«Ռեստորանները պետք է պահպանեն սահմանված կանոնները, հակառակ դեպքում կան սանկցիաներ». Անահիտ Ավանեսյան
Քաղաքական«Եթե սահմանափակող միջոցառումներ չկիրառենք, ապա շատ ավելի վատ իրավիճակ կունենանք». Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, կառավարության նիստոից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Անդրադառնալով հունվարի 1-ից նախատեսվող սահմանափակումների դեմ ռեստորանային ոլորտի ներկայացուցիչների բողոքներին, Անահիտ Ավանեսյանն ընդգծեց.
«Ռեստորանները սահմանված կանոնները պետք է հստակորեն պահպանեն, հակառակ դեպքում կան սանկցիաներ։ Եթե ունենում ենք կառավարելիության շրջանակից դուրս հիվանդացության աստիճան, հասկանում ենք, որ այն անդրադառնում է բոլորիս վրա։ Ճիշտ ժամանակին կիրառված սահմանափակող միջոցառումները մեզ հնարավորություն է տալիս պաշտպանել մարդկանց կյանքն ու առողջությունը, ինչպես նաև տնտեսությունը»,-նշեց նախարարը։
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից սննդի, ժամանցի և մշակութային վայրեր մուտքը հնարավոր կլինի միայն պատվաստված լինելու կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք ներկայացնելու դեպքում։