Ռոմանոս Պետրոսյանը կազատվի՞ զբաղեցրած պաշտոնից
PoliticalՔիչ առաջ համացանցում տեղեկություն տարածվեց այն մասին, որ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից:
Այս մասին տեղեկությունը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Ռոմանոս Պետրոսյանի խոսնակը՝ Անի Հակոբյանը, ո՛չ հաստատեց և ոչ էլ հերքեց. «Այս պահին որևէ մեկնաբանություն տալ չեմ կարող»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Ռոմանոս Պետրոսյանն այս պաշտոնին նշանակվել է 2020թ. հուլիսի 30-ին: Մինչ այդ էլ նա զբաղեցնում էր Կոտայքի մարզպետի պաշտոնը: