Հրատապ Նիստ․ Սամսոնյանի և Սաղաթելյանի գործով միջնորդություն է քնննվում ՀԻՄԱ․ Բագրատ Սրբազանն ու Շարժման անդամները ՔԿ շենքի մոտ են Վեճ` Գառնիկ Դանիելյանի և ոստիկանության ներկայացուցչի միջև (տեսանյութ) Երբ Փաշինյանն էր անկարգություններ կազմակերպում ոստիկանի գլխարկը հանում էին գլխից, թքում գլխարկի մեջ և հետ դնում ոստիկանի գլխին. Աննա Մկրտչյան ԼՂ-ից բռնահանվածների համար ամենակարևորը բնակարանաշինությունն է. Բագրատյանը` նախարարին (տեսանյութ) Սևանում ջրասուզակները հայտնաբերել են ջրահեղձ եղած կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանի դին Պետրոս Ղազարյանը, որը արհեստականորեն բուծված մարդ է, նույն խոսքերով ծառայել է բոլոր իշխանություններին. Սրբազան Արցախցիների տունը խայտառակ ձևով տակնուվրա են արել «խուզարկության» անվան տակ (տեսանյութ) Ձեր պարտականությունն է ձերբակալել Նիկոլ Փաշինյանին ու Արդարադատության նախարարին. Պարույր Հայրիկյան ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը համաներվեց. դատարանը հրապարակեց վճիռը 

Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ուղերձ է փոխանցել «Ավրորա»-ի մասնակիցներին (տեսանյութ)

Հասարակություն

2024 թ․ «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդն ընթերցել է Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվի բանտից: Ստորև ներկայացվում է Վերոնիկա Զոնաբենդի խոսքը.

««Ավրորա» 8-րդ մրցանակաբաշխության հարգարժան հյուրեր ու մասնակիցներ, միանում եմ ձեզ Հայաստանից՝ Երևանից:

Ես կանգնած եմ այստեղ՝ IDeA հիմնադրամի այգում, որը գրեթե 25 տարի առաջ հիմնել ենք Ռուբենն ու ես՝ մեր ընկերների ու գործընկերների հետ միասին։ «Ավրորան» ծնվել է այս արմատներից, այն հիմնել են Նուբարը, Վարդանը և Ռուբենը:

Մինչև Ռուբենի ուղերձն ընթերցելը՝ կցանկանայի իմ խորին և անկեղծ երախտագիտությունը հայտնել բոլորիդ, «Ավրորա»-ի համայնքին՝ աջակցության և զորակցության համար։ Ավելի քան 200 օր Բաքվում բանտարկված լինելով՝ Ռուբենն ու մյուս հայ բանտարկյալները ձեր աջակցությունն են ստացել, դուք նրանց ձեր համերաշխությունն եք հայտնել՝ ձեր համարձակ գործողություններով պահանջելով նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը։ Բոլորովին վերջերս՝ Ռուբենի 20-օրյա հացադուլի ժամանակ, դուք նորից ձեր ձայնը բարձրացրիք՝ միանալով ընտանիքի ձայնին, ինչն անգնահատելի է։ Եւս մեկ անգամ շնորհակալություն։

Իսկ հիմա ներկայացնում եմ Ռուբենի ուղերձը Բաքվի բանտ, 2024 թ.

«2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, Վարդանը, Նուբարն ու ես, մտորելով, թե ինչպես կարելի է նշել այդ ճակատագրական օրը, որոշեցինք, որ չպետք է միայն հարգանքի տուրք մատուցենք ողբերգության զոհերի հիշատակին: Մենք ցանկանում էինք մեր երախտագիտությունը հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնել էին մեր պապերին ու տատերին, փրկել էին կյանքեր:

Մենք ցանկանում էինք փոխել հայկական նարատիվը՝ զոհի կերպարից ու անցյալի հիշողությունից դեպի նոր՝ ապագային հույսով նայելու հեռանկարի:

Մենք սկսեցինք այս նախաձեռնությունը՝ մեր ժողովրդի անունից երախտագիտություն հայտնելու համար մերօրյա հերոսներին, մեծարելու նրանց  և օգնելու, որպեսզի շարունակեն իրենց դժվարին առաքելությունն ու բարի գործերը: Մենք երազում էինք, որ Երևանը դառնա աշխարհի մարդասիրական մայրաքաղաքը, և որ մենք միավորվեինք՝ ցեղասպանության հետևանքով աշխարհով մեկ սփռված հայկական սփյուռքի հետ դառնալով միասնական ազգ։

«Ավրորա»-ի հետ մենք աշխարհի ուշադրությունը հրավիրում ենք մերօրյա իրական հերոսների վրա, ովքեր վտանգում են իրենց բարեկեցությունն ու կյանքը,  ովքեր հավատ ու ճանապարհ են գտնում ուրիշներին օգնելու համար:

