Ֆրանսիայի Սենատում Լեռնային Ղարաբաղի հարցով խումբ կստեղծվի
ԱրցախՖրանսիայի Սենատում Լեռնային Ղարաբաղի հարցով խումբ կստեղծվի: Այս մասին Twitter-ում հայտնել է ֆրանսիացի սենատոր Բրունո Ռետայոն։
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին բանաձեւի ընդունումից հետո Սենատը հավանություն է տվել Լեռնային Ղարաբաղի հարցով միջազգային տեղեկատվական խմբի ստեղծմանը, որն ամրապնդելու է մեր կապերը եւ մեր գործողությունները ի նպաստ խաղաղության»,- գրել է նա։