Հնդկաստանը բալիստիկ հրթիռ է փորձարկել
ԱշխարհՀնդկաստանը հաջողությամբ փորձարկել է նոր սերնդի Agni P բալիստիկ հրթիռը, որը կարող է միջուկային լիցք կրել, հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը։
Արձակումն իրականացվել է առավոտյան՝ Բենգալյան ծովածոցի Աբդուլ Քալամ կղզուց: Թռիչքի բոլոր փուլերում հրթիռի հետագիծն ու պարամետրերը վերահսկվել են հեռաչափության, ռադիոտեղորոշիչի, էլեկտրաօպտիկական կայանների և հեռահար նավերի միջոցով։
Պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը շնորհավորել է Հնդկաստանի պաշտպանության հետազոտությունների և զարգացման կազմակերպությանը հաջող թռիչքային փորձարկումների համար և իր գոհունակությունը հայտնել համակարգի գերազանց աշխատանքի համար։