Առաջին տվյալները Արարատի մարզից․ Մասիս գյուղում ՔՊ-ն պարտվել է
ՀասարակությունԱրարատի մարզի Մասիս համայնքում ավարտվել են ձայների հաշվարկները։ Ինչպես մի շարք համայնքներում, այստեղ ևս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտություն է կրել։ Մասիս գյուղում ՔՊ-ի օգտին քվերակել է 205 ընտրող, իսկ ամենաշատ ձայները ստացել է «Օրենք և արդարություն» կուսակցությունը՝ 366 քվե։
Հիշեցնենք, որ Մասիս համայնքը խոշորացման արդյունքում ի թիվս հարակից այլ գյուղերի միավորվելու է Արտաշատ քաղաքին։
ՏԻՄ ընտրություններին մասնակցում է վեց քաղաքական ուժ։
Irakanum.am