«Ավրորա»-ի շնորհիվ ես հանդիպեցի մարդկանց, որոնք ինձ սովորեցրին ամենակարևոր դասը՝ հավատարիմ մնալ մարդկային արժեքներին և սեփական սկզբունքներին՝ անկախ իրավիճակից, և անցնել քո ճանապարհը:

Իմ՝ Արցախ տեղափոխվելու որոշումը ես կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ. ես որոշեցի լինել այն մարդկանց կողքին, որոնք օգնության կարիք ունեին ու փորձում էի հնարավոր ամեն ինչ անել՝ նրանց օգնելու համար: Հիմա լինելով այստեղ՝ արտաքին աշխարհից գրեթե ութ ամիս ամբողջովին մեկուսացված, ես խորհելու շատ ժամանակ ունեմ։

Ես ամենևին չեմ զղջում այդ ճանապարհն ընտրելու համար։ Ես խորապես երախտապարտ եմ ձեզ՝ ինձ ոգեշնչելու ու ճիշտ գործի մղելու համար: Հիմա ես շատ ավելի լավ եմ հասկանում, թե  ինչն էր առաջ մղում Մարգարիտ Բարանկիցեին, Թոմ Քաթինային և «Ավրորա»-ի  մյուս դափնեկիրներին, և ինչու են նրանք այդպես հավատում մեկ մարդու ուժին․ մարդու, որը կարող է փոխել աշխարհը դեպի լավը: Մենք պարզապես չունենք այլընտրանք՝ բացի փորձելուց:

Ցավոք, աշխարհն ավելի բարի չի դարձել ձեր լավ գործերի արդյունքում, բայց սա նշանակում է, որ այն, ինչ դուք անում եք, հիմա ավելի կարևոր է, քան երբևէ:

Ուրիշներին օգնելու ձեր հանձնառությունն ինձ այստեղ ուժ է տալիս: Ես հիմա, ավելի քան երբևէ, համոզված եմ, որ արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը:

Ես մաղթում եմ ձեզ հաջողություններ ձեր առաքելության մեջ և իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում այս տարվա դափնեկրին։ Վստահ եմ, որ միասին կարող ենք շատ բան անել՝ աշխարհը բոլորի համար ավելի լավ և ավելի բարի վայր դարձնելու համար: Ինչպես Մարգարիտն է հաճախ ասում․ «Սերը միշտ հաղթում է»։ Եվ թող սերն ու արժեքները հաղթեն։ Եվ թող մենք բոլորս տանք ավելին, քան երբեւէ կարող ենք հուսալ, որ կստանանք: Մեզնից յուրաքանչյուրն իրականում կարող է շատ բան փոխել»»:

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հաշվետվության մեջ կուզեի տեսնել գենդերային զգայուն ցուցանիշներ, որոնք չկային. ՔՊ-ականը՝ նախարարին (տեսանյութ)Հրատապ Նիստ․ Սամսոնյանի և Սաղաթելյանի գործով միջնորդություն է քնննվումՀԻՄԱ․ Բագրատ Սրբազանն ու Շարժման անդամները ՔԿ շենքի մոտ ենՎեճ` Գառնիկ Դանիելյանի և ոստիկանության ներկայացուցչի միջև (տեսանյութ)Ոսկյա զարդերը գողացել էր ոստիկանություն հաղորդում տված մաքրուհին Ոստիկաննե'ր, որ տուն եք գնում, ձեզ հարցնու՞մ են՝ ինչ արեցիք, էդ մարդիկ վայրենի՞ էին. Սրբազան (տեսանյութ) Ֆուտբոլի ազգային ընտրանին մեկնել է Սլովենիա Երբ Փաշինյանն էր անկարգություններ կազմակերպում ոստիկանի գլխարկը հանում էին գլխից, թքում գլխարկի մեջ և հետ դնում ոստիկանի գլխին. Աննա ՄկրտչյանԼՂ-ից բռնահանվածների համար ամենակարևորը բնակարանաշինությունն է. Բագրատյանը` նախարարին (տեսանյութ)Սևանում ջրասուզակները հայտնաբերել են ջրահեղձ եղած կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանի դին Արագածոտնի մի քանի գյուղում մեկ օր ջուր չի լինի Պետրոս Ղազարյանը, որը արհեստականորեն բուծված մարդ է, նույն խոսքերով ծառայել է բոլոր իշխանություններին. ՍրբազանԱրցախցիների տունը խայտառակ ձևով տակնուվրա են արել «խուզարկության» անվան տակ (տեսանյութ)Մարուքյանի հետ կարճ հանդիպում է եղել, մանրամասները չեմ հիշում, բոլորի հետ եմ հանդիպում․ Սրբազան (տեսանյութ) Բացահայտվել է հանցագործության 200 դեպք Ձեր պարտականությունն է ձերբակալել Նիկոլ Փաշինյանին ու Արդարադատության նախարարին. Պարույր ՀայրիկյանՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը համաներվեց. դատարանը հրապարակեց վճիռը Սև բերետները սկսեցին հարվածել մարմնիս տարբեր մասերին, որովհետև քահանայական հագուստով էի. սարկավագ (տեսանյութ)Սնուփ Դոգի համերգը Հայաստանում կկայանա 2024 թվականի ընթացքումԻմ պատգամավորական գործունեության ողջ ընթացքում ոստիկանության կողմից նման ագրեսիա չեմ տեսել. Տիգրան ԱբրահամյանԱկտիվիստներն իրենք իրենց շղթայեցին ՔԿ-ի դիմաց՝ բողոքելով ոստիկանական ապօրինությունների դեմ (տեսանյութ) Ժամը 15:00-17:00-ն բոլոր ձերբակալվածները պետք է ազատ արձակվեն․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) 2023 թվականին բնակարանային ապահովման ծրագրից օգտվել է ԼՂ-ից տեղահանված 839 ընտանիք ԱՄՆ դեսպանը գնացել էր ՆԳՆ շնորհակալություն հայտնելու, ինչու՞ համար, մարդկանց ծեծելու՞. Սրբազան (տեսանյութ) Ոստիկանի ու Բագրատ սրբազանի միմյանց ուղղված հորդորները ՔԿ շենքի դիմաց (տեսանյութ) Պարոն Քյարամյան, եթե չեք ուզում, մի իջեք ձեր բարձունքից, մի օր մենք ինքներս կբարձրանանք այդտեղ. Սրբազանը՝ ՔԿ պետին ու ոստիկաններինԳո՞հ եք ոստիկանության ձեր բարեփոխումներից, գո՞հ եք ձեր ստեղծած համակարգից. Էլինար Վարդանյան (տեսանյութ) ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Մարդկանց 72 ժամ պահելը ըստ էության նշանակում է պատժել, ինչը մարդկային նորմերի հետ կապ չունի. Էլինար ՎարդանյանԻր սիրտը արյուն է ուզում, ինչպես մարտի 1-ին, ՔԿ չենք բարձրանալու, թող որևէ մեկն ուղղակի իջնի (տեսանյութ) ՔԿ-ից ոչ մեկը չի իջնելու ներքև, սահմանված կարգով դիմում գրեք, կընդունեն. գնդապետ (տեսանյութ) Ցուցարարները պահանջում են Արգիշտի Քյարամյանին, ՔԿ-ից առաջարկում են՝ «դիմում գրել», որ ընդունեն և պատասխանեն նրանց հարցերին«Բարի օր, տղերք, լավ ե՞ք»․ Բագրատ սրբազանը ողջունում է ոստիկաններին (տեսանյութ)Արտառոց դեպք՝ Երևանում․ 12-ամյա երեխան «ձեռքի մարդու կծած» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոցՁերբակալված 27 քաղաքացիներից ոչ մեկին օրենքով սահմանված ժամկետում մեղադրանք չի ներկայացվել․ Ռուբեն ՄելիքյանՄեր խնդիրը խուլիգանների, այլ ոչ թե ոստիկանների հետ է. Սրբազան (տեսանյութ) Ցուցարարներն իրենց հետ հայելիներ են տանում Քննչական կոմիտե (տեսանյութ)ՀՀ-ում ամեն ինչ 1 մարդու քմահաճույքից է կախված, ոստիկանությունն էլ 40 հոգով մի մարդ է ծեծում. Սրբազան (տեսանյութ)Քյարամյանին մի անգամ եմ հանդիպել, այն էլ Արցախում ` պատերազմի ամենաթեժ օրերին. Սրբազան (տեսանյութ) Շանթ Սարգսյանը 5-րդն է «Aktobe open»-ում Երևանում հրդեհվել է հայտնի տիկտոկեր «Լևոն Արքա»-ին պատկանող «Renault logan» մակնիշի ավտոմեքենանՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ Ալեն Սիմոնյանը հանդիպումներ կունենա Սլովենիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Բագրատ Սրբազանը «X» սոցիալական ցանցում հաշիվ է բացել Փաշինյանի ռեժիմն այլևս գոյություն չունի, մնացել է կարմիր ու սև բերետավորների ոտքերի վրա․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)Ոստիկանության նման վայրագություններ դեռ չեմ տեսել, բոլոր ձերբակալվածներն ունեն վնասվածքներ. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Կենդանաբանական այգու միայնակ ապրող «Բունկա» փղի համար կկառուցվի նոր ազատավանդակՏեղի ունեցած ջրհեղեղից մեկ շաբաթ անց ՆԳ նախարար Վահե Ղազարյանն այցելել է աղետի գոտիԴադարեցնել Վահագն Չախալյանի հանդեպ քաղաքական հետապնդումներըԻշխանությունների համար, ամեն ինչից զատ, կարևորը՝ իրենք կուշտ լինեն
Ամենադիտված