Բրյուսելում Ալիեւը հստակ ներկայացրեց իր նախապայմանները, մասնավորապես հայտարարեց միջանցքի մասին, իսկ Հայաստանը հերթական անգամ չկարողացավ ամրագրել ռազմագերիների ամբողջական վերադարձի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ այդ դրույթը կյանքի կոչելու հարցը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ԱԺ-ում NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Նաեւ Հայաստանը չկարողացավ ամրագրել անցնող մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքների օկուպացիայի հարցը: Նույն Միշելի հայտարարության մեջ այնքան լղոզված են արտահայտությունները, միակ արդյունքը եղավ այն, որ չգիտես ինչ նպատակով, ինչ արդյունքում իրար դեմ դիմաց նստեցին Ալիեւն ու Փաշինյանը»,-ասաց նա: