«Ո՞նց էին ասում՝ «АПЗ»-ից մինչև վերջ կադաստրով կարա՞ն անեն»․ Փաշինյանը՝ քաղաքաշինության կոմիտեի նախագահին
Տեսանյութեր«Նախագիծը բխում է կառավարության այն տեսլականից, որ մինչև 2024թ.-ի տարեվերջ քաղաքաշինական թույլտվությունների գործընթացն ամբողջությամբ իրականացվելու է քաղաքաշինական բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի առցանց համակարգի միջոցով». Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, կառավարության նիստում ասաց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը՝ անդրադառնալով Հայաստանի 4 համայնքում 2022թ.-ի հունվարի 1-ից շինթույլտվություններ տրամադրելու էլեկտրոնային համակարգին:
«Զգալիորեն պետք է կրճատել քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման փուլերը և խստագույնս պահպանել այդ թույլտվությունների տրամադրման ժամկետները։ Այս նախագծի նպատակն է աստիճանաբար անցնել կառուցապատման թույլտվությունների էլեկտրոնային համակարգի կիրառմանը։ Համակարգի գործարկման առաջին փուլի համար նպատակահարմար համայնքներ ենք ընտրել Կոտայքի մարզի Եղվարդ, Արմավիրի մարզի Էջմիածին, Արարատի մարզի Մաիսիս և Լոռու մարզի Վանաձոր համայնքները։ Ակնկալվում է 2022-ի հունվարի 1-ից շինթույլտվությունների տրամադրումն իրականացնել էլեկտրոնային համակարգով»,- նշեց Արմեն Ղուլարյանը։