Մակրոնը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին ծաղրածու է անվանել
ԱշխարհՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին անվանել է ծաղրածու, որը կառավարում է «մեծ երկիր»։ Այս մասին հայտնում է Express-ը՝ վկայակոչելով Le Canard Enchaine ամսագրին։
Քաղաքական գործիչը հայտարարությունն արել է Լա Մանշում միգրացիոն ճգնաժամի ֆոնին։ Նա մեղադրել է բրիտանացի ղեկավարին անլուրջության մեջ և նշել, որ Ջոնսոնը հիասթափեցրել է երկիրը։ «Ցավալի է տեսնել, որ մեծ երկիրը, որի հետ մենք կարող էինք հսկայական քանակությամբ բաներ անել, ղեկավարում է ծաղրածուն»,- ասել է Մակրոնը։
Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնական ներկայացուցիչը, ի պատասխան Ֆրանսիայի ղեկավարի մեկնաբանություններին, երկու պետությունների կառավարություններին խորհուրդ է տվել կենտրոնանալ ճգնաժամի կարգավորման վրա՝ հետագա մարդկային զոհերից խուսափելու համար։