Իրանն ու Ռուսաստանը 20-ամյա համագործակցության մասին փաստաթուղթ կստորագրեն
Ռուսաստան«Իրանական և ռուսական կողմերը մոտ են 20 տարի ժամկետով համապարփակ համագործակցության փաստաթղթի շուրջ աշխատանքն ավարտելուն»,- այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն։
Նրա խոսքով` Իրանը ստեղծել է ԱԳՆ նոր ծրագիր՝ ճանապարհային քարտեզ հարեւան երկրների հետ 20-ամյա պայմանագրերի կնքելու համար։
«Ռուսաստանի հետ այս գործընթացը գրեթե ավարտված է»,- ասել է նա ԻԼՆԱ-ին տված հարցազրույցում՝ հավելելով, որ սա Չինաստանի հետ 25 տարի ժամկետով համապարփակ համագործակցության համաձայնագրի նման է։