լուրջ հարց է առաջանում` իսկ քննություն անելն իսկապես անհրաժեշտությո՞ւն է, թե՞ ամեն բան այսպես էլ է պարզ:

Դիցուք՝ տարվա սկզբում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խոստանում էր տարվա ավարտին ապահովել երկնիշ տնտեսական աճ, հակառակ դեպքում` Քերոբյանը խոստանում էր հրաժարական տալ: Տարվա ավարտին, սակայն, Քերոբյանն անցավ արդարացումներ որոնելու սուրբ գործին, իսկ տնտեսական աճը հեռու է երկնիշ լինելուց, այն ընդամենը 4 տոկոս է:

Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմից հետո խոստանում էր վերսկսել բանակցային գործընթացը, վերադարձնել բոլոր գերիներին: Մեկ տարի անց բանակցային գործընթացի վերսկսման որևէ նախադրյալ չի երևում, գերիների վերադարձն էլ, ըստ նույն Փաշինյանի, երկար պրոցես է և շուտափույթ լուծում չի ենթադրում:

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը եկել էր հայկական ֆուտբոլը ծնկած վիճակից բարձրացնելու և հեղափոխական նորարարություններ անելու: Արդյունքում ունենք ֆուտբոլի թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց հավաքականների խայտառակ ելույթներ միջազգային ասպարեզում, իսկ ակումբային ֆուտբոլը շարունակում է խրված մնալ տարատեսակ սկանդալային պատմությունների մեջ:

Երևանի քաղաքապետարանն արդեն երեք տարի է` խոստանում է մետրոյի նոր կայարանի կառուցում, սակայն, միայն շաբաթներ առաջ հայտնի դարձավ, որ մետրոն ամեն դեպքում կկառուցվի, պարզապես՝ հսկայական վարկային միջոցներ ներգրավելով և ոչ թե այս տարի, այլ մոտավորապես 2024 թվականին: Հարց է՝ Մարությանն այդ ժամանակ կլինի՞ քաղաքապետ, թե նրա նախընտրական խոստումը մեկ ուրիշն է իրագործելու:

Էջմիածնի քաղաքապետ  Դիանա Գասպարյանը  խոստանում էր քաղաքը մաքրել հանցավոր կլաններից, բարելավել էջմիածինցիների սոցիալական վիճակը, իսկ մի քանի ամիս անց հայտարարում էր, որ բնակիչները սովոր են բոլոր թերացումներն ու բացերը բարդել քաղաքապետարանի վրա. թերևս, բնակիչներն ամեն դեպքում թերացումներ գտել են և բնական է, որ պետք է բարդեն դա քաղաքի ղեկավար մարմնի կողմից՝ իր աշխատանքները թերի կատարելու վրա:

Հետաքրքիր մտածելակերպով  է աչքի ընկնում Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը: Խոսելով աշխատատեղերից պակասից` քաղաքապետը նշել է, որ, ի տարբերություն շատ այլ համայքների, Արմավիրում այդ խնդիրն այնքան էլ ցայտուն արտահայտված չէ, քանի որ իրենք մոտ են գտնվում Երևանին: Բացի այդ, շատ երիտասարդներ աշխատանք են գտնում հենց քաղաքապետարանում: Այսինքն` ստացվում է, որ մասնավոր հատվածը այդպես էլ չի զարգացել, քաղաքապետարանը մասնավորի հետ աշխատելու, վերջինիս խթանելու լուրջ աշխատանքներ չի կատարել և արդյունքում գլուխ է գովում այն փաստով, որ երիտասարդներին կարողացել են բերել պետական հատված: Ի դեպ, հասկանալի է, թե ինչու և ում չէր գրավի պետական հատվածում բաժանվող պարգևավճարների չափը: Անհասկանալի է նաև Երևանին մոտ գտնվելուն հղումը, այսինքն` մարզում աշխատանքի խնդիրը չի լուծվել, սակայն լավ է կա Երևանը, մոտ է, կգնան կաշխատեն, հետ կգան:

Հայկակ Արշամյանի ղեկավարած «Հայաստան» հիմնադրամում միջազգային աուդիտ պետք է անցկացվեր, որոնց արդյունքները մինչ օրս լայն հանրությանը հայտնի չեն, ասել է թե՝ պատկան պաշտոնյաները թաքցնելու բան ունեն, եթե այդչափ գաղտնապահ են դարձել և չեն ցանկանում բացահայտ խոսել, թե ուր են գնացել համայն հայության կողմից հավաքած միլիոնավոր դոլարները:

Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանը խոստանում էր ներգաղթ ապահովել Հայաստան, այնուհետև ինքն իրեն խմբագրեց և հայտարարեց, որ ներգաղթի որևէ նախադրյալ չկա: Իսկ ո՞վ պետք է ստեղծեր այդ նախադրյալը, եթե ոչ պատասխանատու պաշտոնյան, այսինքն՝ ինքը՝ Սինանյանը, դժվար է կռահել:

Եթե կարճ, ապա հենց այսպիսինն է Փաշինյանի նշանակած պաշտոնյաների աշխատանքի արդյունավետությունը, որը, կարծես թե, նույնիսկ խորքային քննության կարիք չունի, ամեն ինչ այսպես էլ է պարզ...:

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ Կիրանցում լուսաձայնային հատուկ միջոցի հետևանքով տուժած 5 քաղաքացի և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ․ պատգամավոր ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալունԲագրատ Սրբազանն այցելում է ոստիկանների կողմից ծեծի հետևանքով հիվանդանոց տեղափոխված տավուշցիներին (տեսանյութ)Սեփական իրավունքների համար մարդկանց պայքարը բացարձակ արդարացի է․ Արման ԹաթոյանՏավուշցիները մեքենայի մեջ նկատել են Մհերի Գրիգորյանին ու Շահին Մուստաֆաևի՞ն․ 168.am Այսօրվա իշխանություններն արտաքին սպառնալիքներին դիմակայելու իրենց ողջ ռեսուրսը սպառել են․ Արշակ Սրբազան (տեսանյութ)Կիրանցում բախումներից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններինԿիրանցում բախումներից տուժած քաղաքացիներին շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց (տեսանյութ) 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ)Կիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացել․ News.am «Ռեալը» Մբապեին արգելել է մասնակցել Օլիմպիական խաղերինՈտքն է այտուցվել, գլխին վնասվածք կա. Կիրանցում բուժօգնություն են տրամադրում բախումներից տուժածներին (տեսանյութ) Գուգարաց թեմի առաջնորդը և Միքայել Սրբազանը Կիրանցում ենԱգրեսիա Արցախի դեմ, սպանություններ, խոշտանգումներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցն Ադրբեջանի վերաբերյալՈստիկանությունը հրաժարվում է վերադարձնել ցուցարարների մեքենաները. Վարազդատ ՀարությունյանԷկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել էՓաշինյանը ողջ հանրապետությունով համերգներ է կազմակերպելԿիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ ՇոլցՔիչ հետո մեզ կմիանա Շիրակի թեմի առաջնորդը․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Գնացեք այս ժողովրդի ոտքերը լվացեք, և ջուրը, էլ չասեմ, ինչ արեք...». Բագրատ Սրբազանը` սև բերետավորներին«Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր»․ Բագրատ Սրբազանին հաջողվեց հանդարտեցնել իրավիճակըԿիրանցում քաշքշուկ ու հրմշտոց սկսվեց սև բերետավորների և քաղաքացիների միջև (տեսանյութ)Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը (տեսանյութ)Պրեմիերա․ Վահագ Ռաշ՝ «Լուսամփոփի պես աղջիկ» (տեսանյութ)ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ–ը գրություն կուղարկի իրավասու մարմնինՔաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժըՄա՛մ, պապան գնացել ա, որ մեր տունը պաշտպանի՞. Սուրեն Պետրոսյանի կինը՝ երեխաների հարցերի մասին (տեսանյութ) Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել կառավարությունում Լարված իրավիճակ՝ Կիրանցում. բնակիչները հրաժարվում են ճանապարհ տալ մեքենային․ ուղիղՄիջպետական մի քանի հատվածներ ողջ հանրապետությունում շարունակում են փակ մնալ Դա չի խանգարելու ո՛չ մեր պայքարին, ո՛չ վճռականությանը․ Սուրեն Պետրոսյանն՝ իր ձերբակալության մասին (տեսանյութ)Ծայրից ծայր խաբեություն է, ուզում են մոլորեցնել մեզ, գնացե՛ք, Շուռնուխը տեսեք, Աղավնոն․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց (տեսանյութ)Ադրբեջանցիները պիտի ռադ լինեն մեր տարածքներից. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Կոստանյանը Կատարի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքներըՌուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ «Խաբում եք մարդկանց»․ մարզպետն այցելել է ակցիա իրականացնող տավուշցիներին․ ուղիղՔաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհըԻսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել (տեսանյութ)Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում խոսել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասին Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ուղիղ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանության մեջՀրազդանում բողոքի ակցիայի ժամանակ 3 անձ է բերման ենթարկվել Դիլիջանում «Toyota»-ն բախվել է «Mercedes-Benz»–ին և շրջվել՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելիԵՄ դեսպանի հետ քննարկեցինք ՀՀ–ում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները․ Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված